Ուղուր Ումիթ Ունգոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղուր Ումիթ Ունգոր
Uğur Ümit Üngör
Ծնվել է1980[1]
Էրզինջան, {{{2}}} Թուրքիա
Բնակության վայր(եր) Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունթուրք
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ուտրեխտի համալսարան, Շեֆիլդի համալսարան և Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ
Ալմա մատերԱմստերդամի համալսարան
Ինչով է հայտնիզանգվածային բռնություններն և ցեղասպանությունը ուսումնասիրող
Պարգևներ
Կայքungor.nl(անգլ.)

Ուղուր Ումիթ Ունգոր (թուրքերեն՝ Uğur Ümit Üngör, 1980[1], Երզնկա, Թուրքիա), ազգությամբ Զազա հոլանդացի գիտնական՝ ցեղասպանագիտության և զանգվածային բռնությունների մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունգորը ծնվել է Թուրքիայում, մեծացել է Էնշխեյդեում, Նիդեռլանդներ[3][4], 2009-ին պաշտպանել է դոկտորական թեզը Ամստերդամի համալսարանում[5]։

Նա Ուտրեխտի համալսարանում դասավանդում է պատմություն և Նիդեռլանդների պատերազմի փաստաթղթերի ինստիտուտում և Հոլոքոստի ու ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնում՝ սոցիոլոգիա։ Նա զանգվածային բռնությունների և ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ է հրապարակել, մասնավորապես` Հայոց ցեղասպանության և Ռուանդացիների ցեղասպանության վերաբերյալ։

Ունգորի «Ժամանակակից Թուրքիայի կայացումը, Ազգ և պետություն Արևելյան Անատոլիայում», 1913-50 (Oxford University Press, 2011), որ հիմնված էր նրա ատենախոսության վրա, Էրազմուս հետազոտությունների մրցանակի հաղթող է ճանաչվել[6] և Նիդերլանդների հասարակական և հումանիտար գիտությունների թագավորական միության կողմից արժանացել է Keetje Hodshon մրցանակի[7] ն։ 2012 թվականին Ունգորը Հոլանդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից պարգևատրվել է պատմության երիտասարդ գիտնականների Հեինեկեն մրցանակին[8]։

Նա և ազգությամբ հայ Ալեքսանդր Գեոկչյանը միասին գրեցին փաստագրական ֆիլմի սյուժեն, որի հիմա վրա նկարահանեց «Մեր պապերի երկիրը» ֆիլմը, որը 2008ապրիլի 24-ին ցուցադրվեց հոլանդական հեռուստատեսությամբ և նույն տարում Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին[5]։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

youtube

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Album Academicum — 2007.
  2. https://www.knaw.nl/nl/prijzen/laureaten/heineken-young-scientists-awards/ugur-umit-ungor
  3. mirrorspectator
  4. aanzet
  5. 5,0 5,1 Aram Arkun, "Prolific Young Scholar on Armenian Genocide in Holland", "The Armenian Mirror Spectator", February 7, 2012.
  6. http://www.erasmusprijs.org/index.cfm?lang=nl&page=%C3%9Cng%C3%B6r,+Dr+U.U.+(2010)
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  8. "Ugur Ümit Üngör" Արխիվացված 2013-10-16 Wayback Machine, Royal Dutch Academy of Sciences, retrieved October 16, 2013 Կաղապար:Nl icon