Ուրվականների գլուխներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Այն մարդու կերպարը ումից Բլեյքը ստացել է նկարչական խորհուրդներ» (Ուիլյամ Բլեյքի ենթադյալ «հոգևոր ինքնանկար»-ը)

Ուրվականների գլուխներ (անգլ.՝ The Visionary Heads), 1818 թվականից հետո Ջոնի Վարլիի խնդրանքով[1] և ներկայությամբ գիշերային սեանսներին նկարված Ուիլյամ Բլեյքի գծանկարների շարք է։ Դիմանկարների համար բնորդ են ծառայել պատմական և դիցաբանական շատ կերպարներ, որոնք երևացել են Բլեյքի պատկերացումներում գիշերային սեանսների ժամանակ։ Նկարների մեծ մասը փոքր և միջին չափի երկու ալբոմների մեջ են, բայց կան տեղեկություններ երրորդ, մեծ չափի ալբոմի գոյության մասին, որի ապացույցն են մեծ քանակությամբ, հավանաբար ալբոմից պոկված մեծ չափի թղթերը։ Ինչպես Բլեյքի այլ գործեր, այս շարքի նկարներն էլ դարձել են մասնագետների լուրջ ուսումնասիրության առարկա։

Բլեյքի նկարած «Ուրվականների գլուխներ»-ը շարքում կան Դավիթի, Սողոմոն Իմաստունի, Վիրսավիայի (Բաթ Շեբա) և Ուրիայի, Նաբուգոդոնոսորի, Շաուլի, Հոբի, Սոկրատեսի,և նրա կնոջ Քսանտիպեսի, Մուհամմադի, Մեռլինի, Բոուդիկի, Կառլոս Մեծի Օսսիանի, Ռոբին Հուդի, Քարատակի, Էդուարդ I-ի, նրա կնոջ Էլեանորա Կաստիլիացու, Սև արքայազնի, Էդուարդ III-ի, Ուիլիամ Ուոլեսի, Ուոթ Թայլերի, Ռոջեր Բեկոնի, Ջոն Միլթոնի, Վոլտերի, նաև սատանայի, Խեցգետնի, «Մարդու ով կառուցել է բուրգեր», «Խեցգետնի» «Բլեյքին նկարչություն սովորեցրած մարդու» և այլ դիմանակրներ։ Ամենահայտնի նկարները այս շարքից «Ոջիլի ուրվականը» և «Ոջիլի դիմանկարը» գծանկարներն են[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tate. «'The Head of the Ghost of a Flea. Verso: A Profile and a Reduced Drawing of Milton's First Wife', William Blake, c.1819». Tate (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  2. Bentley Jr., G. E. (March 2009). «Blake's Murderesses: Visionary Heads of Wickedness». Huntington Library Quarterly. 72 (1): 69–105. doi:10.1525/hlq.2009.72.1.69. JSTOR 10.1525/hlq.2009.72.1.69.