Շուլամիթ Ալոնի
| Շուլամիթ Ալոնի
եբրայերեն՝ שולמית אלוני
| |
| Կուսակցություն՝ | Մերեց, Ratz?[1], Մաարախ[1], Ya'ad – Civil Rights Movement? և ՄԱՊԱՅ |
|---|---|
| Կրթություն՝ | Երուսաղեմի հրեական համալսարան |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող, փաստաբան, դաստիարակ, կանանց իրավունքների պաշտպան, ակտիվիստ, փաստաբան, իրավապաշտպան և հրապարակախոս |
| Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1928[2] |
| Ծննդավայր | Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն[2][1] |
| Վախճանի օր | հունվարի 24, 2014[3][4][5] (85 տարեկան) |
| Վախճանի վայր | Թել Ավիվ, Իսրայել[6] |
| Թաղված | Kfar Shmaryahu |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | չեխ․՝ Šulamit Adler |
| Զավակներ | Udi Aloni?, Dror Aloni? և Nimrod Aloni? |
| Պարգևներ | |
Շուլամիթ Ալոնի (եբրայերեն՝ שולמית אלוני , դեկտեմբերի 27, 1928[2], Թել Ավիվ, Մանդատային Պաղեստին, Բրիտանական կայսրություն[2][1] - հունվարի 24, 2014[3][4][5], Թել Ավիվ, Իսրայել[6]), իսրայելցի պետական գործիչ, Իսրայելի կապի, գիտության և մշակույթի նախարար (1993-1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լեհաստանից գաղթած ատաղձագործի ընտանիքում, մայրը եղել է դերձակուհի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրան ուղարկել են գիշերօթիկ դպրոց, չնայած ծնողները ծառայել են բրիտանական բանակում։ Պատանեկան տարիներից մասնակցել է սոցիալիստական շարժմանը, եղել է Հաշոմեր Հացաիրի, Հագանայի անդամ և Անկախության համար մղվող պատերազմի ժամանակ ծառայել է Պալմահում, Հին Երուսաղեմում մարտական գործողությունների ժամանակ գերեվարվել է հորդանանյան զինվորականների կողմից[9]։
Պատերազմի ավարտից հետո աշխատել է որպես ուսուցիչ, փախստական երեխաների դաստիարակ, թղթակցել է տարբեր հրատարակչությունների, վարել է մարդու իրավունքներին նվիրված ռադիոհաղորդումներ։ 1965 թվականին նա առաջին անգամ ընտրվել է Քնեսեթի պատգամավոր, հետագայում համարվել է պատգամավոր մինչև 1996 թվականը (ընդմիջումով 1969-1973 թվականներ): 1974 թվականին կարճ ժամանակահատված երկրի կառավարությունում եղել է առանց պորտֆելի նախարար։
Ստեղծել և չորս տարի գլխավորել է Իսրայելի Սպառողների միությունը, այնուհետև սեփական Ռաց կուսակցությունը (Քաղաքացիական իրավունքների պաշտպանության շարժում), որը 1991 թվականին միացել է Մերեց կուսակցությանը (Ալոնին ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը)։ 1970-ական թվականների ընթացքում փորձել է երկխոսություն հաստատել պաղեստինցիների հետ, հույս ունենալով, որ կհասնի կայուն խաղաղ կարգավորման։ Լիբանանյան պատերազմի ժամանակ (1982) ստեղծեց Մերձավոր Արևելքում խաղաղության հարցերով միջազգային կենտրոն։ 1992-1993 թվականներին Իցհակ Ռաբինի կառավարությունում զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը, սակայն ստիպված է եղել հրաժարական տալ պետության և կրոնի տարանջատման անհրաժեշտության հարցում ունեցած կայուն դիրքորոշման համար, այնուհետև մինչև 1996 թվականը զբաղեցրել է հաղորդակցության, գիտության և մշակույթի նախարարի պաշտոնը։ Պետական և հասարակական գործունեության բնագավառում ունեցած վաստակի համար 2000 թվականին նրան շնորհվել է Իսրայելի պետական մրցանակ։ Նրան շնորհվել է նաև Բրունո Կրայսկու մրցանակ (1984)։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում նա համարվել է խաղաղության պահպանման իսրայելական շարժման նշանավոր գործիչ, պաշտպանել է պաղեստինցիների հետ երկխոսության անհրաժեշտության գաղափարը։ Նա համարվել է Եշ Դին իրավապաշտպան կազմակերպության անդամ։ Շուլամիթ Ալոնին կիսում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերի տեսակետը այն մասին, որ Իսրայելը պաղեստինցիների նկատմամբ իրականացնում է ապարտհեյդի քաղաքականություն[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Shulamit Aloni, former minister and staunch civil rights supporter, dies at 85 // הארץ / A. Benn — Amos Schocken, 1919.
- 1 2 3 4 חה"כ שולמית אלוני — The Knesset.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #137351240 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Իսրայելի մրցանակ — 1953.
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ «Ушла из жизни бывший лидер партии "Мерец" Шуламит Алони». jewish.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Shulamit Aloni: Yes, There is Apartheid in Israel Արխիվացված 2007-03-08 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շուլամիթ Ալոնի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Թել Ավիվ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 24 մահեր
- 2014 մահեր
- Թել Ավիվ քաղաքում մահացածներ
- Իսրայելի պետական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսրայելի նախարարներ
- Իսրայելի պետական գործիչներ
- Իսրայելի քաղաքական գործիչներ
- Իսրայելցի գրողներ
- Իսրայելցի հասարակական գործիչներ
- Իսրայելցի ֆեմինիստներ
- Քնեսեթի կին անդամներ
- Իսրայելցի ուսուցիչներ
- Իսրայելցի լրագրողներ
- Կանանց իրավունքների ակտիվիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ