Շուշանիկ Միլտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շուշանիկ Միլտոնյան
Ծնվել էհուլիսի 2, 1940(1940-07-02) (79 տարեկան)
Վենետիկ, Իտալիա
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներտավիղ

Շուշանիկ Միլտոնյան (հուլիսի 2, 1940(1940-07-02), Վենետիկ, Իտալիա), հայ տավղահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին, ավարտելով Վենետիկի կոնսերվատորիան (Մարգարիտ Չիկոնյարիի դասարան)[1], դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգային ելույթները սկսվել են 13 տարեկանից, շրջագայել է աշխարհի շատ երկրներում (Հայաստանում հանդես է եկել 1968 թ.-ին)։ 1959 թվականին Թել Ավիվում տավղահարների միջազգային մրցույթի, 1962 թվականին՝ Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964 թվականին՝ Շվեյցարիայի, 1971 թվականին Մարսել Տուրնիեի անվան և տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 1960 թվականից բնակվել է Փարիզում, ապա դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը։ Համերգային հայտագիրն ընդգրկում է հնագույն երաժշտությունից մինչև նորագույնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Սուսաննա Միլտոնյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-01-26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 539 CC-BY-SA-icon-80x15.png