Շվեյցարիայի սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շվեյցարիայի համադաշնության 1999 թվականի գերմաներենով տպագրված Դաշնային սահմանադրության տարբերակի դիմերեսը։

Շվեյցարիայի համադաշնության դաշնային սահմանադրություն, կազմակերպում է դաշնային երկրի գործունեությունն ու հարաբերությունները կանտոնների հետ, երաշխավորում է մի շարք իրավունքներ քաղաքացիների համար և կողմնորոշում է սոցիալական իր քաղաքականությունը[1]։ Այսօր Շվեյցարական համադաշնությունը կիրառում է երրորդ սահմանադրությունը ՝ 1848 և 1874 թվականներից հետո։ Այն ընդունվել է կանտոնների և շվեյցարացիների կողմից կրկնակի մեծամասնության հանրաքվեի միջոցով՝ 1999 թվականի ապրիլի 18-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ին ու բազմիցս փոփոխությունների ենթարկվել հանրաքվեների արդյունքում։

Նախաբանում գրված է.

Աստծո կանչով, ժողովրդի ցանկությունների ու կանտոնների լույսի ներքո, ինչպես նաև ազատությունը, ժողովրդավարությունը, անկախությունը, ինչպես նաև միասին փոխադարձ օգնության հարգանքի մեջ ապրելու նպատակով և վերջապես սեփական ազատություններից օգտվելու համար։

Նպատակային ոչ մի տեքստ սույն հոդվածի հետ, ինչպիսին Մարդու իրավունքների համընդհանուր հռաչակագիրն է, նշված չէ։

Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն կրկնակի մեծամասնության հանրաքվեով[2]։ Դաշնային ժողովն ապահովում է, որպեսզի սահմանադրությունը հարգի ձևական միասնության սկզբունքը, հատկապես միջազգային իրավունքի պարտադիր կանոնների դեպքում և անկարող է չեղարկել որևէ հոդված՝ ըստ այս նույն սկզբունքի, եթե վերջինս ընդունված է ժողովրդի կողմից[3]։

Ի հակադրություն Ընդհանուր իրավունքը (Common law) կիրառող պետությունների՝ Շվեյցարիայի սահմանադրությունը ձևական իմաստ ունի։ Դա նշանակում է, որ օրենքներն ուժի մեջ են մտնում բարձրագույն մարմնի կողմից և խմբավորվում են պետության գործունեության համար կիրառվող միասնական տեքստում։

Շվեյցարական հանրապետության սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնային սահմաանդրության 1848 թվականի ֆրանսերենով տպագրված տարբերակի տիտղոսաթերթը։

Ֆրանսիական հեղափոխության գաղափարները, սկսած 1789 թվականից, տարածվում են Շվեյցարիայում։ Ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները կամաց-կամաց նվաճում են երկիրը։ Կանտոնների միջև անհամաչափություններն ու տարբերությունները (կրոնի, հարստության, քաղաքների/գյուղերի) ողջ երկրով մեկ հանգեցնում են հակամարտությունների։

Նապոլեոն Բոնապարտի բանակը 1798 թվականին գրավում է XIII Կանտոնների համադաշնությունը։ Հաստատվում է Շվեյցարական հանրապետություն, իսկ երկրին հարկադրում են ֆրանսիական մոդելի վրա հիմնված միասնական երկրի սահմանադրություն։

Միջնորդության ակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1803 թվականին Բոնապարտը, որպես Ֆրանսիայի առաջին կոնսուլ, պատվիրում է նոր սահմանադրություն խմբագրել։ Շվեյցարիան կրկին դառնում է համադաշնություն՝ բաղկացած 19 կանտոնից, որոնք իրենց կառուցվածքով նման էին ինքնավար երկրների։ Սակայն վերջիններս մայրաքաղաք այլևս չունեցան։

1815 թվականի դաշնային պակտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն 1-ինը պարտվում է Լայպցիգի ճակատամարտում 1813 թվականի հոկտեմբերին։ Միջնորդության ակտը չէր կարող երկար կյանք ունենալ՝ առանց ֆրանսիական հզորության և ուժը կորցնում է Բոնապարտի պարտության հետ մեկտեղ։ Սա է պատճառը, որ շվեյցարացիների համար նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտություն է ծագում։ Արդեն 1814 թվականին, առաջադիմական միտումներով կանտոնները գրում են նոր Հռչակագիր 1813 թվականի դեկտեմբերի 29-ին Դաշնային սեյմի ազդակների հիման վրա։ Բայց որոշ կանտոններ, ինչպիսին Բեռնն էր, այն մերժում են, քանի որ այդ հռչակագրի հիմնական կետը նոր կանտոնների միջև հավասարության ճանաչումն էր (Բեռնը մշտապես նախկին Վո երկրամասի տարածքի հանդեպ պահանջներ ուներ)։

Դա է պատճառը, որ Ցյուրիխով առաջնորդված առաջադիմական կանտոնները ստեղծում են Դաշնային միություն՝ կոնֆեդերացվածների միջև կապ հաստատելու նպատակով, քանի որ Միջնորդության ակտն էլ գոյություն չուներ։ Մինչդեռ, պահպանողական կանտոնները միավորվում են Լյուցեռնում և ստեղծում են հայտնի Լյուցեռնի բաժանված Սեյմը (1814 թվականի մարտին)։ Այս կլանը համարում է, որ միայն նախկին կանտոնների Սեյմն է օրինական։ Վերջինիս կազմում ընդգրկվել էին Ֆռիբուռը, Ուռին, Շվիցը, Ունթերլանդը, Սոլյոռը և Լյուցեռնը, որոնք կառավարվում էին Բեռնի կողմից։

Բայց Նապոլեոնին հաղթողները՝ կոալիցիայի անդամները, վերջիններիս պարտադրում են վերամիավորվել Ցյուրիխյան Սեյմին։ Վերամիավորումը մեկնարկում է՝ սկսած 1814 թվականի ապրիլից։ Սեյմը ղեկավարում է մեկ տարուց ավելի՝ մինչև 1815 թվականի օգոստոսը։ Այդ Երկար Սեյմի ընթացքում, Համադաշնությունը ցրելու դաշնակիցների սպառնալիքի տակ, շվեյցարացիները որոշում են ընդունել Լյուցեռնյան պակտի նախագիծը. նախագիծ, որը Երկրին վերաբերող բոլոր բնույթներով պահպանողական էր։ Բայց առաջադիմականները կենսական մի տարր են ձեռք բերում՝ կանտոնների, այդ թվում և նորերի միջև հավասարությունը։ Վիեննայի կոնգրեսից հետո Ժնևը, Նոյշատլն ու Վալեն վերամիավորվում են Համադաշնությանը։

Վերջին հաշվով, 1815 թվականի Պակտը դեպի ետդարձ համարվեց համադաշնակիցների համար. միակ կետը, որով երկիրն ամրապնդվում էր, իսկ պաշտպանության բնագավառը, որտեղ պահպանվում էր գեներալի պաշտոնը, կիրառվեց Եզրակացությունը։ Այսպիսով, վերադառնում ենք Սեյմի կառավարման մոդելին, որի դեպքում յուրաքանչյուր կանտոն ուներ մեկ ներկայացուցիչ։ Հիմնարար իրավունքները դառնում են երկրորդական. միայն 7-րդ պարագաֆի հետքն է մնում, որը կանտոնների միջև հավասարություն էր նախատեսում (ինչը բնավ չէր նշանակում հավասարություն անհատների միջև)։

1815 թվականի Պակտով Շվեյցարիան, որ հազվադեպ էր թույլ եղել օտարների դեմ, անդադար դաշնակիցների թելադրանքներին էր ենթարկվում։ Հատկապես Եզրակացության պարտադրանքով կանտոնները պետք է իրենց մամուլը վերահսկեին և օտարազգի հեղափոխականների չընդունեին։ Ավստրիան նույնիսկ սպառնաց զինվորական միջամտություն անել Եզրակացության չկիրառման դեպքում։ Այս պահվածքը ժողովրդական հուզումների է հանգեցնում. Քաղաքացիներն ավելի ու ավելի են ցանկանում մի մշտական օրգան ունենալ, որն ունակ կլիներ պաշտպանել Շվեյցարիայի շահերը։ Ազգայնական մի ուժեղ քամի է փչում Շվեյցարիայում, որը վերածվելով համընդհանուր զգացումի՝ տարածվում է կանտոնային սահմաններից անդին։

Սկսած 1830 թվականից՝ որոշ ազատական կանտոններ օժտվում են նոր սահմանադրություններով, իսկ պահպանողական կանտոնների հետ խմբավորումներն ավելանում են։ Այս ազատական սահմանադրությունները քաղաքացիներին երաշխավորում են տնտեսական ու քաղաքական իրավունքներ։

1848 թվականի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին տպագրված Սահմանադրության բնանմուշի օրինակը։

Նոր սահմանադրությունը խմբագրվում է 1848 թվականի սկզբին և ընդունվում Սեյմի կողմից։ Այնուհետև վավերացվում է 15,5 կանտոնի կողմից՝ ընդդեմ 6,5-ի։

Նոր խարտիայի իշխող գաղափարը Շվեյցարիային նոր կառավարությամբ օժտելն էր, որն ավելի կենտրոնացված կլիներ, որը նաև նրան կշնորհեր նշանակալի իրավունքներ և պարտականություններ, որոնք մինչ այդ կանոնների գործառույթն էր։

Իրավասությունների այս փոխանցումը ձևավորեց պետության տնտեսական զարգացումը՝ վերացնելով ներպետական մաքսային արգելքները, որոնք մինչ այդ խոչընդոտել էին մարդկանց, ապրանքների ու դրամական արժեքների ազատ տեղաշարժին։

Հաստատությունների առումով, հիմնական նորարարությունը ռոտացիոն նախագահությամբ երկպալատ խորհրդարանի հիմնումն էր՝ բաղկացած Դաշնային ժողովից և կառավարության յոթ անդամով Դաշնային խորհրդից։

Նոր սահմանադրությունը քաղաքացիներին երաշխավորում է որոշակի թվով իրավունքներ ու ազատություններ, հատկապես՝ մամուլի, կրոնի և հաստատման իրավունքի ազատությունները։

Մի այլ կարևոր նորարարություն էլ քաղաքացիների իրավունքն էր՝ հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների անցկացնելը։ Մինչդեռ, ինչպես այդ ժամանակ ամենուր տարածված էր, միայն տղամարդիկ ունեին քվեարկելու իրավունք։

Նոր Դաշնային ժողովը առաջին անգամ նիստ է գումարում 1848 թվականի նոյեմբերի 6-ին։ Բարեփոխականների և առաջադիմականների ուժերը պարզ մեծամասնություն էին կազմում։ Ժողովն ընտրում է դաշնային առաջին կառավարությունը և նշանակում է դաշնային առաջին նախագահին՝ ի դեմս Յոնաս Ֆուռեռի։ Տիկին Յոնասը Բեռնը հռչակում է Շվեյցարիայի մայրաքաղաք կամ ավելի հստակորեն՝ դաշնային քաղաք, ինչպիսին որ այն պաշտոնապես անվանում են։

Հաջորդող տարիներին Դաշնային ժողովն ընդունում է մի շարք օրենքներ, որոն կենտրոնացնում և միավորում են կառավարումը։ Դաշնային երկիրն իր ձեռքն է առնում փոստային ծառայությունները և ստեղծում է դրամ, կշիռների ու չափերի միացյալ համակարգ։ Այն վերացնում է ներպետական հարկերը, որոնք մինչ այդ լրջորեն խաթարել էին միջկանտոնային առևտուրը։

1874 թվականի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի երկրամասերի (կանտոնների) դաշնություն, որոնց ինքնավարությունը սկզբնապես չէր սահմանափակվում դաշնային սահմանադրությամբ։ Հաջորդական փոփոխություններն աստիճանաբար ներդնում են դաշնային օրենքի գերակայությունը կանտոնային իրավունքի նկատմամբ։ Ֆակուլտատիվ հանրաքվեի իրավունքն այս նույն թվականին ավելացվում է սահմանադրության մեջ։

1999 թվականի սահմանադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի սահմանադրությունը Շվեյցարական համադաշնության երրորդ սահմանադրությունն է[1]։ Ընդունվել է կանտոնների կրկնակի մեծամասնության ու շվեյցարացի ժողովրդի կողմից 1999 թվականի ապրիլի 18-ին և ուժի մեջ մտել 2000 թվականի հունվարի 1-ին։

Կազմակերպում է պետության գործունեությունն ու հարաբերությունները կանտոնների հետ, երաշխավորում է որոշակի թվով իրավունքներ քաղաքացիներին և ուղղորդում է իր քաղաքականության սոցիալական նպատակները։

Նախաբանում լուսաբանվում են ժողովրդի ու կանտոնների ցանկությունները՝ ամրապանդել ազատությունը, ժողովրդավարությունը, անկախությունը, ինչպես նաև միասին փոխադարձ օգնության հարգանքի մեջ ապրել և վերջապես օգտվել սեփական ազատությունից։

Ոչ մի կապ որևէ նպատակային տեքստի հետ, ինչպիսին Մարդու իրավունքների համընդհանուր հռաչակագիրն է, նշված չէ[4]։

Սահմանադրությունը կարող է փոփոխվել միայն կրկնակի մեծամասնության հանրաքվեով[2]։ Դաշնային ժողովն ապահովում է, որպեսզի սահմանադրությունը հարգի ձևի միասնության սկզբունքը, հատկապես միջազգային իրավունքի պարտադիր կանոնների դեպքում և անկարող է չեղարկել որևէ հոդված՝ ըստ նույն սկզբունքի, եթե նույնիսկ վերջինս ընդունված է ժողովրդի կողմից[3]։

Հակիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի սահմանադրությունը հաջորդում է 1848 և 1874 թվականների բնական սահմանադրությունների վերակազմակերպման անհրաժեշտությանը, որոնք փոփոխվել էին ավելի քան 140 անգամ[5]։ Սահմանադրությունը ենթադրվում էր դարձած անընթեռնելի։ Այսպես, հանրային նախաձեռնության արդյունքում ավելացված որոշ հոդվածներ, օրինակ՝ աբսենտի արգելքը (ալկոհոլային խմիչք), հանվեցին սահմանադրությունից։

Փաստորեն, 1999 թվականի սահմանադրությունը նախորդների վերակազմակերպումն է։ Պետության կազմավորումը և հիմնարար սկզբունքները, ընդհանուր առմամբ նույնն են մնում (դաշնային օրենքի գերակայությունը կանտոնային իրավունքի վրա ներկայացվում է բացահայտ)։ Միայն չորս օրենք են փոփոխվում, ինչպես նաև մի որոշում ուժը կորցրած է ճանաչվում[6]։ Նշանակալից էր պատերազմի ժամանակ պետական դավաճանության համար նախատեսվող մահապատժի վերացումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության փոփոխության համար քսան տարի պահանջվեց։ Իրականում, Վալենի հանձնաժողովի աշխատանքներից հետո, 1973 թվականին, այնուհետև Ֆուրգլերի և Դաշնային խորհրդի 1985 թվականի հաշվետվությունից հետո միայն դաշնային ժողովը որոշեց սահմանադրությունը լիովին վերանայել և 1987 թվականին այդ գործընթացը հանձնարարեց Դաշնային խորհրդին։ Նոր սահմանադրությունը, ըստ ժողովի մանդատի, տեքստը սահմանադրորեն պետք է համակարգված ու ընկալելի թարմացներ[7]։

Դաշնային խորհուրդը 1996 թվականին խորհրդարանի պալատներին արդարադատության ու հանրային իրավունքների հատվածներում մի քանի բարեփոխումների առաջարկի կոչ է փոխանցում։ 1998 թվականի դեկտեմբերի 18-ին Դաշնային ժողովը բարեփոխումներից ու օրենսդրական նոր դրույթների ավելացումներից հետո ընդունում է այն։

1999 թվականի ապրիլի 18-ին, 12 կանտոնի երկուսուկես բարենպաստ 59,2 % «այո» քվեարկության արդյունքում ժողովուրդն ընդունեց սահմանադրության թարմացմանը վերաբերող դաշնային որոշում[8]։ Այդ քվեարկությանը մասնակցությունը հարաբերականորեն թույլ էր (35,89%)։

Շվեյցարիայի դաշնային սահմանադրությանը վերաբերող կարևոր դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդված 1. Սահմանում է Շվեյցարական համադաշնության նշանակությունը, 26 կանտոնի անվանումները,
  • Հոդված 2. Մատնանշում է պետության կողմից հետապնդվող նպատակները,
  • Հոդված 3. Բացատրում է, որ կանտոններն ինքնավար են այն բնագավառներում, որոնք Համադաշնությանը չեն վերագրվում,
  • Հոդված 5. Երաշխավորում է, որ պետության գործունեությունների հիմքում և սահմաններում ընկած է իրավունքը,
  • Հոդված 7. Մարդկային արժանապատվությունը հարգվում ու պաշտպանվում է որպես հիմնարար իրավունքների բազային սկզբունք։ Այս իրավունքը ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել պետության կողմից, նույնիսկ բացառիկ պայմանների դեպքում,
  • Հոդված 10. Արգելում է մահապատիժն ու խոշտանգումները՝ ելնելով յուրաքանչյուրի համար կյանքի իրավունքից,
  • Հոդված 38. Երաշխավորում է արյան իրավունքի սկզբունքի պահպանումը շվեյցարական քաղաքացիության ձեռքբերման համար,
  • Հոդված 41. Սահմանում է պետության սոցիալական նպատակները և երաշխավորում է հատկապես խնամքի ու սոցիալական պաշտպանության (գործազրկություն, հաշմանդամություն, հիվանդություն, ծերություն), ինչպես նաև բնակության ու կրթություն մատչելիությունը,
  • Հոդված 48. Կանտոնների միջև միությունն ու պայմանագրերը, որոնք հակասում են Համադաշնության ու կանտոնների իրավունքին ու շահերին, արգելվում են։ Դրա փոխարեն, կանտոններն իրավունք ունեն իրենց միջև կոնվենցիաներ կնքել (օրենսդրության, արդարադատության ու կառավարման մասին)։ Համադաշնությունը պետք է դրանց մասին տեղեկացված լինի, իսկ Դաշնային ժողովը պետք է դրանք վավերացնի (հոդված 172.2),
  • Հոդված 49. Դաշնային օրենքի գերակայություն,
  • Հոդված 54. Արտաքին գործերը Համադաշնության իրավասության ներքո են,
  • Հոդված 184. Դաշնային խորհուրդը ներկայացնում է Շվեյցարիան արտերկրում։ Նա ստորագրում ու վավերացնում է միջազգային պայմանագրերը՝ Դաշնային ժողովի մասնակցության իրավունքների վերապահմամբ (հոդված 166.2),
  • Հոդված 140.1 բ և 141.1 դ ենթակետերը. Որոշ միջագզային պայմանագրեր և միջազգային կազմակերպություններին անդամակցությունը հանրաքվեի են ներկայացվում.
  • Հոդված 59. Ծառայության պարտականություն.
  • Հոդված 72. Հստակեցնում է, որ եկեղեցու ու պետության միջև հարաբերությունները կանտոննների իրավասության ներքո են,
  • Հոդված 136. Թվարկում է շվեյցարացիների քաղաքական իրավունքները.
  • Հոդված 138-142. Տալիս է հանրային իրավունքների բնութագրումը ու գործունեությունը, ինչպիսիք են հանրային նախաձեռնությունն ու հանրաքվեն,
  • Հոդվածներ 173.1 ա և 185. Համադաշնությունը միջոցներ է ձեռնարկում երկրի պաշտպանության, անկախության ու չեզոքության պահպանության համար,
  • Հոդվածներ 173.1 դ և 185.4. Դաշնային խորհուրդն ու Ազգային ժողովը ղեկավարում են բանակը։ Դաշնային խորհուրդը, մինչդեռ, այս սուբսիդիար բնագավառում չէ։
  • Հոդված 173.2 (ըստ երկարաձգման). Միայն Դաշնային ժողովը կարող է պատերազմի կամ խաղաղության մասին որոշում կայացնել,
  • Հոդված 177. Դաշնային խորհրդի կազմում կոլեգիալության սկզբունքի մասին դրույթներ է պարունակում,
  • Հոդված 191գ. Արդարադատության անկախության երաշխավորության մասին դրույթներ է պարունակում։

Վերանայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրությունը կարող է լիովին փոփոխվել կամ վերանայվել 192—195 հոդվածների հիման վրա։ Ժողովուրդը, Դաշնային խորհուրդը կամ ժողովը կարող են նախաձեռնել թարմացում կամ փոփոխություն, որը պետք է ընդունվի ժողովրդի ու կանտոնների կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Փոփոխությունները կամ նոր սահմանադրությունը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքին։ Սահմանադրության ամբողջական վերանայման դեպքում խորհրդարանի երկու պալատները պետք է հավասարապես փոփոխվեն (վաղօրոք ընտրությունների միջոցով)։

Տեքստի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ, 1-ից 6 հոդվածներ,
  • Գլուխ 2. Հիմնարար իրավունքներ. Քաղաքացիություն և սոցիալական նպատակներ. 7-ից 41 հոդվածներ,
  • Գլուխ 3. Համադաշնություն, կանտոններ և համայնքներ, 42-ից 137 հոդվածներ,
  • Գլուխ 4. Ժողովուրդ ու կանտոններ, 138-ից 142 հոդվածներ,
  • Գլուխ 5. Դաշնային իշխանություններ, 143-191 հոդվածներ,
  • Գլուխ 6. Սահմանադրության փոփոխություն և անցումային դրույթներ, 192-ից 197 հոդվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Constitution fédérale de la Confédération suisse Արխիվացված 2004-04-07 Wayback Machine (RS 101)
  2. 2,0 2,1 Constitution fédérale de la Confédération suisse, art. 195: Entrée en vigueur Արխիվացված 2013-01-11 Wayback Machine.
  3. 3,0 3,1 Constitution fédérale de la Confédération suisse, art. 139: Initiative populaire rédigée tendant à la révision partielle de la Constitution Արխիվացված 2011-01-06 Wayback Machine.
  4. «RS 101 Préambule (Constitution fédérale de la Confédération suisse)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  5. Constitution, Confédération suisse, 1999, MJP, université de Perpignan
  6. Nouvelle Constitution fédérale
  7. «La nouvelle Constitution fédérale entre en vigueur le 1er janvier». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  8. Votation populaire du 18 avril 1999
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարիայի սահմանադրություն» հոդվածին։