Շավարշ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավարշ Սարգսյան
Ծնվել է1920
Մահացել է1999
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Շավարշ Արշակի Սարգսյան (1920 - 1999), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Սարգսյանը ծնվել է 1920 թվականին (այլ տվյալների համաձայն՝ 1915 թվականին[1]): 1936-1937 թվականներին ավարտել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանը և ուսուցչական աշխատանքի անցել Ղուկասյանի շրջանի Մուսայելյան գյուղում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար։ 1939 թվականին Սարգսյանը զորակոչվել է բանակ և ուղարկվել Թերմեզի զինվորական ուսումնարանը, որն ավարտել է կրտսեր լեյտենանտի կոչումով։ Ծառայությունը շարունակել է Սամարղանդում, եղել է դասակի հրամանատար[2]։

1941 թվականի վերջերին Կալինինի մոտ 61-րդ բանակի 5-րդ Վիտեբսկյան դիվիզիայի շարքերում մասնակցել է թշնամու դեմ մղված մարտական գործողություններին։ Նրան շնորհվել է լեյտենանտի, ապա՝ավագ լեյտենանտի կոչում։ Սարգսյանը մասնակցել է Զուբցով և Ռժև քաղաքների տարածքներում ծավալված թեժ մարտերին։ Նրա մարտական ուղին ձգվել է Ստալինգրադ, Միլերովա, Բելգորոդ, Կուրսկ, Պենսկ, Պարնիչ, Սլուցկ ուղղությամբ։ 1944-1945 թվականներին նա մասնակցել է Դանցիգի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան պատմական մարտերին[2]։

Մարտական ծառայությունների համար Սարգսյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով[2]։

1946 թվականին Սարգսյանը բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Լենինականում։ Միաժամանակ, ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը։ Վերջին տարիներին պաշտոնավարել է «Հացիկ» սովխոզտեխնիկումում։

Շավարշ Սարգսյանը մահացել է 1999 թվականին։ Թաղված է Շահումյանի գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «The memorial of Sargsyan Shavarsh (Շավարշ Սարգսյան Արշակի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ 3 գիրք։ Հարությունյան, Աշոտ Հովսեփի, Մելքումյան, Հայկազ Ստեփանի, Սուքիասյան, Աղվան Ղազարի։ Երևան, «Լույս», 1987: