Աղին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղին (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Աղին | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Արաբկիրի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2776 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | աղինցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աղին, գյուղաքաղաք Փոքր Հայքում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]: Գտնվում էր Արաբկիր քաղաքից 25 կմ արևելք, Եփրատի աջ կողմում՝ 3 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար Ճերմակ ծագ ավերակ քաղաքը, որտեղ ապրել են հայ իշխաններ, տեղադրում էին Աղինի տեղում։ Բայց Ճերմակ ծագը գտնվում էր Աղինից 6 կմ հարավ-արևմուտք, ուր այժմ էլ պահպանվել են Ս. Մամաս եկեղեցու ավերակները, բերդը, գերեզմանատունը, հայտնաբերվել են հսկա կարասներ, քանդակազարդ որմնաքարեր։
Աղինի հայ բնակչությունը զոհ գնաց 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 500 տուն բնակիչ, որից 200 տունը՝ հայեր, մնացածը՝ թուրքեր։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերը զբաղվում էին արհեստներով (կոշկակարություն, դերձակություն, բրուտագործություն, երկաթագործություն և այլն), երկրագործությամբ, այգեգործությամբ։
Աղինը հայտնի էր խաղողի և պտղատու այգիներով։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերն ունեին 2 եկեղեցի:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր 2 հայկական վարժարան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 177
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|