Jump to content

Շանժայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանժայ
Ենթակատեգորիաcounterfeit consumer good Խմբագրել Wikidata
Anycool V876 բջջային հեռախոս, որն ունի պտտվող էկրան:

Շանժայ (չին․ Shanzhai), կեղծված ապրանքներ նկարագրող չինական տերմին։ Այս տիպի արտադրանքների ցանկում կարող են լինեկ կեղծ սպառողական և էլեկտրոնային ապրանքներ, որոնցում նկատվում են ապրանքանշանների օգտագործման խախտումներ։ Տերմինի ժամանակակից կիրառումն ակտիվացել է 2008 թվականից, երբ կեղծված սմարթֆոնների օգտագործումը սկսեց ակտիվանալ[1][2][3][4][5][6][7]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնգ դինաստիայի ժամանակ (960–1279) շանժայ հասկացությունն օգտագործվում էր նկարագրելու այն ավազակախմբերին, որոնք ընդդիմանում էին կոռումպացված իշխանություններ դեմ[1]։

Շանժայ ապրանքները հաճախ համարվում են «հակառակորդ» ստեղծված առևտրային շուկայի դեմ։ Շանժայ որոշ ապրանքներ ստեղծվել են գնորդներին խաբելու նպատակով[7][8][9][10]։

Ապրանքատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանժայ արտադրանքները ներառում են էլեկտրոնիկայի և նորաձևության ոլորտի արտադրանքներ, որոնք կրում են առաջատար ապրանքանիշերի հիմնական տեսքը և գործառույթները[11]։

2000-ականների սկզբին սկսվեցին շանժայ արտադրանքների արտադրության վաղ դեպքերը, հիմնականում էլեկտրոնային ապրանքների պարզ կեղծմամբ, ներառյալ DVD և MP3 նվագարկիչներ[12]։

2000-ականների կեսերին ստեղծվեցին ավելի առաջադեմ ապրանքներ, ինչպիսիք են տարբեր որակների սմարթֆոններ, ինչը հանգեցրեց նրան, որ շանժայ տերմինը սկսվեց կիրառվել կեղծ ապրանքներ ապրանքներ նկարագրելու համար։ Մինչև 2006 թվականի վերջը գնահատվում է, որ շանժայ բջջային հեռախոս արտադրողները կազմում էին Չինաստանի հեռախոսների ներքին շուկայի մոտ 30 տոկոսը[13]։

2009 թվականին հայտարարվել է, որ շանժայ բջջային հեռախոսները կարող են վաճառվել մոտ $100-ից $150 ԱՄՆ դոլլարով, մինչդեռ արտադրության արժեքը կազմել է ընդամենը $ 20 ԱՄՆ դոլլարով[14]։

2010 թվականին Financial Times թերթը գնահատել է, որ շանժայ հեռախոսները կազմում են 2G բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի մոտ 20%-ը։ 2G դարաշրջանի շանժայ բջջային հեռախոսների պահանջարկ եղել է ոչ միայն Չինաստանում, այլ հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում[15]։

Շանժայ հեռախոսների տարածվածությունը սովորաբար վերագրվում է նրանց ցածր գնին, բազմաֆունկցիոնալ աշխատանքին և բջջային հեռախոսների գերժամանակակից դիզայնի նմանակմանը։ Չնայած նման ապրանքներ արտադրող ընկերությունները չեն օգտագործում բրենդինգը որպես մարքեթինգային ռազմավարություն, նրանք հայտնի են դիզայնի իրենց ճկունությամբ՝ շուկայի հատուկ կարիքները բավարարելու համար։

Այնուամենայնիվ, շանժայը չի սահմանափակվում միայն բջջային հեռախոսներով։ Ինչպես բացատրում է Յու Հուան[16].

Երբ կրկնօրինակված բջջային հեռախոսները ներխուժեցին Չինաստան, հայտնվեցին նաև կրկնօրինակված թվային տեսախցիկներ, MP3 նվագարկիչներ, խաղային կոնսուլներ և այլ արտադրանքներ։ Կրկնօրինակված ապրանքանիշերն արագորեն ընդլայնվեցին՝ ներառելով գազավորված ըմպելիքներ, կաթ, դեղամիջոցներ, լվացքի միջոցներ և սպորտային կոշիկներ, և այդպիսով շանժայ բառը ներթափանցել է չինացիների կյանքի բոլոր ոլորտները։

Անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-ականներից ի վեր Չինաստանում նկատվում է շանժայ ապրանքների տարածվածության նվազում։ Թեև որոշ խմբեր և անհատներ դեռևս պատրաստում են հանրաճանաչ ապրանքների կրկնօրինակներ, էժան և/կամ բարձրորակ էլեկտրոնային ապրանքներ արտադրող տեղական ընկերությունների աճը ծածկել է կեղծ ապրանքների շուկայի մեծ մասը։ Խմբերը, որոնք կեղծում են հայրենական ընկերությունների արտադրանքները, նույնպես հաճախ ենթարկվում են պատասխանատվության, մինչդեռ օտարերկրյա ապրանքների կեղծման համար քրեական հետապնդումը շատ ավելի դժվար է[9][13]։

Ինտերնետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում ինտերնետի հասանելիության աճի պատճառով ստեղծվել են կայքեր, որոնք փորձում էին կեղծել իրական ապրանքները։ 2019 թվականին Հանրային անվտանգության նախարարությունը հաղորդել է, որ 2016 թվականից ի վեր փակվել են ավելի քան 5000 շանժայական կայքեր՝ 16000 առցանց խմբերի և 20000 հաշիվների հետ միասին[17]։

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Արդյունաբերության և առևտրի պետական վարչությունը հայտարարեցին շանժայ հեռախոսներ վաճառողների և արտադրողների դեմ ճնշումների մասին[18]։

Էլեկտրոնային առևտրի պլատֆորմ Pinduoduo-ն զգալի քննադատության է ենթարկվել չինական լրատվամիջոցներում՝ շանժայ արտադրանքներ վաճառելու համար։ Այն բանից հետո, երբ 2018 թվականին այն ցուցակվեց Նասդաք ֆոնդային բորսայում, Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչությունը հայտարարեց ընկերության նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին՝ հիմնվելով հարթակում առկա կեղծ նյութերի մասին զեկույցների վրա[11]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Adidas թենիսի կեղծ կոշիկը վաճառվել է «Adibos» անունով՝ օգտագործելով Adidas տարբերանշանը։

Արևմտյան աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, շանժայ ապրանքները հաճախ դիտվում են ծիծաղելի ՝ իրական ընկերությունների անունները սխալ ընդօրինակելու պատճառով։ Ընդհանրապես, այս արտադրանքներըը Արևմուտքում դիտվում է որպես անորակ, էժան և կեղծ, որը ստեղծում է այն ընկալումը, որ չինական արտադրության բոլոր ապրանքները ցածրորակ են կամ արտասահմանյան ապրանքների կեղծիքներ են[6]։

Շանժայ ապրանքները բացասաբար են ընկալվում բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնց արտադրանքը կեղծվել է ինչպես Չինաստանում, այնպես էլ արտերկրում։ Չինաստանում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Հուավեյը և Լենովոն, բախվել են փոքր ընկերությունների և խմբերի կողմից իրենց ապրանքների կեղծման հետ[19]։

Բիզնես վերլուծաբան Մայքլ Զակքուրը կարծում էր, որ շանժայ երևույթը նվազեցնում է օտարերկրյա ներդրումները Չինաստանում[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Landsberger, Stefan (2019), de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu; Scheen, Lena (eds.), «Shanzhai = Creativity, Creativity = Shanzhai», Boredom, Shanzhai, and Digitisation in the Time of Creative China, Amsterdam University Press, էջեր 217–224, doi:10.2307/j.ctvqr1bnw.17, hdl:1887/80088, JSTOR j.ctvqr1bnw.17, S2CID 241979497
  2. Schmidle, Nicholas (2010 թ․ օգոստոսի 19). «Inside the Knockoff-Tennis-Shoe Factory». New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Gamsa, Mark (2011). «Translation and Alleged Plagiarism of Russian Literature in Republican China». Chinese Literature: Essays, Articles, Reviews. 33: 151–171. ISSN 0161-9705. JSTOR 41412924.
  4. Raustiala, Kal; Sprigman, Christopher (2013). «Fake It Till You Make It: The Good News About China's Knockoff Economy». Foreign Affairs. 92 (4): 25–30. ISSN 0015-7120. JSTOR 23526905.
  5. Liao, Zhimin; Chen, Xiaofang (2011). «Why the Entry Regulation of Mobile Phone Manufacturing in China Collapsed: The Impact of Technological Innovation». The Journal of Law & Economics. 54 (4): S207–S228. doi:10.1086/662991. ISSN 0022-2186. JSTOR 10.1086/662991. S2CID 154965373.
  6. 6,0 6,1 Scheen, Lena (2019). «'Isn't that funny?'». In Scheen, Lena; de Kloet, Jeroen; Fai, Chow Yiu (eds.). 'Isn't that funny?': The Unsettling Effect of Shanzhai Products. Amsterdam University Press. էջեր 211–216. doi:10.2307/j.ctvqr1bnw.16. JSTOR j.ctvqr1bnw.16. S2CID 230432647. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  7. 7,0 7,1 Liao, Sara (2020). Fashioning China: Precarious Creativity and Women Designers in Shanzhai Culture. Pluto Press. doi:10.2307/j.ctvx077vn. ISBN 978-0-7453-4070-8. JSTOR j.ctvx077vn. S2CID 240683065.
  8. Sky Canaves and Juliet Ye (2009 թ․ հունվարի 22). «Imitation Is the Sincerest Form of Rebellion in China». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  9. 9,0 9,1 «如何看待"山寨现象"» [How to Treat the "Shanzhai Phenomenon"] (չինարեն). Developments in Thinking Principle Trends. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին – via Baidu Wenku.
  10. Humour in Chinese Life and Culture: Resistance and Control in Modern Times. Hong Kong University Press. 2013. ISBN 978-988-8139-23-1. JSTOR j.ctt46n38n.
  11. 11,0 11,1 Zhang, Angela Huyue (2024). High Wire: How China Regulates Big Tech and Governs Its Economy. Oxford University Press. ISBN 9780197682258.
  12. «Mountain village handsets storm market». China Economic Net. 2008 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  13. 13,0 13,1 «中国山寨手机消亡史» [History of the Demise of Chinese Shanzhai Smartphones]. QQ Xinwen (չինարեն).
  14. Barboza, David (2009 թ․ ապրիլի 27). «In China, Knockoff Cellphones Are a Hit». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  15. «Bandit phone king has the last laugh». The Financial Times. 2010 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. Yu, Hua; 余华 (2011). China in ten words (1st ed.). New York: Pantheon Books. էջ 185. ISBN 978-0-307-37935-1. OCLC 701810348.
  17. «公安机关严打假冒中央机构实施违法犯罪 关闭5千余"山寨"网站» [Public Security Organs Crack Down on the Impersonation of Central institutions to Commit Crimes and Shut Down More Than 5,000 "Shanzhai" Websites.]. State Council of the People's Republic of China (չինարեն). 2019 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  18. Xu Chi (2011 թ․ հունվարի 14). «Number's up for fake cell phones». Shanghai Daily. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 19-ին.
  19. «China's copycat manufacturers are now pushing the boundaries of innovation». South China Morning Post (անգլերեն). 2015 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  20. Zakkour, Michael (2014 թ․ ապրիլի 30). «Copycat China Still A Problem For Brands & China's Future: Just Ask Apple, Hyatt & Starbucks». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 19-ին.

Ընթերցանության նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]