Ոսկե Դարպասներ (կամուրջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Ոսկե Դարպասներ (այլ կիրառումներ) 
Picto infobox bridge1.png
Ոսկե Դարպասներ
GoldenGateBridge-001.jpg
Երկիր ԱՄՆ
Տեղանք Մարին շրջան և Սան Ֆրանցիսկո
Նշանակություն ավտոճանապարհային
Տեսակ կախովի կամուրջ, պողպատե կամուրջ, վճարովի կամուրջ և truss arch bridge
Նյութ պողպատ
Գույն կարմիր
Հատում է Ոսկե Դարպասներ
Ճարտարապետ(ներ) Ջոզեֆ Սթարուս
Հիմնական թռիչք 1280 մ
Երկարություն 1970 մ
Լայնություն 27.4 մ
Բարձրություն 227.4 մ
Հենասյան բարձրություն 230 մ
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ
Շինարարության սկիզբ հունվարի 5, 1933
Կոորդինատներ: 37°49′10.999999999192″ հս․ լ. 122°28′42.999999995994″ ամ. ե. / 37.81972222222199775° հս․. լ. 122.47861111110999843° ավ. ե. / 37.81972222222199775; 122.47861111110999843
Golden Gate Bridge Վիքիպահեստում


Ոսկե Դարպասներ (անգլ.՝ Golden Gate Bridge), կախովի կամուրջ Ոսկե Դարպասներ նեղուցի վրա Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ: Միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս), Մերին օկրուգին ( հարավ): Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից (մայիսի 27 1937) մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր: Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր, քաշը 894.500 տ: Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է: Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի շինարարությունը սկսվել է 1933 թվականի հունվարի 5-ին և տևել է ավելի քան 4 տարի: Կամուրջը պատրաստել է ինժիներ Ժոզեֆ Սթորուսսը, նա եղել է ճարտարապետ Իրվինգ Մորրոուի խորհրդատուն ով եղել է կամրջի դիզայները: Կամրջի բոլոր հաշվարկները կատարել է Չարլզ Ալտոն Էլլիսը: 1937 թվականի մայիսի 27-ին ժամը 6:00-ին կատարվեց Ոսկե Դարպասներ կամրջի պաշտոնական բացումը: Առաջին 12 ժամը արգելվեց մեքենաների երթևեկությունը, իսկ հաջորդ օրը նախագահ Ռուզվելտը Սպիտակ տանը ազդանշան ստացավ որ արդեն կամրջով երթևեկում են մեքենաներ: 1987-ին երբ լրացավ կամրջի 50 տարին, կատարվեց տոնակատարություն և այդ առիթով արգելվեց երթևեկությունը կամրջով: Տոնակատարությանը մասնակցեցին ավելի քան 300 հազար մարդ:

Երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հաշվով օրական կամրջով երթևեկում է հարյուր հազար ավտոմեքենա: Սովորաբար առավոտյան կարելի է տեսնել չորս գիծ դեպի հարավ գնացող (դեպի քաղաք) և երկու գիծ դեպի հյուսիս (քաղաքից դուրս): Քիչ չեն նաև ավտովթարները կամրջով, հիմնական պատճառը մեքենայի հակառակ գիծ անցնելն է ու բախվելն մեկ այլ մեքենայի:

Կամրջի ներկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը ամբողջությամբ ներկված է նարնջագույն ներկով: 1960-ականների կեսերին սկսվեց կամրջի բարելավումը: 1995-ին կամրջի վրա աշխատեցին 36 նկարիչներ ովքեր ներկեցին առավել գունազրկված մասերը:

Ինքնասպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե Դարպասներ

Ոսկե դարպասներ կամուրջը ինքնասպանություն կատարելու ամենատարածված վայրերից է աշխարհում: Միջին հաշվով կամրջից ամեն երկու շաբաթը մեկ ինքնասպանություն են կատարում: Ոչ պաշոնական տվյալներով վերջին յոթ տասնամյակում կամրջից ինքնասպան է եղել ավելի քան 1200 մարդ: 1995-ին ռեկորդակային էր, ինքնասպան եղան 45 մարդուց ավելի: 2006-ին գրանցվել է 34 ինքնասպանություն, որից 4-ի մարմինները չի հայտնաբերվել: Ստույգ ինքնասպանության թիվ չի կարող հաստատվել, քանի որ չկան վկաներ (եղել են դեպքեր երբ ինքնասպան են եղել գիշերը): Հաճախակի մարդիկ հատուկ են գալիս Սան Ֆրանցիսկո որպեսզի ինքնասպանություն կատարեն հենց այդ կամրջից: Ոստիկանությունը երբեմն մոտակա կայանատեղիում գտնում է լքված մեքենաներ որոնց տերերը ինքնասպան լինելով մեքենան թողել են այդտեղ: Կամուրջը ջրից 75 մետր բաձրություն ունի և այնտեղից ինքնասպանություն կատարողը նետվում է ջուրը 4 վայրկյանի ընթացքում 142 կմ/ժ. արագությամբ: 2006-ի տվյալներով կամրջից ինքնասպանություն կատարած մարդկանցից 26-ը փրկվել է, նրանց մեծ մասը ունեցել են ներքին վնասվածքներ և կոտրված ոսկորներ:

Կալիֆորնիացի մի աղջիկ թերևս միակն էր ով այդ կամրջից երկու ինքնասպանության փորձ է կատարել: 1988-ին նա նետվելով կամրջից փրկվեց և հոսպիտալացվեց վնասվածքներով, բայց նրա ինքնասպանության երկրորդ փորձը հանգեցրեց մահվան: Քննարկվում է նաև ինքնասպանությունների թիվը նվազեցնելու միջոցներ, առաջարկներից մեկն է կամուրջը ցանկապատելն է սակայն դա ունի տեխնիկական բարդություններ և գումարային խնդիրներ, կամրջի ցանկապատումը արժե 15-20 միլիոն դոլլար: 2005 թվականի մարտի 11-ին Ոսկե Դարպասներ կամրջի տնօրենների խորհրդում 15 ձայն կողմ քվեարկեց կամուրջը ցանկապատելու վերաբերյալ իսկ նրանք ովքեր դեմ էին քվեարկել պնդում էին որ ցանկապատելու դեպքում կամուրջը կկորցնի իր գեղեցկությունը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվականի մայիսի 18-ին կամրջի վրա առաջին անգամ վազեց եղջերու, այդ պատճառով երթևեկությունը 20 րոպե ձգձվեց:
  • Կամուրջը պատկերվել է GTA: San Andreas ամենահայտնի համակարգչային խաղերից մեկում:
  • Կամրջի ծախսերը կազմել են 27 միլիոն դոլլար:
  • Կամուրջը կարող է դիմանալ մինչև 8 բալանոց երկրաշարժի:
  • Կամրջի քաշը 887.000 տոննա է կամ 8.111.500.000 կգ:

Համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի համայնապատկերը
Կամրջի համայնապատկերը