Jump to content

Ուտել, աղոթել, սիրել (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուտել, աղոթել, սիրել
անգլ.՝ Eat, Pray, Love
ՀեղինակԷլիզաբեթ Գիլբերթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհուշագրություն
Թեմաոգեղենություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
Հրատարակման տարեթիվփետրվարի 16, 2006
Կայքelizabethgilbert.com/books/eat-pray-love/(անգլ.)

«Ուտել, աղոթել, սիրել։ Մեկ տարի մի կնոջ կյանքից, որ ճանապարհորդում էր Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում՝ որոնելով ԱՄԵՆԸ» (անգլ.՝ Eat, Pray, Love: One Woman's Search for Everything Across Italy, India and Indonesia), ամերիկացի հեղինակ Էլիզաբեթ Գիլբերթի հուշերի գիրքը, որը լույս է տեսել 2006 թվականին։ Հուշերում նկարագրվում են հեղինակի ճանապարհորդությունն ամուսնուց բաժանվելուց հետո և նրա բացահայտումներն այդ ուղևորության ընթացքում։

Ստեղծագործության էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Columbia Pictures ընկերությունը։ Համանուն ֆիլմը, որի գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս Ջուլիա Ռոբերտսը, էկրան է կինոթատրոններում 2010 թվականի օգոստոսին[1][2]։

Գիլբերտը գրել է նաև գրքի շարունակությունը՝ «Օրինական ամուսնություն» (անգլ.՝ Committed: A Skeptic Makes Peace with Marriage), որում ներկայացվում է Էլիզաբեթի կյանքը «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» ֆիլմի գործողություններից չորս տարի անց[3]։

32 տարեկանում Էլիզաբեթ Գիլբերթն ունի և՛ կրթություն, և՛ տուն, և՛ ամուսին, և՛ գրողի հաջող կարիերա։ Բայց նա դժբախտ է ամուսնության մեջ և անքուն գիշերները հաճախ անց է կացնում լոգարանի հատակին նստած լացելով։ Բաժանվելով ամուսնուց և սկսելով ամուսնալուծության տառապալից գործընթացը՝ նա հանդիպում է այլ տղամարդու հետ։ Սակայն վերջինիս հետ նրա հարաբերությունները շուտով ավարտվում են, և Էլիզաբեթը մնում է միայնության մեջ։ Հերոսուհու համար երջանիկ պատահականությամբ նրան ուղարկում են Բալի՝ գրելու հոդված յոգի մասին։ Այնտեղ Գիլբերտը հանդիպում է իններորդ սերնդի հեքիմի, որը կանխագուշակում է, որ նա երբևէ կվերադառնա Բալի և շատ բան կսովորի իրենից։

Ի վերջո ստանալով երկար սպասված ապահարզանը՝ Էլիզաբեթն իր կյանքի հաջորդ տարին նվիրում է աշխարհով մեկ ճանապարհորդելուն հրատարակչի ծախսով, որը դա նրան հատկացնում է ուղևորության վերաբերյալ գրքի դիմաց[4]։

Նա չորս ամիս անցկացնում է Իտալիայում՝ համտեսելով տեղի ուտելիքները («Ուտել»), չորս ամիս Հնդկաստանում՝ որոնելով հոգեկան բավարարվածություն («Աղոթել»), իսկ տարվա մնացած մասը Ինդոնեզիայի Բալի կղզում, որտեղ գտել է «հավասարակշռություն» և սեր՝ ի դեմս բրազիլացի Ֆելիպեի («Սիրել»)[5]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Columbia Pictures ընկերությունը ձեռք է բերել հուշերի գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու և այն նույն վերնագրով թողարկելու իրավունքը։ Ֆիլմ էկրան է բարձրացել 2010 թվականի օգոստոսին։ Գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ռայան Մյորֆին է։

Ֆիլմում նկարահանվել են նաև Խավիեր Բարդեմը, Ջեյմս Ֆրանկոն և Ռիչարդ Ջենիքսը[6]։ Ֆիլմը նկարահանվել է Բրեդ Փիթի Plan B Entertainment պրոդյուսերական կազմակերպության աջակցությամբ[7]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օփրա Ուինֆրին գրքին նվիրել է իր շոուի երկու հաղորդում[1]։
  • Նյու Յորք Թայմս թերթի կազմած բեսթսելլերների ցանկում գիրքը մնացել է 187 շաբաթ[8]։
  • Warner Bros ստուդիան ձեռք է բերել Էնդրյու Գոտլիբի «Drink, Play, Fuck» ֆիլմի էկրանավորման իրավունքը, որը տղամարդու ինքնատիպ պատասխան է Էլիզաբեթ Գիլբերդի գրքին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Callahan, Maureen (2007 թ․ դեկտեմբերի 23). «Eat, Pray, Loathe: Latest Self-Help Best Seller Proves Faith Is Blind». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  2. Overview — Eat, Pray, Love (2008) New York Times.
  3. Callahan, Maureen (2010 թ․ հունվարի 3). «Committed: A skeptic makes peace with marriage». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  4. Egan, Jennifer (2006 թ․ փետրվարի 26). «Eat, Pray, Love». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  5. Lichtenstein, Grace (2006 թ․ փետրվարի 12). «Heart and Soul». Washington Post. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  6. «Five Questions for Richard Jenkins " Theater Talk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Fleming, Michael (2006 թ․ հոկտեմբերի 10). «Par setting table for adaptation». Variety Magazine. Վերցված է 2008 թ․ հունիսի 17-ին.
  8. «Paperback Nonfiction». The New York Times. 2010 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  9. КиноПоиск.ru — Все фильмы планеты

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]