Ուղևորություն դեպի Ղարաբաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղևորություն դեպի Ղարաբաղ
მოგზაურობა ყარაბახში
ՀեղինակԱկա Մորչիլաձե
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոստմոդեռնիզմ
Բնօրինակ լեզուվրացերեն
Կերպար(ներ)Ջիո
Էջեր222 էջ
ԵրկիրՎրաստան
ՀրատարակիչԴելքեյ Արխիվ Պրես
Հրատարակման տարեթիվ1992
ԹարգմանիչԷլիզաբեթ Հեյվեյ

Ուղևորություն դեպի Ղարաբաղ (վրաց.՝ მოგზაურობა ყარაბახში), 1992 թվականին Ակա Մորչիլաձեի կողմից գրված վեպ է։ Կինոռեժիսոր Լևան Թութբերիձեն վեպի հիման վրա 2005 թվականին ֆիլմ է նկարահանել։ Մորչիլաձեի շատ հայտնի վեպը հրատարակվելուց հետո եղել է լավ վաճառվող գրքերից։ Գիրքն ազատություն ձեռք բերելու և այն ճանաչելու բարդ գործընթացի մասին է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիոն՝ մի երիտասարդ վրացի, սիրահարվում է մի մարմնավաճառի և նրա հետ անցկացնում է իր կյանքի ամենաերջանիկ երկու ամիսները։ Երբ հայրը ստիպում է նրան խզել հարաբերությունները մարմնավաճառի հետ, նա խորապես ճնշված է զգում։ Նա ուղեկցում է մի ընկերոջ, որը ցանկանում էր թմրանյութ ձեռք բերել Ադրբեջանում։ Նրանք դուրս են գալիս երկրի սահմաններից և մթության մեջ մոլորվելով՝ ձերբակալվում Ադրբեջանական պարեկատանը։ Նրանք Ղարաբաղում էին՝ պատերազմի մեջտեղում։ Թբիլիսիից եկած երիտասարդները չգիտեին, թե ինչ է կատարվում։ Նրանք զրկվել էին գումարներից և մեքենայից և ձերբակալված էին։ Բանտում էր նաև մի հայ։ Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Հայ ազատամարտիկները բանտից ազատում են իրենց ընկերոջը և նրա հետ՝ երիտասարդներին նույնպես։ Ջիոն հայտնվում է հայկական գյուղում, որտեղ նրա հետ վատ չէին վարվում, բայց անընդհատ հետևում էին։ Երբ ռուս լրագրողները գալիս են գյուղ, Ջիոն երկու ադրբեջանցի գերիների հետ փախչում է և ետ դառնում դեպի ադրբեջանական տարածք, որտեղ նա արժանանում է հերոսի կոչման։ Ընկերներով միասին էին, և մանուշակագույն Լադան նույնպես տեղում էր, միայն չկային փողերը։ Ընկերը նրան տալիս է դեղերի փաթեթը և ատրճանակ՝ որպես փոխհատուցում։ Նրանք վերադառնում են Թբիլիսի և բնակվում այնտեղ[1]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը թարգմանվել է մի քանի լեզուներով՝ ներառյալ անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն և իտալերեն լեզուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. gratzfeld. ch

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]