Շուլե Յուքսել Շենլեր
Շուլե Յուքսել Շենլեր թուրքերեն՝ Şule Yüksel Şenler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 29, 1938 |
Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
Վախճանվել է | օգոստոսի 28, 2019 (81 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Շուլե Յուքսել Շենլեր (թուրքերեն՝ Şule Yüksel Şenler, մայիսի 29, 1938, Կեսարիա, Թուրքիա - օգոստոսի 28, 2019), թուրք գրող, լրագրող և կանանց իրավունքների պաշտպան[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուքսել Շենլերը ծնվել է 1938 թվականի մայիսի 29-ին Կայսերիում։ Ավելի ուշ, վերցրել է «Շուլե» անունը։ Դեռ երիտասարդ տարիքում, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Ստամբուլ։ 8-րդ դասարանում թողել է դպրոցը[2] և սկսել աշխատել հայ դերձակի մոտ։ Հենց այստեղ էլ Յուքսել Շենլերը գծագրել է ժամանակակից գլխաշորի իր սեփական մոդելը, որն առավել հայտնի պետք է դառնար ապագայում։
21 տարեկանում սկսել է աշխատել որպես լրագրող։ 1965 թվականից սկսել է կրել հիջաբ։ «Yeni İstiklal» (Նոր անկախություն) թերթում տպագրած հոդվածների համար՝ Յուքսել Շենլերի դեմ դատական հայցեր են ներկայացվել։ Նա ճանապարհորդել է Անատոլիայով և ելույթներ ունեցել տարբեր հանդիպումների ժամանակ։ Երբ աղջիկներն սկսեցին կրել Շենլերի նախագծած գլխաշորը, չադրայի այս տեսակն սկսեց կոչվել «le sulebaşı şu»։ Շենլերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ վերջինիս նամակը Ջևդեթ Սունայ վիրավորել է նախագահի արժանապատվությունը՝ բանտում անցկացնելով ութ ամիս։ Շենլերը գրել է «Hür Söz», «Yeni İstiklal» և «Babıalide Sabah» կանանց համար նախատեսված թերթերի համար։ 1980 թվականից հետո, սկսել է գրել «Zaman» և «Milli Gazete» օրաթերթերի համար։ Շենլերի «Խաղաղ փողոց» հայտնի վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստասերիալ։ Չնայած իր մեծ տարիքին և տկարությանը, Շենլերը շարունակել է պարբերաբար հրապարակվել բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ Սրտի կաթվածից մահացել է 2019 թվականի օգոստոսի 28-ին Ստամբուլում[3]։
Ընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդության հոգեվարք
- Հիդայեթ
- Ինչ եղավ մեզ հետ
- Իսլամական և ժամանակակից աշխարհի կանայք
- Լսումներ
- Ամեն ինչ իսլամի համար
- Քաղաքակրթության արցունքները
- Խաղաղ փողոց
- Աղջիկ և ծաղիկ
- Աջ ձեռքը
- Գիտակից ուսուցիչ
- Խորամանկ աղվես
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Duran Hazal (սեպտեմբերի 3, 2019)։ «Şule Yüksel Şenler: A Portrait of Turkey’s First Muslim Women’s Rights Activist»։ The New Turkey (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2019
- ↑ «Arrested for Hijab: Who was Şule Yüksel Şenler?»։ IlmFeed։ օգոստոսի 29, 2019։ Վերցված է դեկտեմբերի 5, 2019
- ↑ «Şule Yüksel Şenler: Icon for Muslim women passes away»։ dailysabah.com։ օգոստոսի 29, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-02-ին։ Վերցված է դեկտեմբերի 5, 2019
|