Ուկրաինայի հայերի միության գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայի հայերի միության գավաթ, ազատ ոճի ըմբշամարտի տղամարդկանց միջազգային մրցաշար, որը կազմակերպվում է «Ուկրաինայի հայերի միության» կողմից և ամեն տարի անցկացվում է Կիևում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուկրաինայի հայերի միության» հիմնադրված մրցաշար, որն իր մրցանակային ֆոնդով համարվում է աշխարհի խոշորագույն մրցաշարերից մեկը[1]։ 2013 թվականին հայտնի է դարձել, որ «Ուկրաինայի հայերի միության գավաթի» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը ներառվել է FILA-ի օրացույցում (International Federation of Associated Wrestling Styles - FILA)[2]։

«Ուկրաինայի հայերի միության» նախագահ Վիլեն Շատվորյանը բարձր է գնահատել առաջին մրցաշարի հաջողությունը[1][3]։

2014 թվականին Ուկրաինայի հայերի միության գլխավոր մրցանակին է արժանացել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Մանվել Սահրադյանը[4]։

2012 թվականի մրցաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Ուկրաինայի հայերի միության գավաթ


«Ուկրաինայի հայերի միության գավաթի» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 29-ից 30-ը՝ Սպորտի պալատում։ Առաջին մրցաշարին մասնակցել են աշխարհի տասներկու երկրների մարզական թիմեր։ Մրցումներն անցկացվեցին յոթ քաշային կարգերում՝ 55, 60, 66, 74, 84, 96 և 120 կգ։ Ուկրաինացի ըմբիշները յոթ քաշային կարգերից չորս ոսկե մեդալ նվաճեցին, Ռուսաստանի ըմբիշները նվաճեցին երկու ոսկե մեդալ և մեկ ոսկե մեդալ՝ Վրաստանը։ Թիմային հաշվարկում Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձել է «Ուկրաինայի հայերի միության գավաթի»[2] գավաթակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 А (2012 թ․ դեկտեմբերի 11). «Турнир по вольной борьбе на Кубок Союза армян Украины внесен в календарь FILA». Терт. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. 2,0 2,1 Анна Савчик (2012 թ․ հոկտեմբերի 1). «Василий ФЕДОРИШИН: «После поражений понимаешь, как к тебе относятся на самом деле». Борьба». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Ուկրաինայի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դարձել է Ուկրաինայի Հայերի միության գավաթակիր». PanARMENIAN.Net. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Կիևում կայացել է Ուկրաինայի հայերի միության հունահռոեական ըմբշամարտի գավաթի խաղարկությունը». artsakhpress.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.