Շառլ Մերսիե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շառլ Մերսիե ֆր.՝ Charles Mercier | |
---|---|
Ծնվել է | 1904[1][2][3][…] Լիոն |
Մահացել է | ապրիլի 23, 1978[1] կամ 1978[4] Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա, Catholic theologian, արևելագետ և թարգմանիչ |
Հաստատություն(ներ) | Փարիզի կաթոլիկ ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | արևելագիտություն[4], language education?[4], հայերեն[4], թարգմանություն[4] և translation into French?[4] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4] և հայերեն[4] |
Շառլ Մերսիե (ֆր.՝ Charles Mercier, 1904[1][2][3][…], Լիոն - ապրիլի 23, 1978[1] կամ 1978[4], Փարիզ), ֆրանսիացի արևելագետ-հայագետ։
Աշակերտել է Լ․ Մարիեսին։ 1940-1941 թթ. դասավանդել է Հալեպի հայկական քոլեջում։ 1941 թ., վերադառնալով Փարիզ, շարունակել է հայերենի ու վրացերենի ուսումնասիրությունը։ 1946-1977 թթ. ընդմիջումներով վարել է Փարիզի Արևելյան հին լեզուների դպրոցի հայկական և վրացական ամբիոնները։ 1948 թ., իր ուսուցիչների հետ, ֆրանսերեն է թարգմանել և հրատարակել Ներսես Լամբրոնացու «Եկեղեցական ժողովո ճառք»-ը, 1953 թ.՝ «Իսահակի, Հակոբի և Մովսեսի օրհնությունների մեկնությունը» (հունական, հայկական և վրացական տեքստերը), 1960 թ.՝ Եզնիկ Կողբացու «Հաղագս Աստուծո» («Եղծ աղանդոց») երկը (քննական թարգմանություն, որի վրա Լ․ Մարիեսը աշխատել է մոտ 10 տարի)։ Լատիներեն է թարգմանել նաև Ս․ Եփրեմի հիմները («Հայերենում պահպանված Ս․ Եփրեմի հիմները», 1962), որոնց հունական բնագիրը չի պահպանվել։ Մերսիեն 1972 թ. այցելել է Հայաստան, 1974 թ.՝ Վրաստան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]