Էլիզաբեթ Գիլբերթ
Էլիզաբեթ Գիլբերթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1969[1][2][3] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ուոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան, գրող և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ուտել, աղոթել, սիրել |
Համատեղ ապրող | Rayya Elias?[4] |
![]() | |
Կայք | elizabethgilbert.com |
![]() |
Էլիզաբեթ Գիլբերթ (անգլ.՝ Elizabeth Gilbert, հուլիսի 18, 1969[1][2][3], Ուոթերբերի, Նյու Հեյվեն շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի գրող, կենսագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիլբերթը ծնվել է Կաննեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Գիլբերթը[5], քիմիական ինժեներ էր, նրա մայրը՝ Կարոլը՝ [6] տնային տնտեսուհի։ Նա շվեդական ծագում ունի[7] Իր միակ քրոջ՝ վիպասան՝ Քեթրին Գիլբերտի հետ միասին, նա մեծացել է լիտչֆիլդյան մի ֆերմայում, որտեղ աճեցնում էին ամանորյա եղևնիներ։ Նրանց ընտանիքը ապրում էր գյուղում առանց հարևանների։ Նրանք չունեին հեռուստացույց, հետևաբար նրանք զբաղվում էին գիրք կարդալով և գրելով[8]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Esquire հրապարակել է 1993 թվականին Գիլբերթի "Pilgrims"(Ուխտավորները) կարճ պատմությունը՝ վերնագրի տակ գրելով "The Debut of an American Writer"(Ամերիկացի գրողի սկիզբը)։ Նա առաջին չհրապարակված գրողն էր Esquire-ում՝ սկսած Նորման Մեյլերից։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Գիլբերթը սկսեց համագործակցել ազգային ամսագրերի հետ, այդ թվում՝ SPIN, GQ (ամսագիր), The New York Times Magazine, Allure (ամսագիր), Real Simple, Travel + Leisure: Ինչպես նշվում էր նրա հուշերում՝ "Eat, Pray, Love" (Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը նրան բերեց մեծ հռչակ և դարձավ թանկ վարձատրվող ազատ գրող։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիլբերթի առաջին գիրքը "Pilgrims" (Ուխտավորները) (1997 թ.) կարճ պատմությունների հավաքածու է, որը արժանացել է Փուշքարթ մրցանակին ։ Դրան հաջորդեց "Stern Men" (Լուրջ տղամարդիկ) նովելը (2000), այնուհետև "Eat, Pray, Love"(Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը։
Ուտել, աղոթել, սիրել[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թ․ Գիլբերթը տպագրեց Ուտել, աղոթել, սիրել գիրքը։ Այդ գրքում նա ներկայացնում է իր միամյա ճանապարհորդությունը Իտալիայում (Ուտել), Հնդկաստանում (Աղոթել) և Ինդոնեզիայում (Սիրել), որտեղ նա փնտրում էր իր Եսը։ Գիրքը համարվում է best-seller (10 միլիոն օրինակի վաճառքով)։ Գրքի հիման վրա 2010 թվականին նկարահանվել է ֆիլմ Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.huffpost.com/entry/elizabeth-gilbert-and-girlfriend-rayya-elias-hold-commitment-ceremony_n_59371a83e4b0ce1e7408a4ae
- ↑ Driscoll, Molly (հունվարի 4, 2012)։ «6 moments that changed a life»։ Christian Science Monitor
- ↑ Almond, Steve (սեպտեմբերի 18, 2013)։ «Eat, Pray, Love, Get Rich, Write a Novel No One Expects»։ The New York Times
- ↑ Charney Noah (հոկտեմբերի 2, 2013)։ «Elizabeth Gilbert: How I Write»։ The Daily Beast
- ↑ «Elizabeth Gilbert, Zacharis Award»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 3, 2008-ին։ Վերցված է 2008-12-13
|