Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուտել, աղոթել, սիրելից)
Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր
անգլ.՝ Eat, Pray, Love
ՀեղինակԷլիզաբեթ Գիլբերթ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհուշագրություն
Թեմաոգեղենություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
Հրատարակման տարեթիվփետրվարի 16, 2006
OCLC433052883
Կայքelizabethgilbert.com/books/eat-pray-love/(անգլ.)

«Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր։ Մեկ տարի մի կնոջ կյանքից, որ ճանապարհորդում էր Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում՝ որոնելով ԱՄԵՆԸ» (անգլ.՝ Eat, Pray, Love: One Woman's Search for Everything Across Italy, India and Indonesia), ամերիկացի հեղինակ Էլիզաբեթ Գիլբերթի հուշերի գիրքը, որը լույս է տեսել 2006 թվականին։ Հուշերում նկարագրվում են հեղինակի ճանապարհորդությունն ամուսնուց բաժանվելուց հետո և նրա բացահայտումներն այդ ուղևորության ընթացքում։

Ստեղծագործության էկրանավորման իրավունքը ձեռք է բերել Columbia Pictures ընկերությունը։ Համանուն ֆիլմը, որի գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս Ջուլիա Ռոբերտսը, էկրան է կինոթատրոններում 2010 թվականի օգոստոսին[1][2]։

Գիլբերտը գրել է նաև գրքի շարունակությունը՝ «Օրինական ամուսնություն» (անգլ.՝ Committed: A Skeptic Makes Peace with Marriage), որում ներկայացվում է Էլիզաբեթի կյանքը «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» ֆիլմի գործողություններից չորս տարի անց[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

32 տարեկանում Էլիզաբեթ Գիլբերթն ունի և՛ կրթություն, և՛ տուն, և՛ ամուսին, և՛ գրողի հաջող կարիերա։ Բայց նա դժբախտ է ամուսնության մեջ և անքուն գիշերները հաճախ անց է կացնում լոգարանի հատակին նստած լացելով։ Բաժանվելով ամուսնուց և սկսելով ամուսնալուծության տառապալից գործընթացը՝ նա հանդիպում է այլ տղամարդու հետ։ Սակայն վերջինիս հետ նրա հարաբերությունները շուտով ավարտվում են, և Էլիզաբեթը մնում է միայնության մեջ։ Հերոսուհու համար երջանիկ պատահականությամբ նրան ուղարկում են Բալի՝ գրելու հոդված յոգի մասին։ Այնտեղ Գիլբերտը հանդիպում է իններորդ սերնդի հեքիմի, որը կանխագուշակում է, որ նա երբևէ կվերադառնա Բալի և շատ բան կսովորի իրենից։

Ի վերջո ստանալով երկար սպասված ապահարզանը՝ Էլիզաբեթն իր կյանքի հաջորդ տարին նվիրում է աշխարհով մեկ ճանապարհորդելուն հրատարակչի ծախսով, որը դա նրան հատկացնում է ուղևորության վերաբերյալ գրքի դիմաց[4]։

Նա չորս ամիս անցկացնում է Իտալիայում՝ համտեսելով տեղի ուտելիքները («Ուտել»), չորս ամիս Հնդկաստանում՝ որոնելով հոգեկան բավարարվածություն («Աղոթել»), իսկ տարվա մնացած մասը Ինդոնեզիայի Բալի կղզում, որտեղ գտել է «հավասարակշռություն» և սեր՝ ի դեմս բրազիլացի Ֆելիպեի («Սիրել»)[5]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Columbia Pictures ընկերությունը ձեռք է բերել հուշերի գրքի հիման վրա ֆիլմ նկարահանելու և այն նույն վերնագրով թողարկելու իրավունքը։ Ֆիլմ էկրան է բարձրացել 2010 թվականի օգոստոսին։ Գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ռայան Մյորֆին է։

Ֆիլմում նկարահանվել են նաև Խավիեր Բարդեմը, Ջեյմս Ֆրանկոն և Ռիչարդ Ջենիքսը[6]։ Ֆիլմը նկարահանվել է Բրեդ Փիթի Plan B Entertainment պրոդյուսերական կազմակերպության աջակցությամբ[7]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օփրա Ուինֆրին գրքին նվիրել է իր շոուի երկու հաղորդում[1]։
  • Նյու Յորք Թայմս թերթի կազմած բեսթսելլերների ցանկում գիրքը մնացել է 187 շաբաթ[8]։
  • Warner Bros ստուդիան ձեռք է բերել Էնդրյու Գոտլիբի «Drink, Play, Fuck» ֆիլմի էկրանավորման իրավունքը, որը տղամարդու ինքնատիպ պատասխան է Էլիզաբեթ Գիլբերդի գրքին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Callahan Maureen (դեկտեմբերի 23, 2007)։ «Eat, Pray, Loathe: Latest Self-Help Best Seller Proves Faith Is Blind»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2008-06-17 
  2. Overview — Eat, Pray, Love (2008) New York Times.
  3. Callahan Maureen (2010-01-03)։ «Committed: A skeptic makes peace with marriage»։ New York Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին 
  4. Egan Jennifer (փետրվարի 26, 2006)։ «Eat, Pray, Love»։ New York Times։ Վերցված է 2008-06-17 
  5. Lichtenstein Grace (փետրվարի 12, 2006)։ «Heart and Soul»։ Washington Post։ Վերցված է 2008-06-17 
  6. «Five Questions for Richard Jenkins " Theater Talk»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2018-08-23 
  7. Fleming Michael (հոկտեմբերի 10, 2006)։ «Par setting table for adaptation»։ Variety Magazine։ Վերցված է 2008-06-17 
  8. «Paperback Nonfiction»։ The New York Times։ 2010-08-28։ Վերցված է 2010-05-01 
  9. КиноПоиск.ru — Все фильмы планеты

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]