Ունիվերսիտարիո մարզադաշտ (ՈՒԱՆԼ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ունիվերսիտարիո (այլ կիրառումներ)։
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Տեղագրություն | Մոնտեռեյ |
| Երկիր | |
| Հիմնադրված | մայիսի 30, 1967 |
| Բացված | 1967 մայիսի 30 |
| Կառուցման գին | 23 մլն. մեքսիկական պեսո |
| Սեփականատեր | ՈՒԱՆԼ |
| Գործաղեկավար | Cemex և Universidad Autónoma Nuevo León? |
| Տարողություն | 45 257 |
| Տնային թիմ | Tigres UANL |
![]() | |
| |
Ունիվերսիտարիո մարզադաշտ կամ Էլ Վոլկան (Հրաբուխ) (անգլ.՝ Estadio Universitario, El Volcan), ՈՒԱՆԼ ակումբի մարզադաշտը, որ գտնվում է Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի Մոնտեռեյ քաղաքի Սան Նիկոլաս դե լոս Գարսա արվարձանում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 42 հազար հանդիսականի։
Մարզադաշտը սպասարկում է ՈԻԱՆԼ Տիգրես ֆուտբոլային ակումբի, ինչպես նաև ՈՒԱՆԼ Աուտենտիկոս Տիգրես ամերիկյան ֆուտբոլի ակումբի հանդիպումները։ Կարճ ժամանակով ընդունել է նաև Մոնտեռեյ ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումները։ Մարզադաշտն ընդունել է 1986 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգ հանդիպումներ, ինչպես նաև՝ 1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության յոթ հանդիպումներ, Լիբերտադորեսի գավաթի 2005 և 2006 թթ. խաղարկությունների ՈԻԱՆԼ Տիգրեսի տբային հանդիպումները, 2011 թ. մինչև 17 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության մի քանի հանդիպումներ։
Մարզադաշտում համերգներ են տվել այնպիսի արտիստներ և խմբեր, ինչպիսիք են՝ Քուինը, Ռոդ Ստյուարտը, Guns N' Roses-ը, Ռոլինգ Սթոունզը, Այրոն Մայդենը, Քոլդփլեյը, Շակիրան, Աերոսմիթը, Մետալիկան, Kiss-ը։
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թ. աշխարհի առաջնություն շրջանակներում Էլ Վոլկանում անց են կացվել 5 հանդիպումներ։
| Ամսաթիվը | 1-ին թիմը | Հաշիվը | 2-րդ թիմը | Մրցաշարի փուլը | Հանդիսական |
|---|---|---|---|---|---|
| 2 հունիսի 1986 | Լեհաստան |
0 ։ 0 | խմբային փուլ, խումբ F | 19 900 | |
| 7 հունիսի 1986 | Լեհաստան |
1 ։ 0 | խմբային փուլ, խումբ F | 19 915 | |
| 11 հունիսի 1986 | Անգլիա |
3 ։ 0 | խմբային փուլ, խումբ F | 22 700 | |
| 17ունիսի 1986 | Մարոկո |
0 ։ 1 | 1/8 եզրափակիչ | 19 800 | |
| 21 հունիսի 1986 | Արևմտյան Գերմանիա |
0։0 ԼԺՀ 4։1 ՀՏՀ | քառորդ եզրափակիչ | 41 700 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունիվերսիտարիո մարզադաշտ; tigres.com.mx Արխիվացված 2018-06-16 Wayback Machine, arqhys.com Արխիվացված 2012-12-05 Wayback Machine (իսպ.)
- Մարզադաշտի պատմությունը; tigres.com.mx Արխիվացված 2018-07-16 Wayback Machine (իսպ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ունիվերսիտարիո մարզադաշտ (ՈՒԱՆԼ) կատեգորիայում։ |

