Ուիլյամ Ուայթհեդ
Ուիլյամ Ուայթհեդ անգլ.՝ William Whitehead | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 12, 1715[1] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 14, 1785[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Metropolitan Borough of Westminster, Լոնդոնի կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | Grosvenor Chapel, Mayfair |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ուինչեսթեր քոլեջ և Քլեր քոլեջ |
Պարգևներ | |
![]() |
Ուիլյամ Ուայթհեդ (անգլ.՝ William Whitehead, ), անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ: 1757 թվականի դեկտեմբերին դարձել է բանաստեղծի դափնեկիր այն բանից հետո, երբ Թոմաս Գրեյը հրաժարվել է այս պաշտոնից[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ուայթհեդը ծնվել է 1715 թվականի փետրվարի 12-ին, Քեմբրիջ քաղաքում: Նրա հայրը հացթուխ է եղել, սակայն Ուայթհեդը լավ կրթություն է ստացել: Դեռ ուսանողական տարիներին նա ուշադրություն է գրավել բանաստեղծություններով և կատակերգություններով: Այդ ժամանակ տպագրված նրա առաջին ստեղծագործություններից մեկը եղել է Ակնարկ ոտանավորներ գրելու մասին։ 1743 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում [3]: Նա Ջերսիի կոմսի տանը դարձել է Ջորջ Վիլյերսի տնային ուսուցիչը ( անգլ.՝ George Villiers, 4th Earl of Jersey, 1735-1805 թվականներ) և շատ ճանապարհորդել նրա հետ Եվրոպայում[4]:
Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթհեդի առաջին ողբերգությունը՝ Հռոմեական հայրը 1750 թվականին ներկայացվել է բեմում: Այն նմանակում էր Կոռնեյլի Հորացիոսին: Պիեսի ձախողումը վերագրվում է Ուայթհեդի կենսագիր Փեյսոնին, դերասան Դեյվիդ Գարրիկի կողմից կատարված փոփոխություններով, որպեսզի ավելի շատ փայլ հաղորդի Հորացիոսի հոր դերին: Ըստ քննադատ Վենգերովա Զինաիդա Աֆանասևնայի, ներկայացման հիմնական թերությունը Հորացիոսի քրոջ դերն է, որը չի մահանում, ինչպես Կոռնեյլինը՝ եղբոր սրից, այլ վիրավոր վերադառնում է բեմ և անվերջ զրույցներ ունենում հոր հետ:
Երբ Թոմաս Գրեյը հրաժարվել է բանաստեղծի դափնեկրի կոչումից, այն հանձնվել է Ուայթհեդին[5]։
1754 թվականին լույս է տեսել Կրեուսայի երկրորդ ողբերգությունը և շատ ավելի հաջողված էր, քան առաջինը և ունի անկասկած գրական արժեք։ Վերցնելով Եվրիպիդեսի Իոն ողբերգության սյուժեն՝ Ուայթհեդն այն մշակել է իր ժամանակի ոգով: Նա հրաշքի տարրը փոխարինել է հոգեբանական մոտիվներով:
Հետագա տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1757 թվականին, մահացել է բանաստեղծ-դափնեկիր Կոլի Սիբերը և նրան փոխարիել է Ուիլյամ Ուայդհեյդը: Նա այս որակով գրել է մեծ թվով ձոներ և էլեգիաներ, որոնցից շատերը շատ բանաստեղծական էին: Դրանք էին Աննա Բոլեյնի նամակը Հենրի VIII-ին (անգլ.՝ Epistle of Anna Boleyn to Henry VIII), Տողեր Անգլիայի ժողովրդին (անգլ.՝ Verses to the people of England), Էլեգիաներ Տիբերի ձոնով (անգլ.՝ Elegies with an ode to the Tiber) և այլն: Բայց Սիբերի միջակությունը բանաստեղծ-դափնեկրի անունը դարձրել է ծաղրի թիրախ, որից չի խուսանավել նրա հաջորդը։ Նրա վրա հատկապես կտրուկ հարձակվել է հայտնի երգիծաբան Չարլզ Չերչիլը։ Ուայթհեդը ավելորդ է համարել պատասխանել իր հակառակորդի չար ու սրամիտ չարախոսություններին: Դրա շնորհիվ Չերչիլին հաջողվել է այնքան սևացնել Ուայթհեդին իր ժամանակակիցների աչքում, որ Գարիկը համաձայնել է խաղալ բանաստեղծի դափնեկրի նոր պիեսում՝ Ուղևորություն դեպի Շոտլանդիա (անգլ.՝ Trip to Շոտլանդիա), միայն այն պայմանով, որ հեղինակի անունը մնա գաղտնի: 1776 թվականին Բազմազանություն, հեքիաթ ամուսնացածների համար պատմվածքը հայտնվել է անանուն և երկուսն էլ շատ է դուր եկել հանրությանը, որը չգիտեր, որ ծափահարել է իր սիրելի երգիծաբանի զոհին։
Ուայթհեդի գրվածքները հավաքվել և հրատարակվել են նրա կենսագրության հետ միասին 1788 թվականին (Բանաստեղծություններ և հուշեր կյանքի և գրվածքների մասին, 3 հատոր, Լոնդոն, 1788 թվական):
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ուայթհեդը մահացել է 1785 թվականի ապրիլի 14-ին, Լոնդոնի Բերկլի հրապարակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ «William Whitehead»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2021-10-21
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org (անգլերեն)։ 1999-09-03։ Վերցված է 2021-10-21
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 1999-09-03։ Վերցված է 2021-10-21
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 1999-09-03։ Վերցված է 2021-10-21
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուիլյամ Ուայթհեդ կատեգորիայում։ |
|