Շեփիկ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Շեփիկ | ||
Կոորդինատներ: 38°59′22″ հս․ լ. 38°13′21″ ավ. ե. / 38.98944° հս․. լ. 38.22250° ավ. ե. | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Արաբկիրի գավառակ | |
Այլ անվանումներ | Շեպիկ, Շեպիկա, Շիփիկ, Շփիկ, Շփիք | |
Բնակչություն | 296[1] մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 422 | |
Փոստային ինդեքս | 44960 | |
|
Շեփիկ (քրդ.՝ Şotik, թուրք.՝ Eşkınlı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[2]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք, Ակն տանող ճանապարհի ձախ կողմում:
Բովանդակություն
Աշխարհարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի միջով հոսում է Ոսկեգետակը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակին այս վայրում գտնվել է Սաբուս ավանը: Եղել է զուտ հայաբնակ գյուղ: 1895-1896 թվականներին թուրքերն այստեղ այրել են 60 տուն, քանդել են գյուղի եկեղեցին և դպրոցը: Գյուղն հիմնահատակ ավերվել, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-1895 թվականներին ուներ 80 տուն՝ 600 հայ բնակչով:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեփիկն ուներ 1273 թվականին կառուցված եկեղեցի: Գյուղի մոտ՝ մի բլրակի ստորտում գնտվում էր Ս. Փիլիպոս Առաքյալի վանքը: Գյուղի մոտ էր գտնվում Շեփիկ ճանապարհային կայանը[3]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ tuik, 2010(թուրքերեն)
- ↑ «Արաբկիրի գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 115
|