Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները
անգլ.՝ The Adventures of Sharkboy and Lavagirl in 3-D
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ
ֆենտեզի
արկածային
ընտանեկան
Թվական2005
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբերտ Ռոդրիգես
ՊրոդյուսերԷլիզաբետ Ավելլան
Բիլլ Սկոթ
Բոբ Վայնշտեյն
Սցենարի հեղինակՌոբերտ Ռոդրիգես
ԴերակատարներԹեյլոր Լոթներ
Թեյլոր Դուլի
Քեյդան Բոյդ
Ջորջ Լոպես
Դեվիդ Արկեթ
Դեվիս Կրիստին
ՕպերատորՌոբերտ Ռոդրիգես
ԵրաժշտությունՋոն Դեբնի
Գրեմ Ռեվել
Ռեբեկա Ռոդրիգես
ՄոնտաժՌոբերտ Ռոդրիգես
Պատմվածքի վայրՕստին և Արիզոնա
ԿինոընկերությունDimension Films
Տևողություն93 րոպե
IMDbID 0424774
Պաշտոնական կայքէջ

«Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները» (անգլ.՝ The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի կողմից, որը նաև «Լրտես երեխաներ. Երեք հարթություններում» ֆիլմի սցենարիստն է, պրոդյուսերն ու ռեժիսորը։

Ֆիլմը նկարահանվել է 3D գրաֆիկայով և նախատեսված էր այն դիտել անագլիֆ 3D ակնոցների միջոցով, բայց թույլատրվում է դիտել նաև այլ միջոցներով, բայց ավելի շատ տարածված է 3D տարբերակը։ Այստեղ օգտագործվում է նաև «Լրտես Երեխաները. Խաղի վերջը» ֆիլմի եռաչափ տարբերակը։ Ֆիլմում խաղացել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Քեյդեն Բոյդը, Թեյլոր Լոտները, Թեյլոր Դուլին և Ջորջ Լոպեսը։ Պատմության մեծ մասը մտածել են Ռոդրիգեսի երեխաները և յոթամյա Ռեյսեր Ռոդրիգեսը։ Ֆիլմը հավաքել է ոչ մեծ դրամարկղ, սակայն ստացել է կինոքննադատների կողմից մի քանի գովասանքային խոսքեր։

TNA-յի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Դին Ռոլը նույնպես խաղացել է այս ֆիլմում և եղել է «Շնաձուկ-տղայի» դերակատարը, որպեսզի գովազդի իր ապրանքային նշանը 1999 թվականին, 2005 թվականի հունիսի 8-ին Miramax կինոընկերության դեմ ելնելով հայտնվել է իրավական գործողությունների մեջ, պնդելով, որ տեղի են ունեցել իրավատիրոջ իրավունքների խախտում և պահանջում էր, որ այդպիսի իրավիճակներում «չլինի որևէ տեսակի գումարներ, շահույթներ և առավելություններ, ապօրինաբար ընկերությունը ոչինչ չստանա, որպեսզի արդար կերպով փոխհատուցվի վնասը»։ 2007 թվականի ապրիլին հայցը վերջնականապես լուծվում է։ Իսկ գումարային չափը այդպես էլ մնում է անհայտ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական տղան, ով երազում էր ընկեր-սուպերհերոսների մասին, գտնում է, որ նրանք իրական են և մեկնում է կախարդական ճամփորդության, որը լի էր ամենաանկախատեսելի վտանգներով։

Ֆիլմը պատմում է 10-ամյա Մաքս անունով մի աշակերտի պատմություն, ով գտնվում էր դպրոցական կռվարարների ճնշման տակ և անընդհատ վիճում էր ծնողների հետ։ Փորձելով դուրս գալ ոչ հաճելի իրականությունից, նա մտածում է իր սեփական աշխարհի և երկու ընկերների՝ սուպերհերոսներ Շնաձուկ տղայի և Լավա աղջկա մասին։ Հետագայում զարմանալիորեն բացահայտվում է, որ բոլոր իր երևակայությունները իրական են։ Հորինված հերոսները գտնում են Մաքսին, որպեսզի վերցնեին նրան և իրենց հետ տանեին «Հրաշքների աշխարհ», որը գտնվում էր մեծ վտանգի մեջ։ Չարագործների մեծամասնությունը, որոնք Մաքսի կյանքի հասարակ մարդիկ էին, տեղափոխվում են նրա երևակայության մեջ։

Մեծ մասը նվիրված է երևակայության (հեքիաթային երկիր) և իրականության հակամարտությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քեյդեն Բոյդ Մաքս
Թեյլոր Լոտներ Շնաձուկ տղա
Թեյլոր Դուլի Լավա
Դորջ Լոպեզ Պարոն Էլեկտրիկ/Տոբոր/Սառույց/Խնամակալ
Դեվիդ Արկետ Մաքսի հայրը
Քրիստեն Դեյվիս Մաքսի մայրը
Ջեյկոբ Դեվիչ Լինուս/Մինուս
Սաշա Պիտերս Մարիսսա/Սառույցի արքայադուստ
Ռիկո Տոռես Շնաձուկ տղայի հայրը
Մարկ Մուսո աշակերտ#1
Շեյն Գրեհեմ աշակերտ#2
Տայգեր Դարոու աշակերտ#3
Ռոբերտ Բոդրիգես Լագ

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքները գրել են ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը, կոմպոզիտորներ Ջոն Դեբնին և Գրեմ Ռեվելլն։

  1. «The Shark Boy» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 3:47
  2. «The Lava Girl» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:28
  3. «Max’s Dream» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:37
  4. «Sharkboy and Lavagirl Return» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:44
  5. «Planet Drool» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:12
  6. «Mount Never Rest» (անգլ.՝ Graeme Revell) - 2:35
  7. «Passage of Time» (Ռոբերտ Ռոդրիգես, անգլ.՝ Carl Thiel) - 1:30
  8. «Mr. Electric» (Գրեմ Ռեվելլ) - 1:09
  9. «Train of Thought» (Ջոն Դեբնի) - 2:01
  10. «Dream Dream Dream Dream (Dream Dream)» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:54
    • Կատարումը Թեյլոր Լոտների
  11. «Stream of Consciousness» (Ջոն Դեբնի) - 1:33
  12. «Sea of Confusion» (Ջոն Դեբնի) - 3:04
  13. «The LaLa’s» (անգլ.՝ Nicole Weinstein) - 1:09
  14. «The Ice Princess» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 2:51
  15. «Sharkboy vs. Mr. Electric» (անգլ.՝ Graeme Revell) - 0:55
  16. «Lavagirl’s Sacrifice» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:10
  17. «The Light» (Ռոբերտ Ռոդրիգես) - 2:21
  18. «Battle of the Dreamers» (Ռոբերտ Ռոդրիգես) - 1:21
  19. «Mr. Electric on Earth» (Գրեմ Ռեվելլ) - 1:15
  20. «Unplugged» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 1:12
  21. «The Day Dreamer» (Ռոբերտ Ռոդրիգես/Ջոն Դեբնի) - 1:29
  22. «Sharkboy and Lavagirl» (Ռոբերտ Ռոդրիգես) - 4:09
    • Կատարումը Թեյլոր Լոտների

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]