Ուիլյամ Քրիմեր
Ուիլյամ Քրիմեր անգլ.՝ William Randal Cremer | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1828[1] |
Ծննդավայր | Ֆերեհեմ, Անգլիա |
Մահացել է | հուլիսի 22, 1908[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Անգլիա |
Գերեզման | Tomb of Sir William Randal Cremer in Hampstead Cemetery |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ, Միացյալ Թագավորության 27-րդ գումարման ազգային ժողովի անդամ, Միացյալ Թագավորության 25-րդ պառլամենտի անդամ, ՄԻացյալ Թագավորության 24-րդ պառլամենտի անդամ և member of the 23rd Parliament of the United Kingdom? |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
William Randal Cremer Վիքիպահեստում |
Սըր Ուիլյամ Ռանդալ Քրիմեր (մարտի 18, 1828[1], Ֆերեհեմ, Անգլիա - հուլիսի 22, 1908[1], Լոնդոն, Անգլիա), սովորաբար հայտնի է իր «Ռանդալ» երկրորդ անունով, բրիտանացի լիբերալ պատգամավոր, պացիֆիստ և միջազգային արբիտրաժի առաջատար փաստաբան: Միջազգային արբիտրաժային շարժման հետ աշխատանքի համար 1903 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի[4]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիմերը ծնվել է Անգլիայի հարավային Ֆարեհեմ քաղաքում բանվոր դասակարգի ընտանիքում: Նրա հայրը եղել է կառապան, որը լքել է ընտանիքը Ռանդալ Քրիմերի ծնվելուց անմիջապես հետո: Նրա մայրը մեծացրել է նրան իր երկու քույրերի հետ՝ ապահովելով, որ նա կրթություն ստանա տեղի մեթոդիստական դպրոցում: Ընդլայնել է իր գիտելիքները՝ հաճախելով անվճար դասախոսությունների, սովորել է շինարարություն և դարձել ատաղձագործ[5]։
1852 թվականին տեղափոխվելով Լոնդոն՝ Քրիմերը եղել է արհմիության կազմակերպիչ՝ արագորեն դառնալով ճանաչված բանվորական առաջնորդ: Քրիմերը 1865 թվականին ընտրվել է Միջազգային Աշխատավորների ասոցիացիայի քարտուղար, սակայն երկու տարի անց՝ 1867 թվականին հրաժարական է տվել, երբ կազմակերպությունը որոշել է կանանց անդամակցության իրավունք տալ։ Կտրականապես դեմ է եղել կանանց ընտրական իրավունքին[6]։ Քրիմերը համաձայն չի եղել բանվորների կողմից ղեկավարվող հեղափոխության հետ[7]։
Դերը միջազգային արբիտրաժային շարժման մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս 1868 թվականին՝ իր առաջին անհաջող թեկնածությունը խորհրդարանում, Քրիմերը հանդես է եկել միջազգային արբիտրաժի ընդլայնման օգտին, որպես պատերազմի խաղաղ այլընտրանք՝ վեճերի լուծման համար[8]։
Ընտրվել է որպես Հագերսթոնի լիբերալ պատգամավոր Շորեդիչի Մետրոպոլիտեն թաղամասում 1885-ից 1895 թվականներին, այնուհետև 1900 թվականից մինչև իր մահը՝ 1908 թվականին։
Օգտագործելով իր հարթակը որպես պատգամավոր՝ Քրիմերը դաշնակիցներ է ունեցել ինչպես մայրցամաքային Եվրոպայում, այնպես էլ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ, այդ թվում՝ Ֆրեդերիկ Պասին, Ուիլյամ Ջենինգս Բրայանը և Էնդրյու Կարնեգինը: Օգտագործելով իր շփումների ցանցը և կազմակերպչական իր տաղանդը, Քրիմերը մեծ գործ է արել միջազգային արբիտրաժային ինստիտուտների ստեղծման և ընդլայնման համար։ Այս աշխատանքը ներառում է Միջխորհրդարանական միության և Միջազգային արբիտրաժային լիգայի համահիմնադրումը։ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև 1897 թվականի Օլնի-Պաունսեֆոտ պայմանագրի ընդունումը[9]։
Ի գնահատում արբիտրաժային շարժման մեջ իր աշխատանքի՝ Քրիմերը 1903 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակը[10]։ 8000 ֆունտ ստեռլինգ մրցանակից նա 7000 ֆունտ ստերլինգը նվիրաբերել է Միջազգային արբիտրաժային լիգային որպես նվիրատվություն[11]։
Կոչվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շևալիեր[12], արժանացել է Սուրբ Օլաֆի նորվեգական ասպետության կոչմանը և 1907 թվականին դարձել ասպետ։
Ռանդալ Քրիմերի տարրական դպրոցը՝ Հագերսթոնում[13] անվանվել է նրա պատվին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիմերը մահացել է 1908 թվականի հուլիսի 22-ին՝ թողնելով 2241 ֆունտ ստեռլինգ (1803 ֆունտ զուտ) ունեցվածք[14]։ Քրիմերի Նոբելյան մրցանակը վաճառվել է 1985 թվականի նոյեմբերին Լոնդոնի սոթբիս աճուրդում 16750 դոլարով[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ The Nobel Peace Prize 1903 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ «The Nobel Peace Prize 1903 Randal Cremer». nobelprize.org.
- ↑ «William Randal Cremer». American Journal of International Law (անգլերեն). 2 (4): 858–862. 1908. doi:10.2307/2186656. ISSN 0002-9300.
- ↑ Views of Anti-Suffrage MP William Cremer, The Times, April 1906
- ↑ «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
- ↑ «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
- ↑ «Chpt 3: The empire of Law». Governing the world. Allen Lane. 2012. ISBN 9780-7-1399683-8.
- ↑ «Winners». The Nobel Peace Prize (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-02-11-ին.
- ↑ «Sir W. Cremer's Will». The Cardiff Times. David Duncan and William Ward. 1908-10-24.(չաշխատող հղում)
- ↑ Among the world's peacemakers: an epitome of the Interparliamentary Union edited by Hayne Davis, 1908
- ↑ «Randal Cremer Primary School». Hackney Borough Council. Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին. Վերցված է 2009-08-24-ին.
- ↑ «Sir W. Cremer's Will». The Cardiff Times. David Duncan and William Ward. 1908-10-24.(չաշխատող հղում)
- ↑ «1936 Nobel Peace Prize Award Medal. Gold. 65 mm. 222.4 grams. 23 karat. Awarded to Argentinian Carlos Saavedra Lamas. About Uncirculated». Stacks Bowers. Արխիվացված է օրիգինալից 13 March 2023-ին. Վերցված է 16 March 2023-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Քրիմեր» հոդվածին։ |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Հուլիսի 22 մահեր
- 1908 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչներ
- Թոքաբորբից մահացածներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Պացիֆիստներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ