Ոստրեի սոուս
Ենթատեսակ | սոուս |
---|---|
Oyster sauce Վիքիպահեստում |
Ոստրեի սոուս, ոստրեներից պատրաստված սոուս։ Սովորաբար ոստրեի սոուս ասելով նկատի են ունենում Հարավարևելյան Ասիայի երկրներում հայտնի մածուցիկ մուգ սոուսը, որը պատրաստվում է շաքարից, աղից, ոստրեի էսենցիայից և եգիպտացորենի օսլայից, որը խտացուցիչ է։ Չնայած, որ ոստրեի սոուսը պատրաստվում է ծովամթերքներից, այն չունի «ձկան» համ և հոտ[1]։ Բուսական տարբերակի պատրաստման ընթացքում ոստրեների փոխարեն օգտագործվում են սնկեր, սովորաբար ականջասնկեր կամ շիիտակե։ Ոստրեի սոուսը կերակուրներին տալիս է աղի կծու համ և ակտիվորեն օգտագործվում է չինական, վիետնամական, թաիլանդական, կամբոջական խոհանոցներում և արևելյան Ասիայի այլ խոհանոցներում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է համարել, որ ուտեստի հեղինակը Նանշույայի (հարավ-չինական Գուանդուն գավառի Չժուհայ թաղամաս) թեյի կրպակի տեր Լի Կում Շենն էր, որը 1888 թվականին մի անգամ ոստրեներ էր պատրաստել, բայց չի հետևել շոգեխաշման ժամանակին, որից հետո զգալ է ուժեղ բույր[2][3]։ Պարզվել է, որ չափից շատ եփված ոստրեների ապուրը վերածվել է խիտ մուգ սոուսի, որն ունի զարմանալիորեն հաճելի համ։ Շուտով Լին սկսել է վաճառել նոր սոուս «Lee Kum Kee» անունով, որը հետագայում դարձել է խոշոր մթերային ընկերություն Հոնկոնգում՝ գլխամասային գրասենյակով։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իրական» բարձրորակ ոստրեների սոուսը պատրաստվում է ջրի մեջ եռացնելուց ստացված ոստրեի էքստրակտի կոնդենսատից և նման է թեթև արգանակի, որը հետագայում պետք է գոլորշիացվի մինչև իր ցանկալի խտությունը և գույնը[4]։ Նման բաղադրատոմսը ոչ մի հավելում չի նախատեսում (նույնիսկ աղի համի և բույրի բոլոր նրբությունները տալիս են հենց ոստրեները), և ստացվում է շատ թանկ։
Շատ ժամանակակից ոստրեների սոուսի տեսակներ խտացվում են եգիպտացորենի օսլայով և պարունակում են բուրավետիչներ[5][6], նաև կարամելի ներկանյութ[7]։
Բուսակերական ոստրեների սոուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսակերական ոստրեների սոուսը պատրաստվում է սնկերից (սովորաբար օգտագործվում են ականջասնկեր կամ շիիտակե), հիմնական արժեքի իջեցման համար օգտագործվում են բուրավետիչներ։
Ոստրեների սոուս առանց մոնոսոդիումի գլյուտամատի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս հասանելի ոստրեների սոուսի մեծամասնությունը պարունակում է մոնոսոդիումի գլյուտամատ։ Սակայն, վեջին տարիների ընթացքում առաջացել է սոուսի տեսակ, որը չի պարունակում գլյուտամատ։
Ուրիշ նշանակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի բրիտանական և ֆրանսիական խոհարարության մեջ «ոստրեների սոուս» նշանակում էր ոստրեների համով բեշամել[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Oyster Sauce на BigOven.com». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Bartlett, Jessica (2016 թ․ ապրիլի 25). «Family of Chinese Oyster Sauce Empire Gives $21 Million to Harvard». Boston Business Journal. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Hayes, Janice Leung (2018 թ․ մայիսի 6). «Made in Hong Kong: The History of Lee Kum Kee's Oyster Sauce – So Good it is Served in Space». South China Morning Post. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ LKK Oyster Sauce Story
- ↑ The Times, 22 January 1981; Cook Accidentally on purpose
- ↑ «BBC - Food - Glossary of food terms - 'E'». web.archive.org. 2010 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 11. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ BigOven Food DictionaryOyster sauce Արխիվացված 2010-07-11 Wayback Machine
- ↑ Ude, Louis Eustache. The French Cook, p.293, Publisher Carey, Lea & Carey, 1829.