Jump to content

Փաթիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյան փաթիլներ

Փաթիլ, ձյան կամ սառույցի բյուրեղ, ավելի հաճախ հանդիպում է աստղաձև վեցանկյան կամ վեցանկյուն սկավառակների տեսքով։ Յունիկոդում կան փաթիլի մի քանի նշաններ՝ ❄ (U+2744), ❅ (U+2745), ❆ (U+2746)։

Սառնամանիքի ժամանակ (-30 °C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում) սառույցի բյուրեղները թափվում են «ալմաստի փոշու» տեսքով. այդ դեպքում գետնի մակերևույթի վրա առաջանում է շատ փափուկ ձյան շերտ, որը կազմված է սառցե բարակ ասեղներից։ Սովորաբար ամպի ներսում սեփական շարժման ընթացքում սառցե բյուրեղները ավելանում են ջրի գոլորշու՝ ամուր փուլ ուղղակի անցման հաշվին։ Իսկ թե ինչպես է այդ աճը լինում, կախված է ներքին պայմաններից՝ մասնավորապես ջերմաստիճանից և օդի խոնավությունից։ Կախվածության բնույթը գիտնականներն ընդհանուր առմամբ բացահայտել են, սակայն այն բացատրել չեն կարողացել։ Մի պայմանում սառցե բյուրեղները աճում են իրենց առանցքի երկայնքով, այդ ժամանակ էլ ձևավորվում են ձգված ձևվածք ունեցող փաթիլներ՝ փաթիլ-սյուներ։ Այլ պայմաններում վեցանկյունները աճում են գերազանցապես իրենց առանքին ուղղահայաց կերպով, այդ պարագայում ձևավորվում են վեցանկյուն սկավառակների և վեցանկյուն աստղերի տեսքով։

Փաթիլների մի քանի նկարներ, որոնց հեղինակը Ուիլսոն Բենթլին է (1865—1931)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]