Շավարշ Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շավարշ Մուրադյան
նոյեմբերի 18, 1996(1996-11-18) - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29) (23 տարեկան)
ԾննդավայրԿապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Քաղաքացիություն Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) և Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016)
ԿրթությունՀԱՀ
Պարգևներ«Քաջարի մարտիկ» կրծքանշան, «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Աղբյուր Սերոբ» մեդալ, «ՀԱԲ-30» մեդալ, «Արծիվ-30 Արարատ» մեդալ

Շավարշ Մարտունի Մուրադյան, (նոյեմբերի 18, 1996(1996-11-18), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան - սեպտեմբերի 29, 2020(2020-09-29), Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), ռազմական գործիչ, ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավարշ Մարտունի Մուրադյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբարի 18-ին Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ ազատամարտիկ Մարտուն Մուրադյանի և Անահիտ Թումանյանի ընտանիքում[1]։ Եղել է ընտանքի 2 զավակներից ավագը։

2003 թվականին ընդունվել և 2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի 9-րդ դասարանը։ 2011 թվականից ուսումը շարունակել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։

2013 թվականին Շավարշը մասնակցել է Ֆլեքս միջազգային ծրագրին և մեկ տարի ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Վերնոնիա քաղաքի ավագ դպրոցում և ճանաչվել է տարվա լավագույն աշակերտ՝ դպրոցի տնօրենի կողմից մեդալով պարգևատրվելով։

2014 թվականին վերադարձել է Կապան և ուսումը շարունակել է Հայաստանի Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցում՝ 2015 թվականին ավարտելով այն գերազանցությամբ։ Նույն տարի ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարան[2]։ 2014-2016 թվականին ակտիվորեն զբաղվել է կամավորական աշխատանքներով։

Ռազմական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը զորակոչվել է Հայկական բանակ և ծառայել Արցախի հանրապետության Մարտակերտ քաղաքում՝ որպես գնդացրորդ։ 2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2017 թվականին՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում[3]։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված հայ-ադրբեջանական պատերազմում Շավարշը կամավոր հիմունքներով «Արծիվ-30 Արարատ» ՌՀՀԿ մահապարտների ջոկատով մեկնել է Մարտակետ՝ այն նույն վայրը, որտեղ անցկացրել էր պարտադիր զինվորական ծառայությունն ու զոհվել է սեպտեմբերի 29-ին՝ պատերազմի սկզբից 2 օր անց՝ 24 տարեկանում[4][5]։ Մահապարտների 8 հոգանոց խմբի հետ իր կողմից մղված մեկուկես ժամանոց մարտի վերջում Շավարշը զոհվել է, մյուս յոթը վիրավորվել են։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաջարի մարտիկ» կրծքանշան
  • «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշան
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ
  • «Աղբյուր Սերոբ» մեդալ[6]
  • «ՀԱԲ-30» մեդալ
  • «Արծիվ-30 Արարատ» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախում զոհված Շավարշ Մուրադյանը Կապանի ազատամարտիկ Մարտուն Մուրադյանի որդին է». Արցախում զոհված Շավարշ Մուրադյանը Կապանի ազատամարտիկ Մարտուն Մուրադյանի որդին է. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  2. «Շավարշը կապանցի չորրորդ նահատակն էր․ ձեր արյունն իզուր չի թափվել». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  3. «Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանողի մահը» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  4. «Արցախի ՊՆ-ն հրապարակեց զոհված ևս 23 զինծառայողների անունները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
  5. «Շավարշ Մուրադյանը զոհվել է Մարտակերտի այն դիրքում, որը պաշտպանել էր Ապրիլյան պատերազմի ժամանակ». news.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  6. ««Շտապեցիր, հորիցդ շուտ հասար իր անմահ ընկերներին». Շավարշ Մուրադյանն անգամ չէր ասել, որ առաջնագիծ է մեկնում». www.aravot.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]