Ո՞վ եմ ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ո՞վ եմ ես
我是誰
Jackie Chan who am i movie.jpg
Ո՞վ եմ ես
ԵրկիրՀոնկոնգ Հոնկոնգ
Ժանր
Թեմաամնեզիա
Թվական1998
ՊրեմիերաՀունվարի 17
Լեզու
Ռեժիսոր
Պրոդյուսեր
Սցենարի հեղինակ
Դերակատարներ
ՕպերատորԽան Սան Պուն
ԵրաժշտությունՆետան Վանգ
Պատմվածքի վայրՀԱՀ և Նիդերլանդներ
ԿինոընկերությունGolden Harvest
Տևողություն108 րոպե
Բյուջե120 րոպե
IMDbID 0127357

Ո՞վ եմ ես (չին.՝ 我是誰, Wo shi shei, անգլ.՝ Who Am I?), հոնկոնգյան ֆիլմ մարտական արվեստներով, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Ջեքի Չանն է[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ ուժերի խումբը, որը աշխատում է ԿՀՎ-ի քողարկման տակ, ուղարկվում է առևանգելու մի խումբ գիտնականների, ովքեր զբաղվում են Աֆրիկյան ջունգլիներում երկնաքարի հետազոտմամբ, որն ունի կործանարար ուժ։ Օպերացիան ավարտելուց հետո ամբողջ խմբին փորձում են վերացնել։ Զինվորներից մեկը փրկվում է ինքնաթիռի վթարից հետո, սակայն կորցնում է հիշողությունը և մոռանում է, թե ով է ինքը։ Հազիվ կենդանի նրան գտնում են բնիկները և տանում իրենց հետ։ Երբ հետագայում նա կրկին հայտնվում է ինքնաթիռի վթարի տեղում, սկսում է հիշել պատահածը և որոշում է վերադառնալ քաղաքակրթության, որպեսզի վերադարձնի հիշողությունը։

Այն բանից հետո, երբ նա օգնում է անապատի մրցարշավի մասնակիցներին, նրան կամաց-կամաց վերադառնում է հիշողությունը։ Եվ նա պատահաբար հայտնվում է ինքնաթիռի վթարի մեղավորների հետքերի վրա, ովքեր ցանկանում էին վաճառել երկնաքարերը։ Եվ նա սկսում է փնտրել կենտրոնական գրասենյակը։ Որոնումները տանում են նրան Ռոտերդամ, որտեղ նա կարող է հետևել և հաղթել հանցավոր խմբի ղեկավար Մորգանին։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ո՞վ եմ ես» ֆիլմը պատկանում է այն ֆիլմերի շարքին, որոնց անունը դրվել է ինչ-որ բառի կամ արտահայտության պատվին, որը արտասանվել է հերոսի կամ հերոսների կողմից։ Մասնավորապես, այս ֆիլմը անվանվել է գլխավոր հերոսի բացականչությամբ։ Երբ բնիկները գտնում են զինվորին և հարցնում թե նա ով է նա շփոթված պատասխանում է «Ով եմ ես»։ Բնիկներն էլ մտածելով որ դա նրա անունն է ամբողջ ֆիլմի ընթացքում նրան այդպես են դիմում։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանիքում կռվի տեսարանի ժամանակ Ռոնա Սմուրենբուրգին փոխարինում է Բրեդլի Ջեյմս Ադամը։ Իսկ հերթական բարձր և ցածր հարվածների ժամանակ բարձր հարվածները իրականացվում էին մանեկենի ոտքի միջոցով։

Տարբերակները և ժամանակի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունի 2 տարբերակ՝ կարճեցված ամերիկական տարբերակը, որը տևում է 108 րոպե և Հոնգկոնգյան տարբերակը, որը տևում է 120 րոպե։ Հոնգկոնգյան տարբերակը տարբերվում է մի շարք տեսարաններով, որոնք չեն մտել կարճեցված տարբերակի մեջ, որոնցից մի քանիսը ուղղում են ամերիկական տարբերակի սխալները (օրինակ՝ Հոնգկոնգական տարբերակում բացատրվում է՝ ինչու են գլխավոր հերոսի կոշիկները տարբեր տեսարաններում տարբեր)։ Այդ տարբերակը հետագայում թողարկվել է DVD տարբերակով։

Ժամանակի կարճեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտաժի ժամանակ ստիպված էին հանել այն տեսարանը, որտեղ Ջեքի Չանը վարում է ռնգեղջյուրին, քանի որ օպերատորը սխալ էր թույլ տվել։ Խնդիրն այն էր, որ նորից նկարել այդ տեսարանը հնարավոր չէր, քանի որ Ջեքի Չանը ստացավ հերթական տրավման, կոտրեց կողոսկրը ռնգեղջյուրին վարելու ընթացքում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավտոմեքենան, որով «ով եմ ես»-ը և 2 աղջիկներ փախչում են հետապնդումից, Mitsubishi Lancer Evolution IV ավտոմեքենան էր։
  • Ցեղը, որը օգնում է «ով եմ ես»-ին վերականգնել իր առողջությունը, իրականում խոսում է 3 տարբեր լեզուներով, բայց չի խոսում այն լեզվով, որը պետք է լիներ այդ տեղում, որտեղ սցենարիստների գաղափարով տեղի են ունենում ֆիլմի զարգացումները։
  • Ֆիլմում կարելի է նկատել սենյակը, որի համարը 1954 է, հենց այդ թվականին էլ ծնվել է Ջեքի Չանը։
  • Ռոտերդամյան տան, որից իջավ Ջեքի Չանը, բարձրությունը կազմում էր 23 հարկ։ Ջեքի Չանի թռիչքը նա նվիրեց իր ուսուցչին՝ Յու Ջիմ Յուանյուին, ով մահացավ ֆիլմի նկարահանման ավարտից քիչ առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]