Ուլրիքեն (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլրիքեն
Ulriken.jpg
Ուլրիքեն լեռը ձմռանը
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Վարչատարածքային միավորBergen municipality?
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից643 մետր
##Ուլրիքեն (լեռ) (Նորվեգիա)
RedMountain.svg

Ուլրիքեն (նորվ.՝ Ulriken), լեռ Նորվեգիայում։ Այն գտնվում է Բերգենի՝ Նորվեգիայի մեծությամբ երկրորդ գաղաքի հարակից տարածի Բերգենի յոթ լեռներ (նորվ.՝ De syv fjell) համակարգի կազմում։ Ուլրիքենի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 643 մետր (ըստ այլ աղբյուրների 642 մետր[1] կամ 640 մետր[2]։ Լեռան գագաթին գտնվում է հեռուստատեսային և ռադիոսփռման աշտարակները, ինչպես նաև սրճարան և դիտակետեր՝ հեռադիտակներով զինված։

Զբոսաշրջային երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիքեն լեռան տեսքը ձմռանը
Ուլրիքեն լեռան գագաթից բացվող տեսարան դեպի Բերգեն՝ Նորվեգիայի երկրորդ քաղաք:

Դեպի Ուլրիքենի կատար կարելի է հասնել Ուլրիքսբանեն (նորվ.՝ Ulriksbanen) ճոպանուղով։ Մինչև դրա ստորին հատված կարելի է հասնել ավտոբուսով Բերգենի կենտրոնից։ Մինչև գագաթ կարելի է բարձրանալ նաև ոտքով, սակայն հետիոտների համար ճանապարհները հստակ գծանշված չեն։ Լավ եղանակին Ուլրիքենի գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Բերգեն քաղաքը, ինչպես նաև հարակից ֆյորդերը, լեռներն ու կղզիները։

Ուլրիքենից արևելք սկսվում է քարապատ-լեռնային մի տեղանք, որի անվանումն է Վիդդեն (նորվ.՝ Vidden): Ամենահայտնի զբոսաշրջային-սպորտային երթուղիներից մեկն է համարվում այդ լեռնային տեղանքից դեպի Ֆլյոյեն (նորվ.՝ Fløyen) ճանապարհը, որը վեր է խոյանում քաղաքի կենտրոնի դիմաց։ Այս երթուղին զբաղեցնում է մոտավորապես 4-ից 5 ժամ և հասնում է մինչև այդ լեռնազանգվածի ամենաբարձր գագաթը՝ Սթորֆյելլեթ (նորվ.՝ Storfjellet, թարգմանաբար այն բառացի լինում է «մեծ լեռ»), որի բարձրությունը ծովի մակարդակից հասնում է շուրջ 662 մետրի (ըստ այլ աղբյուրների այն կազմում է 673 մետր[2]):

Թունելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիքեն լեռան հյուսիսային հատվածի տակով անցնում է Նորվեգիայի ամենաերկար երկաթուղային թունելներից մեկը, որը կոչվում է Ուլրիքսթունելեն (նորվ.՝ Ulrikstunnelen): Վերջինիս երկարությունը կազմում է 7670 մետր։ Այն միացնում է Բերգեն և Արնա բնակավայրերի երկաթուղային կայարանները։ Ուլրիքսթունելեն շահագործման է հանձնվել 1964 թվականի։ Այս երկաթգծով են երթևեկում նաև Օսլո-Բերգեն գնացքները։ Ներկայիս դրությամբ այն ունի մեկ երկաթուղագիծ. հեռանկարում ծրագրավորված է այն դարձնել երկու։ Նաև ուզում են դրան զուգահեռ ավտոմոբիլային ճանապարհ կառուցել, որը կոչվելու է Արնաթունելեն (նորվ.՝ Arnatunnelen):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլրիքեն անվանումն առաջացել է Ալրեք քաղաքի անվանումից (նորվ.՝ Alrek կամ Alrekstad): Այն գտնվել է լեռան արևմտյան ստորոտներին և ժամանակակից Բերգենի տարածքի հարավային հատվածում։ Ժամանակակից նորվեգերենով՝ բուկմոլով Alrek նշանակում է Det ruvende (տեսանելի, նշանավոր)։ Դեռևս 10-րդ դարում Ալրեքում ապրել է Նորվեգիայի առաջին արքան՝ Հարալդ I Գեղավարսը (նորվ.՝ Harald Hårfagre):

Ուլրիքեն լեռան հետ է կապված նաև Բերգենի քաղաքային օրհներգը, որը կոչվում է «Udsigter fra Ulriken» («Ուլրիքենի տեսարաններ»)։ Այս օրհներգը գրվել է դեռևս 1790 թվականին եպիսկոպոս (նորվ.՝ biskop) Յուհան Նորդահլ Բրունի կողմից (նորվ.՝ Johan Nordahl Brun):

1853 թվականին Բերգենի մի խումբ բնակիչների հետ Ուլրիքեն է բարձրացել աշխարհահռչակ նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը։ Այդ լեռան տպավորությունների ներքո ականավոր դրամատուրգը թղթին է հանձնել «Vi vandrer med freidig mot» բանաստեղծությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ulriken»։ haramfjell.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-06-16 
  2. 2,0 2,1 «Топографическая карта Норвегии»։ topomapper.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]