Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ
06 (NIOD) 2016 (Herengracht 380-382, Amsterdam).jpg
002 (NIOD sign) 2016 (Herengracht 380-382, Amsterdam).png
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և կառավարության գործակալություն
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Հիմնադրվածմայիսի 8, 1945
Գլխադասային գրասենյակՆիդերլանդներ, Նիդերլանդներ և Ամստերդամ, Նիդերլանդներ
Վերադաս կազմակերպությունՆիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Կայքniod.knaw.nl/en
Կոորդինատներ: 52°22′5.1600000999939″ հս․ լ. 4°53′10.7880001″ ավ. ե. / 52.368100000027773433° հս․. լ. 4.886330000028° ավ. ե. / 52.368100000027773433; 4.886330000028

Նիդերլանդների պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ (Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտ, հոլ.՝ NIOD Instituut voor Oorlogs-, Holocaust- en Genocidestudies), կազմակերպություն Նիդերլանդներում, որի արխիվներում պահպանվում և իրականացվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հոլոքոստի և ամբողջ աշխարհի այլ ցեղասպանությունների անցյալի և ներկայի պատմական ուսումնասիրություններ: Ինստիտուտը հիմնադրվել է «Նիդերլանդների պատերազմական փաստաթղթերի ինստիտուտի» (Nederlands instituut voor oorlogsdocumentatie, NIOD, նախկինում՝ Rijksinstituut voor oorlogsdocumentatie, RIOD) և «Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների» (CHGS) կազմակերպությունների միավորման արդյունքում[1]:

1999 թվականի հունվարի 1-ից ինստիտուտն ընդգրկված է Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիայի կազմում[1]:

Պարտականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՆԻՈԴ-ի նպատակն է՝ հավաքագրել, ղեկավարել, բացել և հասանելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ արխիվներն ու հավաքածուները, իրականացնել գիտական հետազոտություն և այն հրապարակել, պետական կառավարման մարմիններին և անհատներին տալ տեղեկատվություն, խթանել և կազմակերպել բանավեճեր պատերազմի, պատերազմական բռնությունների հենք հանդիսացող գործընթացների վերաբերյալ[2]: ՆԻՈԴ-ը ղեկավարում է նաև Նիդերլանդների գերմանական օկուպացիայի և Հոլանդական Արևելյան Հնդկաստանի ճապոնական օկուպացիայի արխիվները, ինչպես նաև գաղտնի թերթերի և թռուցիկների, լուսանկարների, գրքերի և հոդվածների խոշոր հավաքածուներ[3]:

Ուսումնասիրություններ և հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հրապարակել է Het Koninkrijk der Nederlanden in de Tweede Wereldoorlog (Նիդերլանդների Թագավորությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ) աշխատությունը (տասնչորս հատոր, 18000 էջ): Լոե դե Յոնգի գլուխգործոցը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նիդերլանդների Թագավորության պատմության ստանդարտ վկայակոչումն է: ՆԻՈԴ-ը ներկայացրել է ամբողջ աշխատության էլեկտրոնային տարբերակը, որը creative commons արտոնագրով CC BY 3.0. 2011 թվականի դեկտեմբերի 11-ին հասնելի է ներբեռնման համար[4]:

Ուսումնասիրություններ են կատարվել նաև 1995 թվականի Սրեբրենիցայի ջարդերի հետ կապված, որի արդյունքում ստեղծվել է Srebrenica: a ‘safe’ area հաշվետվությունը, որին հաջորդել է Կոկ երկրորդ կաբինետի հրաժարականը:

Այլ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Post, Peter / Gijsbers, Harco: The Encyclopedia of Indonesia in the Pacific War. Publisher: Brill, Leiden/Boston, 2010. ISBN 9789004168664
  • Withuis, Jolande / Mooij, Annet (eds.): The Politics of War Trauma, The Aftermath of World War II in Eleven European Countries. Publisher: Aksant, Amsterdam, 2010. ISBN 9789052603711
  • Boender, Barbara / Haperen, Maria van / Üngör, Ugu: The Holocaust and other genocides. An introduction. Publisher: Amsterdam University Press, Amsterdam, 2012. ISBN 9789089643810
  • Adler, Nanci: Keeping Faith with the Party: Communist Believers Return from the Gulag. Publisher: Indiana University Press, Bloomington, 2012. ISBN 9780253357229
  • Keizer, Madelon de (ed.) / Bakker, Marjo (ed.) / Griffin, Roger (ed.): Fascism. Journal of Comparative Fascist Studies. Publisher: Brill, Leiden, 2012. ISSN 2211-6257

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «A short history of the NIOD»։ NIOD Institute for War, Holocaust and Genocide Studies։ Վերցված է 25 July 2012 
  2. Annual Report (Jaarverslag) for 2014
  3. KNAW page on NIOD Institute for War, Holocaust and Genocide Studies
  4. Loe de Jong (1969–1991)։ «The Kingdom of the Netherlands During World War II» (Dutch)։ NIOD։ Վերցված է 21 December 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]