Ուրախ ոտքեր 2
Ուրախ ոտքեր 2 անգլ.՝ Happy Feet Two | |
---|---|
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | բադի մուվի և երաժշտական ֆիլմ |
Թեմա | պինգվին |
Ռեժիսոր | Ջորջ Միլեր |
Սցենարիստ | Ջորջ Միլեր |
Հնչյունավորում | Էնթոնի Լապալյա, Բրեդ Փիթ, Փինկ, Magda Szubanski?, Ռոբին Ուիլյամս, Մեթ Դեյմոն, Էլայջա Վուդ, Հենկ Ազարիա, Common, Սոֆիա Վերգարա, Հյուգո Ուիվինգ և Richard Carter? |
Պրոդյուսեր | Ջորջ Միլեր և Bill Miller? |
Երաժշտություն | Ջոն Փաուել |
Երկիր | ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros., Village Roadshow Pictures, Քենեդի Միլեր Միտչել և Malofilm? |
Դիստրիբյուտոր | InterCom, Նեթֆլիքս և FandangoNow? |
Տևողություն | 99 րոպե |
Պրիկվել | Ուրախ ոտքեր |
Թվական | 2011, դեկտեմբերի 9, 2011 և դեկտեմբերի 1, 2011[1] |
happyfeettwo.warnerbros.com/index.html |
«Ուրախ ոտքեր 2» (անգլ.՝ Happy Feet Two) - ավստրալական համակարգչային մուլտֆիլմ, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 17-ին: Այն «Ուրախ ոտքեր» (2006) մուլտֆիլմի շարունակությունն է: Մուլտֆիլմը դուրս է եկել 3D ձևաչափով:
Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անխոնջ (չհոգնող) Մեմբլ պինգվինը, որը իր փայլուն պարելու տաղանդով գրավել էր ամբողջ պինգվինների կայսերական ցեղը, հայր էր դարձել: Նրա որդին-Էրիկը, ազատասեր և անկախ էր, ինչպես իր հայրը:
Տղայի կուռքը դառնում է Մեծ Սվենը,-պինգվին, թռչելու կարողությամբ: Այս ամբողջին հետևելով և ընդօրինակելով նրան, Էրիկը ոչ մի դեպքում չէր պատրաստվում պարել սովորել, հակառակ ծրագրի և Մեմբլի համոզմունքով: Այնուամենայնիվ, իրական դժվարությունները և խնդիրները նրանց համար էին, Մեմբլը և Էրիկը ստիպված էին մոռանալ նախապաշարմունքների և տարաձայնությունների մասին, դնելով իրենց ընդհանուր հետաքրքրությունները և իդեալները պաշտպանության տակ...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլայջա Վուդ - Մեմբլ
- Ռոբին Ուիլյամս - փոմփոլավոր պինգվին Լովելաս / պինգվին Ադելի Ռամոն
- Փինկ - Գլորիա
- Իզաբելլա Ակրես - Էրիկ
- Կառլոս Ալազրակի - Նեստոր
- Ջոննի Սանչես - Լոմբարդո
- Ջեֆֆրի Գարսիա - Ռինալդո
- Բրեդ Փիթ - Ուիլլ
- Մեթթ Դեյմոն - Բիլլ
- Մագդա Շուբանսկի - միսս Վիոլա
- Սոֆիա Վերգարա - Կառմեն
- Էնտոնի Լապալյա - ղեկավար
- Դեննի Մենն - Դինո
- Մայքլ Կոռնաչչիա - Ֆրենկի
- Խյուգո Ուիվինգ - Նոյ
- Խենկ Ազարիա - Մեծ Սվեն
- Ռիչարդ Կարտեր - Ծովի վարպետ/ծովային փիղ
- Քոմմոն - Սեյմուր
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շատ դերասաններ կատարում են իրենց նույն դերը, որը հինգ տարի առաջ մուլտֆիլմի առաջին մասում էր: Մյորֆի Բրիտանին նույնպես սկսել է [2] դերակատարման աշխատանքը «իր» հերոսի՝ Գլորիայի վրա, բայց դերասանուհու մահից հետո այդ դերը ստանձնում է Փինկը:
- Այս մուլտֆիլմում, ինչպես նաև առաջի մասում, կան ոչ անիմացիոն բեմադրություններ իրական դերասանների մասնակցությամբ:
- Ֆիլմը նկարահանվել է RealD Cinema և IMAX 3D չևաչափերով:
- Նախորդում է կասետային փոքր մուլտֆիլմին Looney Tunes «Daffy’s Rhapsody»-ի շարքից:
- Happy Feet Two: The Video Game - մուլտֆիլմի համակարգչային խաղ, որը զարգանում է KMM Games ընկերությունում PlayStation 3-ով, Xbox 360 և Wii, WayForward Technologies ընկերությունը Nintendo DS և Nintendo 3DS-ով:
- Մուլտֆիլմի սաունդթրեքին միացված է Mama Said Knock You Out (LL Cool J, 1991): Նաև պրոմո վիդեոներում առկա է SexyBack (Джастин Тимберлейк, 2006) և Papa-Oom-Mow-Mow (The Rivingtons, 1962): Մուլտֆիլմում հնչում է «Dragostea din tei» երգը, մոլդովական O-Zone խմբի կատարմամբ:
- Պինգվինի մեներգը հոր մասին հիմնված է երկրորդ մեներգի Марио Каварадосси «Тоска» E lucevan le stelle Ջակոմո Պուչչինիի օպերայից:
- Մուլտֆիլմում հնչում է բրիտանական ռոք խմբի Queen և Դեյվիդ Բոյի "Under Pressure" երգը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (անգլ.)
- О мультфильме, FAQ на сайте movieinsider.com (անգլ.)
- О мультфильме на сайте kinocosmos.com (ռուս.)