Ուշագնացություն սանրվելիս
Ուշագնացություն մազերի խնամքի ժամանակ, ուշագնացության ձև է (հայտնի է նաև ուշագնացություն առաջացնող խանգարում), կապված է մազերի սանրման հետ։ Հաճախ նկատվում է հինգից մինչև 16 տարեկան երեխաների մոտ։
Ուշագնացությունն արտահայտվում է մազերը սանրելու, հյուսելու, կտրելու, գանգրացնելու, չորացնելու ժամանակ[1][2]։ Հիվանդության ախտանշաններն են գիտակցության կորուստը և նոպաները[2]։ Միգրենը, որովայնի ցավը, «տարօրինակ զգացողություն»-ը կամ մշուշոտ տեսողությունը կարող են առաջանալ նաև նոպաներից առաջ կամ հետո[1][3]։ Վիճակի հնարավոր պատճառները ներառում են ցավ կամ նյարդերի խթանում գլխամաշկի վրա, արյան անոթների և նյարդերի սեղմում, որը առաջանում է պարանոցի ճկման կամ երկարացման հետևանքով[2]։ 2009 թվականին տեղի ունեցած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ում մազերի խնամքի ժամանակ ուշագնացության 111 մանկական դեպք է գրանցվել, հիվանդների մեծամասնությունը կանայք էին․ խնդիրը կապված էր տղամարդկանց հաճախակի մազերի կտրման և կանանց լվանալու հետ[4]։
Մազերի խնամքի ժամանակ ուշագնացությունը կարող է սխալ ախտորոշվել որպես էպիլեպսիա, սակայն ավելի համապատասխան նկարագրվել է որպես «պարոքսիզմալ ոչ էպիլեպտիկ երևույթ»[1]։ Այն կարող է կապված լինել նաև օրթոստատիկ հիպոտոնիայի հետ[3]։ Այս հիվանդությունը կապված չէ սրտի պաթոլոգիաների հետ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Riviello James J., Rioux, Stephen D. (1993)։ «Hair-braiding and combing-induced syncope: A paroxysmal nonepileptic event»։ Journal of Epilepsy 6 (2): 115–117։ doi:10.1016/S0896-6974(05)80099-4
- ↑ 2,0 2,1 2,2 Lewis, Donald, Frank, L. Matthew (1993)։ «Hair-grooming syncope seizures»։ Pediatrics 91 (4): 836–838։ PMID 8464678։ doi:10.1542/peds.91.4.836
- ↑ 3,0 3,1 Igarashi Masanori, Boehm, Robert M, May, William N, Bornhofen, John H (1988)։ «Syncope associated with hair-grooming»։ Brain and Development 10 (4): 249–251։ PMID 3218704։ doi:10.1016/S0387-7604(88)80006-8
- ↑ Evans W. N., Acherman, R., Kip, K., Restrepo, H. (1 July 2009)։ «Hair-Grooming Syncope in Children»։ Clinical Pediatrics 48 (8): 834–836։ PMID 19571334։ doi:10.1177/0009922809339204
- ↑ «Fainting by Follicle»։ Pediatrics for Parents 26 (3): 1։ March 2010