Ուկրաինայի հայերի միության գավաթ 2012

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայի հայերի միության գավաթ 2012, 2012 թվականի սեպտեմբերի 29-30-ը Կիևում անցկացված Ուկրաինայի հայերի միության գավաթի ազատ ոճի ըմբշամարտի առաջին միջազգային մրցաշարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ ոճի ըմբշամարտի «Ուկրաինայի հայերի միության գավաթի» առաջին միջազգային մրցաշարն անցկացվել է 2012 թվականին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 29-ից 30-ը Սպորտի պալատում։ Մրցաշարի մեկնարկից և բացման արարողությունից առաջ քաղաքական գործիչ և Ուկրաինայի ըմբշամարտի ասոցիացիայի նախագահ Էլբրուս Թեդեևը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և հույս հայտնել, որ Ուկրաինայի ըմբշամարտի ասոցիացիայի և Ուկրաինայի հայերի միության միջև համագործակցությունը երկարատև և բեղմնավոր կլինի[1]։ Մրցաշարի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ռեժիսոր Ռոման Բալայանը, պատգամավոր Վիկտոր Յանուկովիչը և շատ ուրիշներ[1]։

Առաջին մրցաշարին մասնակցել են հարյուրից ավելի ըմբիշներ աշխարհի տասներկու երկրներից։ Մրցումներն անցկացվել են յոթ քաշային կարգերում՝ 55, 60, 66, 74, 84, 96 և 120 կգ։ Ուկրաինացի ըմբիշները յոթից չորս ոսկե մեդալ են նվաճել, երկու ոսկե մեդալ նվաճել են Ռուսաստանի ըմբիշները, մեկ ոսկե մեդալ նվաճել է վրաստանցի մարզիկ։ Թիմային հաշվարկով Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձավ «Ուկրաինայի հայերի միության գավաթի»[2] գավաթակիր։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ առաջին մրցաշարըի հաջողություն է գրանցել[3]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևների բաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1 {{{2}}} Ուկրաինա 4 2 3 9
2  Ռուսաստան 2 3 7 12
3  Վրաստան 1 1 1 3
4 {{{2}}} Հայաստան 0 0 2 2
5  Սլովակիա 0 0 1 1

Մեդալակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ Ոսկի Արծաթ Բրոնզ
Մինչև 55 կգ Ուկրաինա Յուրի Լեդենև Ուկրաինա Սերգեյ Ռատուշնի Հայաստան Միհրան Ջաբուրյան
Ռուսաստան Իսլամ Մաժիտով
Մինչև 60 կգ Ուկրաինա Վասիլի Ֆեդորիշին Վրաստան Վլադիմիր Խինչեգաշվիլի Ուկրաինա Եվգենի Խավիլով
Ռուսաստան Մուրշիդ Մութալիմով
Մինչև 66 կգ Ուկրաինա Անդրեյ Կվյատովսկի Ռուսաստան Սոսլան Ռոմանով Ռուսաստան Գաջի Աբդուլաև
Ուկրաինա Արսեն Եդիգարով
Մինչև 74 կգ Ռուսաստան Կախա Խուբեջթի Ռուսաստան Մուսլիմ Դադաև Վրաստան Դավիթ Խուցիշվիլի
Ռուսաստան Յակուբ Շիխջամալովժ
Մինչև 84 կգ Վրաստան Դավիդ Մարսագիշվիլի Ռուսաստան Մահոմեդ Զուբաիրով Ռուսաստան Գեորգի Ռուբաև
Ռուսաստան Վլադիսլավ Վալիև
Մինչև 96 կգ Ռուսաստան Ալբերտ Սարիտով Վրաստան Էլիզբար Օդիկաձե Հայաստան Էդգար Ենոքյան
Ուկրաինա Պավել Օլեյնիկ
Մինչև 120 կգ Ուկրաինա Ալեքսանդր Խոցյանովսկի Ուկրաինա Ալեն Զասեև Սլովակիա Սոսլան Գոգլոև
Ռուսաստան Թիմուր Ձամպլաև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Пресс-служба АСБУ (2012 թ․ հոկտեմբերի 1). «Дан старт Кубку Союза армян». Ассоциация Спортивной Борьбы Украины. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. Анна Савчик (2012 թ․ հոկտեմբերի 1). «Василий ФЕДОРИШИН: «После поражений понимаешь, как к тебе относятся на самом деле». Борьба». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  3. А (2012 թ․ դեկտեմբերի 11). «Турнир по вольной борьбе на Кубок Союза армян Украины внесен в календарь FILA». Терт. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.