Շառլ Ալեքսանդր դը Կալոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Ալեքսանդր դը Կալոն
Vigée-Lebrun, Elisabeth-Louise - Charles-Alexandre de Calonne (1734-1802) - Google Art Project.jpg
 
Կրթություն՝ Փարիզի համալսարան
Մասնագիտություն՝ մագիստրատ, տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 20, 1734(1734-01-20)[1][2][3][…]
Ծննդավայր Դուե[4]
Վախճանի օր հոկտեմբերի 29, 1802(1802-10-29)[1][2][5] (68 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Հայր Louis de Calonne (1700–1784)?
 
Ինքնագիր Signatur Charles Alexandre de Calonne.PNG
 
Պարգևներ

Officer of the Order of the Holy Spirit?, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ և Concours général

Շառլ Ալեքսանդր դը Կալոն (ֆր.՝ Charles Alexandre de Calonne հունվարի 20, 1734(1734-01-20)[1][2][3][…], Դուե[4] - հոկտեմբերի 29, 1802(1802-10-29)[1][2][5], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզում կրթություն ստանալով՝ Կալոնը աշխատել է որպես փաստաբան, Դուեում` խորհրդարանին առընթեր գլխավոր դատախազ, Լիլում և Մեցում՝ մատակարարումների կազմակերպիչ։

Լյուդովիկոս XVI-ի արքունիքում գտնվող նրա ընկերները արքային պատմեցին նրա մասին՝ ներկայացնելով որպես մի մարդու, որն ի վիճակի է դուրս բերել պետությունը ճգնաժամային իրադրությունից (բյուջեի տարեկան պակասուրդը հասել էր 50 միլիոնի)։ Սակայն Լյուդովիկոսն ինչ-ինչ նախապաշարումներ ուներ Կալոնի առումով և ձգձգեց նրա նշանակումը այնքան ժամանակ, մինչև որ 1783 թվականի նոյեմբերի 3-ին դ՛Օրնեսոնի նախարարությունն աղետալի կերպով տապալվեց։ Ֆինանսների նորանշանակ գլխավոր վերահսկիչն իր պաշտոնի բարձրացման համար պարտական էր ֆինանսական այն շրջանակների ծանրակշիռ աջակցությանը, որոնց հետ իրեն կապում էին սիրուհին և հանգուցյալ կինը։ Արքունիքում նրան սատարում էր Պոլինյակների ազդեցիկ կլանը, որը սերտ կապերի մեջ էր թագուհու հետ, ինչպես նաև կոմս դ՛Արտուան։ Նախարարներից Կալոնին երաշխավորեց կոմս դը Վերժենը, որին թագավորն առանձնապես էր վստահում նախարար Մորեպի մահից հետո։ Գլխավոր վերահսկիչի պաշտոնում Կալոնը որոշեց դիմել դրամական փոխառությունների, քանի որ թագավորը չէր ցանկանում նոր հարկեր ավելացնել, ժողովուրդն էլ ի վիճակի չէր վճարելու։

1783 թվականին հայտարարված 100 միլիոնանոց փոխառությունը լիակատար հաջողությամբ պսակվեց, և Կալոնը արքային խոստացավ վերականգնել բյուջեի հավասարակշռությունը, իսկ խորհրդարանին հավաստիացրեց, որ հարկերը կկրճատվեն։ 1784 թվականի հունվարի 18-ին Կալոնը նշանակվեց Ֆրանսիայի պետական նախարար։ Առաջին փոխառությանը 1784 թվականին հաջորդեց երկրորդը՝ 125 միլիոն գումարով։ Խորհրդարանը լուրջ դիմադրություն ցույց տալուց հետո միայն հաստատեց այդ փոխառության մասին որոշումը։ Պատճառը հասարակության մեջ ուժեղացած տագնապի զգացումն էր, որն առաջացել էր անարտադրողական նշանակալի ծախսերի՝ թագուհու համար՝ Սեն-Կլուն և արքայի համար՝ Ռամբույեն գնելու, թոշակների աճի և հարանման այլ ծախսերի պատճառով։

1795 թվականի բերքի սակավությունը հանգեցրեց հարկահավաքության ծավալների կրճատման, ուստիև անհրաժեշտություն առաջացավ դիմելու նոր՝ 80 միլիոնանոց փոխառության:Կանխատեսելով ճգնաժամի խորացում՝ Կալոնը արքային հայտնեց, որ տարեկան բյուջեի 114 միլիոնանոց պակասուրդը անխուսափելի է, և հայտարարեց, որ այն փակալու համար անհրաժեշտ է բարեփոխել այն ամենը, ինչն անբարվոք է պետական կարգի մեջ։ 1786 թվականի օգոստոսի 20-ին թագավորին ներկայացրած պլանի մեջ նա ներառել էր ժամանակին Թյուրգոյի և Նեկկերի կողմից ծրագրված բարեփոխումների մեծ մասը։ Հասարակական կարծիքի համակրանքը շահելու նպատակով Կալոնը, չնայած թագուհու հակազդեցությանը, կարողացավ արքային համոզել, որ անհրաժեշտ է հրավիրել անվանիների (նոտաբլների) ժողով։ Թեև վերջիններս կարող էին արտահայտել միայն արտոնյալ դասերի տեսակետները, այնուամենայնիվ, Կալոնը սրանց շրջանում ևս իր ակնկալած բարեհաճ վերաբերմունքը չգտավ։ Նրան չօգնեց նաև իր ճարպկությունը, և 1787 թվականի ապրիլի 20-ին հարկադրված էր հեռանալ՝ ընկրկելով ընդդիմության առջև, որում միավորվել էին երկիրն ու արքունիքը։

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Կալոնն ապրում էր Անգլիայում և իր և հեռուներից ֆինանսապես ու գրչով օժանդակում էր հանրապետական Ֆրանսիայի թշնամիներին։ Կոնսուլության տարիներին նա թույլտվություն ստացավ վերադառնալու հայրենիք, որտեղ էլ կարճ ժամանակ անց մահացավ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ламуаньон, Кретьен Франсуа де

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Калонн Шарль Александр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]