Վանք (Արաբկիրի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանք (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Վանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Արաբկիրի գավառակ |
Այլ անվանումներ | Վանկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Վանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառակում[1]։ Գտնվում էր Արաբկիր քաղաքից 15 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախ կողմում, գեղեցիկ և ջրառատ վայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը երեք կողմերից շրջապատված է ժայռերով, ուներ շրջապարիսպ և 2 դուռ։
Գյուղն ավերվել, հայ բնակչություն կոտորվել կամ բռնությամբ մուսուլմանացվել է 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին ուներ 180 հունադավան հայ և մի քանի թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու այգեգործությունն էր։ Շատերը պանդխտում էին Պոլսում։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի և Ս. Սարգիս անունով մատուռ։ Գյուղի դիմաց կար ավերակ բերդ, իսկ շրջակայքում՝ քարայրներ և ժայռափոր մատուռներ։ Քարայրներից մեկում պահպանվել էր հունարեն վիմագիր արձանգրություն։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20-35 տղաներ և աղջիկներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 759
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|