Ուիլսոն Բենթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլսոն Բենթլի
Bentley photographer.jpg
Ծնվել է փետրվարի 9, 1865({{padleft:1865|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է դեկտեմբերի 23, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3] (66 տարեկանում)
Մահվան վայր Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն ագարակապան, լուսանկարիչ և օդերևութաբան
Wilson Bentley Վիքիպահեստում

Ուիլսոն Ալվին Բենթլի, մականունը «Ձնափաթիլ» (անգլ.՝ Wilson Alwyn "Snowflake" Bentley, փետրվարի 9, 1865({{padleft:1865|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][2][3], Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 23, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3], Իերիխոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), առաջին հայտնի ձնափաթիլների լուսանկարիչներից է[4]։ Կատարելագործել է ձյան փաթիլների «որսը» սև թավշի վրա այնպես, որ հնարավոր լինի լուսանկարել դրանք, քանի դեռ չեն հալել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականին արված լուսանկարներ
Աշխատանքի ժամանակ

Բենքլին ծնվել է 1865 թվականի փետրվարի 19-ին Վերմոնտ նահանգի Իերիխոն քաղաքում։ Ձյան փաթիլները նրան առաջին անգամ հետաքրքրել են դեռահաս տարիքում, երբ նա աշխատում էր ֆերմայում։ 15 տարեկանում նա փորձել է մոր նվիրած մանրադիտակով դիտել փաթիլներն ու գծանկարել[5], բայց քանի որ ձնափաթիլները բարդ կառուցվածք ունեն և շատ շուտ հալվում էին անգամ բացասական ջերմաստիճանում, ապա դրանք նկարել չէր հաջողվում։ Այդ ժամանակ նա որոշում է լուսանկարել դրանք, որը նրան հաջողվում է երկար փորձերից հետո՝ 1885 թվականի հունվարի 15-ին[6]։ Իր կյանքի ընթացքում Բենթլին ստեղծել է ձնափաթիլի 5000 լուսանկար։

Բենթլիի աշխատանքը 19-րդ դարի վերջին հետաքրքրություն առաջացրեց։ Հարվարդի հանքաբանական թանգարանը գնել է նրա որոշ միկրոլուսանկարները։ Վերմոնտի համալսարանի բնական պատմության պրոֆեսոր Ջորջ Պարկինսոնի համահեղինակությամբ Բենթլին հոդված է հրատարակում, որտեղ պնդում է, որ երկու նմանատիպ ձնափաթիլ գոյություն չունի։ Նա այս գաղափարը արծածել է նաև «National Geographic», «Nature», «Popular Science» և «Scientific American» ամսագրերում։ Նրա լուսանկարները սկսում են մեծ պահանջարկ վայելել աշխարհի բոլոր ակադեմիական հիմնարկներում[7]։ 1931 թվականին Բենթլին աշխատում է ԱՄՆ եղանակի բյուրոյի աշխատակից Ուիլյամ Համֆրիսի հետ, այս համատեղ աշխատանքի արդյունքը «Snow Crystals» 2500 լուսանկարով մենագրությունն էր։ Նրա լկուսանկարները տեղ են գտել Բրիտանիկա հանրագիտարանի (Encyclopædia Britannica) 14-րդ հրատարակության «Ձյուն» հոդվածում[8]։

Բենթլին լուսանկարել է նաև ջրի այլ ձևեր՝ ամպեր, մառախուղ և կաթիլներ։

Մահացել է 1931 թվականի դեկտեմբերի 23-ին[7], իր կալվածքում։ Հիվանդացել է, երբ ձնափաթիլներ լուսանկարելու համար մրիկի ժամանակ ոտքով վեց մղոն ճանապարհ է կտրել[9]։ Նրա անունն է կրում Վերմոնտ նահանքի Ջոնսոն քաղաքի պետական քոլեջը։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thompson, Jean M., Illustrated by Bentley, Wilson A. Water Wonders Every Child Should Know (Garden City: Doubleday, Page & Co. 1913
  • Bentley, Wilson A. The Guide to Nature (1922)
  • Bentley, Wilson A. 'The Magic Beauty of Snow and Dew', National Geographic (January 1923)
  • Bentley, Wilson A.; Humphreys, William J. Snow Crystals (New York: McGraw-Hill, 1931)
  • Bentley, Wilson A. «Snow», Encyclopædia Britannica: Vol. 20 (14th ed., 1936; pp. 854–856)
  • Knight, N. (1988) «No two alike?» Bulletin of the American Meteorological Society 69(5)։496

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
  4. Probably the absolutely first photographer of snowflakes was Dr. Johann Heinrich Flögel (1834-1918) from Ahrensburg, Germany in 1879: http://www.shz.de/nachrichten/schleswig-holstein/artikeldetail/article/111/wem-gehoert-die-erste-foto-flocke.html
  5. Martin, Jacqueline Briggs; Illustrated by Mary Azarian. Snowflake Bentley (Boston: Houghton Mifflin Company. 1998) ISBN 0-395-86162-4.
  6. Hannavy, John (2007). Encyclopedia of Nineteenth-Century Photography. 1. CRC Press. էջ 149. ISBN 0-415-97235-3. https://books.google.am/books?id=PJ8DHBay4_EC&pg=PA149&dq=wilson+bentley+january+15&hl=en&ei=kuUtTbKUKojGsAOS5_T9Bg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCIQ6AEwADgU#v=onepage&q=wilson%20bentley%20january%2015&f=false. 
  7. 7,0 7,1 Moreno, Fred. 'Wilson Bentley: The Man Who Studied Snowflakes', Update (New York: New York Academy of Sciences, June/July/August 2005) pp. 8-9.
  8. «Bentley Snow Crystal Collection of the Buffalo Museum of Science: Other Resources»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-06-07-ին։ Վերցված է 2007-06-19 
  9. [JHS] Wilson Snowflake Bentley – Photographer of Snowflakes (Jericho Historical Society, 2004). Retrieved July 26, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Blanchard, Duncan. The Snowflake Man, A Biography of Wilson A. Bentley, " (Blacksburg, VA: McDonald and Woodward, 1998) ISBN 0-939923-71-8.
  • Martin, Jacqueline Briggs. "Snowflake Bentley, " (New York: Houghton Mifflin Co., 1998) ISBN 0-395-86162-4 (a children’s biography of 'Willie' Bentley illustrated with woodcuts hand tinted with watercolors by Mary Azarian. Awarded the Caldecott Medal.)
  • Stoddard, Gloria May. «Snowflake Bentley: Man of Science, Man of God.» (Shelburne, VT: New England Press, 1985) ISBN 0-933050-31-3 (Originally published in 1979 by Concordia Publishing House, ISBN 0-570-03620-8).