Ումբերտո Մասկիո
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Մականուն | Bocha | ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 20, 1933[1][2] | ||
| Ծննդավայր | Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա | ||
| Մահվան ամսաթիվ | օգոստոսի 20, 2024[3] (91 տարեկան) | ||
| Մահվան վայր | Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա[4] | ||
| Հասակ | 174 սանտիմետր | ||
| Քաշ | 73 կգ | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ումբերտո Դիոնիսիո Մասկիո (իսպ.՝ Humberto Dionisio Maschio, փետրվարի 20, 1933[1][2], Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 20, 2024[3], Ավելյանեդա, Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի և իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական գործունեությամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ումբերտո Մասկիոն ծնվել է Ավելյանեդայում, հայը եղել է լոմբարդացի, մայրը՝ արգենտինացի[5]։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լյավալոլ քաղաքի «Արսենալում», որտեղից 1953 թվականին տեղափոխվել է «Կիլմես» քաղաքի համանուն ակումբ[5]։ Հաջորդ տարի ֆուտբոլիստը տեղափոխվել է Ավելյանեդա քաղաքի «Ռասինգ» ակումբ, որի ղեկավարները խաղացողի տրանսֆերի համար վճարել է 200 հազար պեսո։ 1954 թվականի մայիսի 7-ին նա իր նորամուտը նշել է ակումբի կազմում «Չակարիտա Խունիորս» ակումբի հետ խաղում[6]։ 1956 թվականին Մասկիոն մոտ էր Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն, սակայն «Յուվենտուս|իտալացիների» հետաքրքրությունը նրա նկատմամբ նվազել է Արգենտինայի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպումից հետո, որտեղ ֆուտբոլիստն անհաջող է հանդես եկել։ 1957 թվականին նա 5 միլիոն պեսոյի դիմաց տեղափոխվել է իտալական մեկ այլ ակումբ՝ «Բոլոնիա»[6]։ Ակումբի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է սեպտեմբերի 15-ին «Լացիոյի» հետ խաղում, որում նրա ակումբը պարտվել է 3:4 հաշվով[5]։ Հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան և 43 խաղում դարձել 13 գոլի հեղինակ։
1960 թվականին Մասկիոն տեղափոխվել է «Ատալանտա», 1962 թվականին՝ Միլանի «Ինտեր»։ Նա իր նորամուտն ակումբի կազմում նշել է սեպտեմբերի 9-ին Իտալիայի գավաթի խաղում «Ալեսանդրիայի» հետ։ Խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 17 խաղ և խփել 6 գոլ[7]։ Ակումբում իր միակ մրցաշրջանում Մասկիոն դարձել է Իտալիայի առաջնության չեմպիոն։ Չնայած այդ հաջողությանը, Մասկիոն դժգոհ է եղել խաղադաշտում իր դիրքից. թիմի գլխավոր մարզիչ Էլենիո Էռերան հարձակվողին տեղ է զբաղեցրել կենտրոնական կիսապաշտպանությունում, ինչը դուր չի եկել նրան։ Ումբերտոն ակումբի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1963 թվականի մայիսի 26-ին «Տորինոյի» դեմ (1:1)[7]։
1963 թվականին Մասկիոն տեղափոխվել է «Ֆիորենտինա»։ Ֆլորենցիական ակումբի կազմում նա իր նորամուտը նշել է սեպտեմբերի 9-ին՝ Իտալիայի գավաթի խաղարկության «Լիվորնոյի» դեմ խաղում (3:0)[5]։ «Ֆիորենտինայում» նա հանդես է եկել 3 մրցաշրջան։ Ջուզեպպե Չիապելլայի և Կուրտ Համրինի հետ նա համարվել է համակարգող խաղացող[5]։ 1966 թվականին նա ակումբի կազմում դարձել է Իտալիայի գավաթակիր։ Նույն թվականի ապրիլին նա մեկնել է հայրենիք և ընդգրկվել Ավելյանեդայի «Ռասինգի» կազմում։ Նույն մրցաշրջանում նա դարձել է Արգենտինայի չեմպիոն։ Հաջորդ տարի նա ակումբի հետ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը և միջմայրցամաքային գավաթը։ 1968 թվականի դեկտեմբերի 29-ին նա հրաժեշտի խաղ է անցկացրել։ Ումբերտո Մասկիոն մահացել է երիկամների անբավարարությունից, 2024 թվականի օգոստոսի 20-ին՝ 91 տարեկան հասակում[8]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]1956-1957 թվականներին Մասկիոն խաղացել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ 1957 թվականին նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ֆուտբոլի Ամերիկայի գավաթին, որտեղ արգենտինացիները հաթանակ են տարել։ Այդ մրցաշարում նա դարձել է լավագույն ռմբարկու՝ 6 խաղում 9 գոլի։ Միաժամանակ Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղում Մասկիոն հեթ-տրիկի հեղինակ դարձել, իսկ ևս երկու խաղում՝ դուբլի հեղինակ։ Նրանից բացի, Արգենտինայի հարձակման կազմում են հանդես եկել Օմար Սիվորին և Անտոնիո Անջելիլոն։ Այդ եռյակը Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ խաղից հետո ստացել է «կեղտոտ դեմքեր» մականունը (իսպ.՝ caras sucias)՝ գրեթե ամբողջությամբ ցեխի մեջ պատված լինելու համար։ Այդ խաղում արգենտինացիները հաղթել են 3:0 հաշվով[9], Ընդհանուր առմամբ Արգենտինայի հավաքականի կազմում նա անցկացրել է 12 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ։
Իտալիայի ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի մայիսի 5-ին Մասկիոն իր նորամուտը նշել է Իտալիայի հավաքականի կազմում Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում։ Նույն թվականին որպես թիմի ավագ նա մասնակցել է աշխարհի առաջնությանը[10]։ Մրցաշարում նա խաղացել է մեկ խաղ՝ Չիլիի դեմ[11], որում չիլիացի խաղացող Լեոնել Սանչեսը կոտրել է Մասկիոյի քիթը[12][13]։ Այդ երկու հանդիպումներից բացի ֆուտբոլիսը հավաքականի կազմում հանդես չի եկել։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր խաղային կարիերան ավարտելուց հետո Մասկիոն զբաղվել է մարզչական գործունեությամբ։ Նա գլխավորել է Արգենտինայի և Կոստա Ռիկայի հավաքականները, ինչպես նաև երկու անգամ եղել է «Ռասինգի», «Ինդեպենդիենտեի»[14], «Բլումինգի»[15] գլխավոր մարզիչը։ Նա աշխատել է նաև ակումբներում[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Ամերիկայի չեմպիոն (1957)
- Իտալիայի չեմպիոն (1963)
- Իտալիայի գավաթակիր (1966)
- Արգենտինայի չեմպիոն (1966)
- Լիբերտադորեսի գավաթակիր (1967)
- Միջմայրցամաքային գավաթակիր (1967)
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու (1957, 9 գոլ)
Մարզչական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիբերտադորեսի գավաթակիր (1973)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 Murió Humberto Maschio, leyenda de Racing y de la selección argentina (իսպ.)
- 1 2 https://www.clarin.com/deportes/salud-humberto-dionisio-maschio-bocha-sigue-internado-terapia-intensiva-caida-sufrio-casa_0_gUb001TSzh.html
- 1 2 3 4 5 Профиль на futbolfactory.futbolweb.net
- 1 2 3 «Профиль на todoracing.8k». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- 1 2 «Профиль на inter.it». Արխիվացված է օրիգինալից 2012-05-27-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- ↑ Murió Humberto Maschio, crack de Racing y símbolo imprescindible de la historia del fútbol argentino (es)
- ↑ «Гениальный скандалист». Արխիվացված է օրիգինալից 2015-02-02-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- ↑ «Top 20 Footballs Hard Men». Արխիվացված է օրիգինալից 2011-07-27-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- ↑ Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- ↑ «2010 FIFA World Cup: Chile's Greatest World Cup Moment». Արխիվացված է օրիգինալից 2010-05-20-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- ↑ «Other World Cup controversies». Արխիվացված է օրիգինալից 2011-11-14-ին. Վերցված է 2010-10-04-ին.
- ↑ The Global Art of Soccer
- ↑ «Estamos lejos». Արխիվացված է օրիգինալից 2011-01-26-ին. Վերցված է 2010-10-04-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Equipo de José. Команда Хосе. Великий Расинг 1967 года
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Futbol Factory profile Wayback Machine (արխիվացված 20 Հոկտեմբեր 2007) (es)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ումբերտո Մասկիո» հոդվածին։ |
| ||||||
- Փետրվարի 20 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 2024 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Բոլոնիայի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլային մարզիչներ
- Ռասինգ Ավելյանեդայի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կիլմեսի ֆուտբոլիստներ
- Արգենտինացի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Իտալացի երկարակյացներ