Շապլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շապլո
ԵրկիրԿանադա Կանադա
Հիմնադրված է1885 թ.
Մակերես14,27 կմ²
Բնակչություն2354 մարդ (2006)
Փոստային դասիչP0M 1K0
Պաշտոնական կայքchapleau.ca
Շապլո (Կանադա)##
Շապլո (Կանադա)

Շապլո (անգլ.՝ Chapleau), քաղաք Կանադայի Օնտարիո նահանգում։ Մտնում է Սադբերի վարչական շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը՝ 2354 մարդ (2006 թվականի տվյալներով)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վայրերում ոտք դրած առաջին եվրոպացիները Հուդզոնի ծոցի ընկերության աշխատակիցներն էին, որոնք 1777 թվականին հիմնել են առևտրային կետ՝ ժամանակակից Շապլոյից 80 կմ հեռավորության վրա։

Բնակավայրը հիմնադրվել է 1885 թվականին, երբ Կանադայի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու կողմից երկաթուղի է կառուցվել[2] և դրա վրա կառուցվել կայարան։ Բնակավայրն իր անունը ստացել է ի պատիվ այն ժամանակվա կանադացի քաղաքական գործիչ, գործարար և լրագրող Ժոզեֆ-Ադոլֆ Շապլոտի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապլոն գտնվում է Սադբերիի հյուսիս-արևմուտքում՝ Ալգոմա շրջանի սահմանին մոտ։ Աշխարհագրական տեսանկյունից քաղաքը, ինչպես և ամբողջ շրջանը, պատկանում է Օնտարիոյի հյուսիսարևելյան շրջանին։ Մոտակա քաղաքներն են Սու Սենտ Մարիան, Տիմմինսը և Սադբերին։

Շապլո քաղաքը մոտ է գտնվում որսորդական թագավորական արգելավայրին, ընդհանուր մակերեսը կազմում է 7000 կմ²[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապլոի օդանավակայան, 1981−2010 նորմա, էքստրիմ 1916−այժմի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.2
(45)
14.4
(57.9)
26.2
(79.2)
30.0
(86)
33.9
(93)
39.4
(102.9)
39.4
(102.9)
35.6
(96.1)
35.6
(96.1)
27.2
(81)
19.4
(66.9)
15.0
(59)
39.4
(102.9)
Միջին բարձր °C (°F) −9.3
(15.3)
−6.4
(20.5)
−0.2
(31.6)
8.0
(46.4)
16.3
(61.3)
21.4
(70.5)
23.4
(74.1)
21.9
(71.4)
16.6
(61.9)
8.8
(47.8)
0.8
(33.4)
−6.0
(21.2)
8.0
(46.4)
Միջին օրական °C (°F) −15.6
(3.9)
−13.2
(8.2)
−7.1
(19.2)
1.7
(35.1)
9.5
(49.1)
14.8
(58.6)
17.2
(63)
15.9
(60.6)
11.2
(52.2)
4.2
(39.6)
−3.2
(26.2)
−11.2
(11.8)
2.0
(35.6)
Միջին ցածր °C (°F) −21.9
(−7.4)
−20.0
(−4)
−14.0
(6.8)
−4.7
(23.5)
2.6
(36.7)
8.3
(46.9)
10.9
(51.6)
9.9
(49.8)
5.8
(42.4)
−0.4
(31.3)
−7.2
(19)
−16.5
(2.3)
−3.9
(25)
Ռեկորդային ցածր °C (°F) −50.0
(−58)
−46.7
(−52.1)
−43.9
(−47)
−33.3
(−27.9)
−13.3
(8.1)
−7.2
(19)
−3.0
(26.6)
−7.8
(18)
−10.0
(14)
−18.9
(−2)
−37.2
(−35)
−47.2
(−53)
−50.0
(−58)
Տեղումներ մմ (դյույմ) 51.9
(2.043)
42.9
(1.689)
46.9
(1.846)
52.7
(2.075)
69.9
(2.752)
80.3
(3.161)
82.2
(3.236)
76.0
(2.992)
95.1
(3.744)
83.1
(3.272)
64.4
(2.535)
63.7
(2.508)
809.0
(31.85)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 2.0
(0.079)
1.8
(0.071)
12.7
(0.5)
28.7
(1.13)
66.0
(2.598)
80.3
(3.161)
82.2
(3.236)
76.0
(2.992)
94.7
(3.728)
71.0
(2.795)
24.0
(0.945)
5.9
(0.232)
545.1
(21.461)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 55.6
(21.89)
45.6
(17.95)
36.6
(14.41)
23.4
(9.21)
3.8
(1.5)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.3
(0.12)
11.5
(4.53)
42.2
(16.61)
62.7
(24.69)
281.5
(110.83)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) 17.3 14.2 12.5 10.6 13.2 14.4 14.1 14.8 16.9 16.6 17.4 19.0 181.1
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) 1.0 0.83 3.1 6.1 12.6 14.4 14.1 14.8 16.8 13.9 6.4 2.2 106.3
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) 17.2 13.9 10.6 5.7 1.3 0.0 0.0 0.0 0.33 5.0 13.8 18.2 86.0
% խոնավություն 73.7 67.1 55.2 50.0 45.9 52.9 57.0 59.0 63.6 68.0 76.0 78.9 62.3
աղբյուր: Environment Canada[3][4][5][6][7]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շապլոյի արգելոցի մուտքի մոտ

2001 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 2 832 մարդ, իսկ 2006 թվականին՝ 2 354 մարդ (5 տարում անկումը 16,9%-ով)[1]։

Բնակչության միջին տարիքը 40.0 տարի է։ Տղամարդկանց համար այս ցուցանիշը 39,9 տարի է, կանանց համար` 40,1 տարի (համապատասխանաբար՝ 38.1 և 39.9 Օնտարիոյի համար)։ 80.5%-ը 15 և բարձր տարիքի բնակիչներ են[1]։

Ընդհանուր առմամբ, 2006 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի տարածքում գրանցված էր 660 ընտանիք[1]։

Մոտ 1․5 հազար մարդ անգլերեն խոսում է որպես մայրենի լեզու։ Ֆրանսերեն խոսում է բնակիչների գրեթե կեսը[1]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտով անցնում է Օնտարիոյի մայրուղին։ Շապլոյով անցնում է երկաթուղի։

Քաղաքն ունի իր օդանավակայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «2006 Community Profiles» (անգլերեն). Statistics Canada. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  2. 2,0 2,1 «Welcome to Chapleau» (անգլերեն). Chapleau Community Portal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Chapleau A, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  4. «Chapleau A, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
  5. «Chapleau 2». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  6. «Chapleau». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  7. «Daily Data Report for March 2012». Canadian Climate Data. Environment Canada. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]