Jump to content

Ուլանների 2-րդ գունդ (Ավստրո-Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլանյան 2-րդ գունդ
Իշխան ցու Շվարցենբերգի անվան առաջին կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան գունդ
Ուլանյան 2-րդ գնդի հովանավոր Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԳունդ
Զորքերի տեսակՀեծելազոր
ԵրկիրԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Մտնում է1-ին բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 11-րդ հեծելազորային բրիգադ
Ներառնում է2 դիվիզիոն (նախկինում 5)
Սուրբ բարեխոսիշխան Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
Պատմություն
Ստեղծվեց1798թ.
Ճակատամարտեր
Լուծարվեց1918թ.
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներ
  • մայոր, բարոն Բերնհարդ ֆոն Դեգելման (1790թ.)
  • ավագ լեյտենանտ Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ (1793թ.)
  • ավագ լեյտենանտ, գրաֆ Յոհան ֆոն Կեգլեվիչ (1794թ.)
  • ավագ լեյտենանտ Անտոն Ֆոգել (1796թ.)
  • ավագ լեյտենանտ, բարոն Յոզեֆ ֆոն Մոչլից (1797թ.)

Ուլանյան 2-րդ գունդ, ամբողջական անվանումն է Իշխան ցու Շվարցենբերգի անվան առաջին կայսերական և թագավորական գալիցիական ուլանյան գունդ (գերմ.՝ K.u.k. Galizisches Ulanen-Regiment „Fürst zu Schwarzenberg“ Nr. 2), Ավստրո-Հունգարական կայսրության ուլանների կայսերական և թագավորական հեծելազորային գունդ[3]։

1790 թվականի սեպտեմբերին Օ՛ Դոնելայի կամավորական կորպուսի զորահավաքի երեք կետից ստեղծվում է Ուլանյան կամավորական կորպուսը որպես գնդի նախահիմք։ Որպես կորպուսի անվանում ընտրվում է կորպուսի ստեղծող-հրամանատարի անունը։ 1798 թվականին այն դառնում է երկրորդ ուլանյան գունդը, որի հիման վրա ստեղծվում է С 1798 года корпус стал 2-м уланским полком: на его основе в 1801 году был создан Ուլանյան 3-րդ գունդը, իսկ 1814 թվականին՝ Ուլանյան 4-րդ գունդը։ Գնդի կամավորներին հավաքագրում էին Արևմտյան Գալիցիայից։ Այն համալրվել է նաև 40-րդ (Жешув), 57-րդ (Тарнув), 20-րդ (Ной-Сандез) հետևակային գնդերի հետևակները։ Ենթարկվում է 1-ին կորպուսին (Կրակայ զինվորական շրջան)[3]։

Նապոլեոնյան պատերազմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թվականին գունդը գտնվում էր Նիդերլանդներում։ Առաջին մարտը վարել է Բոսուտի մոտ։ 1793 թվականին կռվել է Ներվինդեն-Տիրլեմոնում, Ֆամարսում, Վալանսյոնում և Բասույանում։ 1794 թվականին կռվել է Լանդրեսի մոտ գտնվող Պոնտ-ա-Մարկում և Գիզայում։ 1795 թվականին առաջ է շարժվել Մայզենհայմում։ 1796 թվականին կռռվել է Ամբերգում և Գիսենում։ 1797 պարեկություն է կատարել Լանում։ 1799 թվականին պատերազմել է Օստրախում և Շտոկախում, մասնակցել է Լյուսենշտաիգի և Ցյուրիխի առաջին կռվում։ Դեպի Մանգհեյմ կատարած Նեկարյան առաջխաղացման համար արժանացել է շնորհակալության։ Մասնակցել է Նեկարհաուզենի մարտին։ Գնդի ընդամենը 15 զինվոր պաշտպանել են Նեկարյան կամուրջը իրենց թվաքանակով գերազանցող ֆրանսիական զորքերից։ 1800 թվականին աչքի է ընկել Լոդորֆի և Բիբերհի կռիվներում։ Լամբախի առաջնագծում վարել է մարտեր։ Լիխտեյնշտայնի իշխանը, ով ղեկավարում էր գնդին և կապիտան Բոգդանը պարգևատրվել են Մարիա Թերեզայի շքանշանով[3]։

1805 թվականին գունդը կռվել է Ուլմի և Աուստեռլիցի ճակատամարտերում՝ ունենալով մեծ կորուստներ։ Գնդի մնացորդները ընդգրկվել են էրցհերցոգ Ֆերդինանդի կորպուսում։ 1809 թվականին վեց հեծելավաշտեր մտել են Գերմանիայում գտնվող Բելգարդի 1-ին կորպուս, երկու հեծելավաշտեր՝ Սաքսոնիայի սահմանին։ Ֆրանսիայի հետ հերթական պատերազմը սկսվեց Ուռսենսոլենի չակատամարտով։ Չորս հեծելավաշտեր շարժվում են Բերշինգ և Պրուկա-Նիտենաու։ Ասպերնի կռվից առաջ գրաֆ Հարդեգի հրամանատարությամբ գունդը կռվում է Էսլինգենում, ինչպես նաև Վագռամի ու Զնոյմոյի համար։ Բոհեմիայում լեյտենանտ Կառլ Շտեյնդլի հեծելավաշտը ֆրանսիացիների դեմ կռվում աչքի է ընկնում՝ պաշտպանելով Էգեր քաղաքը։ Այդ սխրանքի համար նա պարգևատրվում է Մարիա Թերեզայի շքանանով։ Հեծելավաշտի ևս 19 անդամ պարգևատրվում են շքանշաններով։

1813 թվականին գունդը ընդգրկվում է հեծելազորի գեներլ, գրաֆ Վերդեի ավստրիա-բավարական կորպուսի կազմ և մասնակցում Հանաուի և Սենտ-Կրուի մարտերին (դեկտեմբերի 31-ին)։ 1814 թվականին գլխավոր բանակի 5-րդ կորպուսի կազմում գունդը մարտնչել է Բրիենում, որոշ զորամիավորումներ էլ կռվել են Նոժանում, Նանժիում և Տռուայում։ Գունդը մասնակցել է նաև Բար-սյուր-Օբի և Արսի-սյուր-Օբի մարտերին։ Այս կռիվների համար գնդի հրամանատար բարոն ֆոն Մենգեն արժանացել է Մարիա Թերեզա շքանշանի։ 1815 թվականին գունդը կատարել է պահպանություն ֆրանսիական սահմանին և Ֆրանսիայի դեմ վերջին մարտերին չի մասնակցել։

1848-1849 թվականների ապստամբություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին Ուլանյան 2-րդ գունդը բնավորվում է Հունգարիայում։ Ի սկզբանե այն ստացել էր Բանատը սերբական ապստամբներից պաշտպանելու հրաման, սակայն, ինքնակամ հանձնելով Արադ ամրոցը, հեռացվում է ապստամբների դեմ իրականացվող գործողությանը մասնակցող ստորաբաժանումների ցուցակից։ Ավելի ուշ գունդը ուղարկվում է Տեմեխվարի կայազոր, որտեղից իրականացնում էր գրոհներ։ Մասնակցել է Էնգելսբրուն-Լիպայի, Վերշեցի և կռիվներին ու Արադի պաշարմանը։ Գնդի մեկ հեծելավաշտ մնում է Արադում և հետագայում մասնակցում է Արադի պաշտպանությանը։ 1849 թվականին գունդը Երկաթյա դարպասների միջով իրականացնում է անցում, մասնակցում Նոյ-Արադի և Վալեմարի կռիվներին։ Գնդի վեց հեծելավաշտեր Տիմիշոարան մինչև օգոստոսի 3-ը այն հանձնելը։ Գունդը մասնակցել է նաև Ֆրայդորի հրաձգությանը։ Մայորի 1-ին դիվիզիոնը ամռանտ մարտ է վարել Բանուսում և Կաչայում ընդդեմ Հարավային բանակի, իսկ ավելի ուշ Տիմիշոարայի, Կոստիլայի և Դոբրի մոտ հետապնդել է հակառակորդին[4]։

1859 թվականին գնդի հինգ հեծելավաշտեր ուղարկվում են Սոլֆերինո, բայց այնտեղ են հասնում ուշացումով և կռիվներին չեն մասնակցում։ Երեք հեծելավաշտեր այդ ժամանակ գտնվում էին Տրիպոլիում։

1866 թվականին Հյուսիսային բանակի հեծելազորային դիվիզիոնի հինգ հեծելավաշտեր մասնակցում են ավստրո-պրուսա-իտալական պատերազմին, որն առավել հայտնի է որպես Գերմանական պատերազմ։ Ուլանյան 2-րդ գունդը մասնակցել է Կյոնինգրեցի և Բլյումենի կռիվներին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գունդը վերակազմավորվում է և օգտագործվում որպես հետևակ։ Հայտնի չէ, թե արդյո՞ք պատերազմի ժամանակ գունդը որպես հեծելազոր օգտագործվել է, թե ոչ։ Ուլանյան 2-րդ գունդը կազմացրվում է նախքան Ավստրո-Հունգարիայի բաժանումը։

Գնդի նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունդը ենթարկվել է 1-ին բանակային կորպուսի 7-րդ հեծելազորային դիվիզիայի 11-րդ հեծելազորային բրիգադին։ Գնդի ազգային կազմը հետևյալն էր՝ 84% լեհեր, 16% այլ ազգություններ[5]։ Գնդի անձնակազմի հիմնական լեզուն լեհերենն էր։

Ստորև ներկայացված է Ուլանյան 2-րդ գնդի համազգեստի նկարագիրը ըստ տարիների

  • 1790 թվական՝ կանաչ գույնի չապկա, խոտի գույնի կանաչ բաճկոն, մուգ կարմիր դարձածալեր, դեղին կոճակներ,
  • 1798 թվական՝ խոտի գույնի կանաչ (հետագայում մուգ կանաչ) չապկա, մուգ կանաչ բաճկոն և տաբատ, բորդո գույնի դարձածալեր, դեղին կոճակներ
  • 1865 թվական՝ կանաչ թաթարկա, բաց կապույտ մունդիր-ուլանկա և տաբատ, բորդո գույնի դարձածալեր, դեղին կոճակներ
  • 1868 թվական՝ մուգ կանաչ թաթարկա, բաց կապույտ ուլանկա, բորդո տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ
  • 1876 թվական՝ մուգ կանաչ չապկա, բաց կապույտ ուլանկա, բորդո գույնի տաբատ և դարձածալեր, դեղին կոճակներ

  • 1798-1799 թթ.՝ Յարոսլավլ
  • 1801 թ.՝ Գոլեշաու
  • 1803-1805 թթ.՝ Ունգարիշ-Բրոդ
  • 1806 թ.՝ Ռեյխենաու
  • 1807 թ.՝ Նախոդ-Խոենմաուդ
  • 1808-1809 թթ.՝ Զաաց
  • 1810 թ.՝ Բրանդայզ
  • 1814 թ.՝ Վիեննա
  • 1815 թ.՝ Գայ
  • 1820 թ.՝ Տորպաու
  • 1821 թ.՝ Պրոսնից

  • 1828 թ.՝ Աուստերլից
  • 1833 թ.՝ Դյոնդյոշ
  • 1836 թ.՝ Պեչվար
  • 1843-1848 թթ.՝ Ալտ-Արադ
  • 1849 թ.՝ Զոմբոր-Բայա
  • 1850 թ.՝ Կոլին
  • 1851 թ.՝ Վիեննա
  • 1852 թ.՝ Էնցերսդորֆ/Դյոնդյոշ
  • 1854 թ.՝ Դեբրեցեն/Կեչկեմետ
  • 1855 թ.՝ Ֆյունֆկիրխեն
  • 1856-1859 թթ.՝ Մեդիշ

  • 1798-1800 թթ.՝ չի եղել
  • 1800-1820 թթ.՝ ֆելդմարշալ Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
  • 1820-1822 թթ.՝ չի եղել
  • 1822 թ.՝ ֆելդմարշալ Ֆերդինանդ Սաքսեն-Կոբուրգ-Զաալֆելդսկի
  • 1828 թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ, բարոն Ֆրանց ֆոն Վլասից
  • 1840 թ.՝ հեծելազորի գեներալ Վիլյամ Ֆրիդիրխ ֆոն Համերշտեին, բարոն ֆոն Համերշտեին-Էկվորդ
  • 1861 թ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ, ասպետ Ֆրանց ֆոն Ուլեիմար
  • 1866-1887 թթ.՝ ֆելդմարշալ-լեյտենանտ Կառլ Զաիցեկ ֆոն Էգբել

Հրամանատարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլանյան կորպուս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1790 թ.՝ մայոր, բարոն Բերնհարդ ֆոն Դեգելման
  • 1793 թ.՝ ավագ լեյտենանտ Կառլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգ
  • 1794 թ.՝ ավագ լեյտենանտ, գրաֆ Յոհան ֆոն Կեգլեվիչ
  • 1796 թ.՝ ավագ լեյտենանտ Անտոն Ֆոգել
  • 1797 թ.՝ ավագ լեյտենանտ, բարոն Յոզեֆ ֆոն Մոչլից

Ստորաբաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1798 թ.՝ գնդապետ, բարոն Էմանուել ֆոն Տրախ
  • 1800 թ.՝ գնդապետ, իշխան Մորից ցու Լիխտեինշտայն
  • 1805 թ.՝ գնդապետ, գրաֆ Իգնաց Հարդեգ
  • 1809 թ.՝ գնդապետ Կառլ Շմուտերմայեր
  • 1812 թ.՝ գնդապետ, իշխան Ֆերդինանդ ֆոն Կինսկի
  • 1813 թ.՝ գնդապետ, բարոն Կառլ ֆոն Մենգեն
  • 1820 թ.՝ գնդապետ, ասպետ Ֆրանց Ժերման
  • 1829 թ.՝ գնդապետ, գրաֆ Ֆրանց Լամբերգ
  • 1834 թ.՝ գնդապետ, граф Франц Шааффготше
  • 1841 թ.՝ գնդապետ, բարոն Կառլ ֆոն Լեդերեր
  • 1848 թ.՝ գնդապետ, բարոն Ֆրիդրիխ ֆոն Բլոմբերգ
  • 1849 թ.՝ գնդապետ, իշխան Վիլհեյմ ֆոն Ֆաբեր
  • 1854 թ.՝ գնդապետ Ֆրիդրիխ Դլաուհովսկի, բարոն ֆոն Լանգենդորֆ
  • 1859 թ.՝ գնդապետ, գրաֆ Ֆրիդրիխ Շաաֆգոտշե[6]
  • 1864-1865 թթ.՝ գնդապետ Յուլիուս Ֆլուգ ֆոն Լայդենկրոն[7]
  • 1866 թ.՝ գնդապետ Կառլ Գալեն
  • 1871 թ.՝ գնդապետ Նիկոլաուս Վատցեշ ֆոն Վալդբախ
  • 1872 թ.՝ գնդապետ Ֆերդինանդ Մայսներ
  • 1877-1879 թթ.՝ գնդապետ Միցիսլաուս Լասովսկի, ասպետ ֆոն Կրաշկովիչ[8]
  • 1880 թ.՝ գնդապետ, բարոն Անտոն ֆոն Բեհտոլսհայմ
  • 1882 թ.՝ փոխգնդապետ Գեորգ Բոլ
  • 1882 թ.՝ գնդապետ, գրաֆ Օսվալդ Կիլմանսեգ
  • 1889 թ.՝ գնդապետ Անտոն Մալովեց, բարոն ֆոն Մալովից ունդ Կոշոր
  • 1894 թ.՝ գնդապետ, բարոն Անտոն ֆոն Հագեն
  • 1899-1904 թթ.՝ գնդապետ, գրաֆ Կառլ Գեորգ Գրաֆ Հույն
  • 1905-1909 թթ.՝ գնդապետ, ասպետ Ադոլֆ Ռիթեր ֆոն Բրուդերման
  • 1910-1913 թթ.՝ գնդապետ Ալբերտ Լյո Գե, ասպետ ֆոն Լիրֆելս
  • 1914 թ.՝ փոխգնդապետ Յոզեֆ Լազոցկի ֆոն Լազոչինո[9]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.(գերմ.)
  • Georg Schreiber: Des Kaisers Reiterei. Österreichische Kavallerie in 4 Jahrhunderten. Mit einem Geleitwort von Alois Podhajsky. Speidel, Wien 1967.(գերմ.)
  • Juliusz Bator – "Wojna Galicyjska", Kraków 2008, ISBN 978-83-7396-747-2.(խորվ.)
  • B. M. Buchmann: Österreich und das Osmanische Reich. WUV-Univ.-Verl., Wien 1999.(գերմ.)
  • Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  • Osprey Military. Men-at-arms Series Nr. 329.(գերմ.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Philip Haythornthwaite: Austrian Army of the Napoleonic Wars: Cavalry (1986), str. 35.(անգլ.)
  2. Darko Pavlović: The Austrian Army 1836-1866: Cavalry (1999), str. 35.(խորվ.)
  3. 3,0 3,1 3,2 Obstlt. Alphons Frhr. v. Wrede: Geschichte der K.u.K. Wehrmacht von 1618 bis Ende des XIX Jh. Wien 1898–1905.
  4. Allmayer-Beck/Lessing: Die k.u.k. Armee 1848–1918. Bertelsmann, München 1974.(գերմ.)
  5. [«Austro-hungarian-army.co.uk - Common Army Cavalry Regiments as at July 1914.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Austro-hungarian-army.co.uk - Common Army Cavalry Regiments as at July 1914.(անգլ.)]
  6. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1859. Արխիվացված 2012-02-03 Wayback Machine(անգլ.)
  7. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1865. Արխիվացված 2018-12-14 Wayback Machine(անգլ.)
  8. Austro-hungarian-army.co.uk - Regimental Commanders 1879. Արխիվացված 2012-02-03 Wayback Machine(անգլ.)
  9. - Ulanenregimenter der ö.u. Armee im Mai 1914.(անգլ.)