Jump to content

Բիզնես վերլուծաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիզնես վերլուծաբանը մեկն է, ով վերլուծում է կազմակերպությունը կամ բիզնեսի բնագավառը (իրական կամ հիպոթեզային) և փաստաթղթավորում է իր բիզնեսը կամ գործընթացները կամ համակարգերը՝ գնահատելով բիզնեսի մոդելը կամ տեխնոլոգիաների հետ դրա ինտեգրումը։ Բիզնես վերլուծաբանը օգնում է առաջնորդել բիզնեսը` բարելավելով գործընթացները, արտադրանքը, ծառայությունները և ծրագրակազմը տվյալների վերլուծության միջոցով[1]։

Համակարգային վերլուծաբանի դերը կարող է սահմանվել նաև որպես կամուրջ բիզնես խնդիրների և տեխնոլոգիական լուծումների միջև։ Այստեղ բիզնեսի խնդիրները կարող են լինել որևէ բան բիզնես համակարգերի վերաբերյալ, օրինակ՝ մոդելը, գործընթացը կամ մեթոդը։ Տեխնոլոգիական լուծումները կարող են լինել տեխնոլոգիական ճարտարապետության, գործիքների կամ ծրագրային ապահովման միջոցների օգտագործմամբ։ Համակարգի վերլուծաբաններից պահանջվում է տեխնոլոգիական օգնությամբ վերլուծել, վերափոխել և վերջապես լուծել բիզնեսի խնդիրները։

Բիզնես վերլուծության ուղղությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսի վերլուծության առնվազն չորս տեսակ կա՝

  1. Բիզնես զարգացնող - կազմակերպության գործունեության կարիքները և բիզնեսի հնարավորությունները բացահայտելու համար
  2. Բիզնեսի մոդելի վերլուծություն - կազմակերպության քաղաքականությունը և շուկայի մոտեցումները սահմանելու համար
  3. Գործընթացների ձևավորում - կազմակերպության աշխատանքային հոսքերը ստանդարտացնելու համար
  4. Համակարգային վերլուծություն - տեխնիկական համակարգերի բիզնեսի կանոնների և պահանջների մեկնաբանություն (հիմնականում ՏՏ ոլորտում)

Բիզնեսի վերլուծաբանը, երբեմն, մեկն է, ով բիզնեսի մաս է կազմում և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ է աշխատում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար, երբեմն օժանդակելով նոր լուծումների ինտեգրմանը և փորձարկումներին։ Բիզնես վերլուծաբանները հանդես են գալիս որպես օղակ կառավարման և տեխնիկական մշակողների միջև[2]։

Բիզնես վերլուծաբանը կարող է նաև աջակցել ուսումնական նյութի մշակմանը, մասնակցել դրա իրականացմանը և աջակցել հետագիրականացման հարցերում։ Սա կարող է ներառել ծրագրի պլանների, տվյալների դիագրամների և սխեմաների մշակումը՝

  1. Առկայուն գործընթացներ, օրինակ՝ տվյալների հիման վրա դիագրամներ, գծապատկերներ
  2. Տվյալների մոդելներ, այսինքն ՝ տվյալների պահանջները, որոնք արտահայտված են որպես փաստաթղթային տվյալների որոշակի տեսակ
  3. Բիզնես իրավիճակ, օրինակ՝ բաժնետերերի ռիսկը և վերադարձը պարունակող ֆինանսական վերլուծություն
  4. Ճանապարհային քարտեզ, ռազմավարական ծրագիր

Բիզնես վերլուծաբանն արձանագրում է պահանջները կառավարման ինչ-որ ձևով՝ լինի պարզ աղյուսակ կամ բարդ ծրագիր։ Համակարգերի զարգացման ցիկլի շրջանակներում բիզնես վերլուծաբանը, որպես կանոն, կատարում է կապի գործառույթ ձեռնարկության գործարար կողմի և ՏՏ ծառայություններ մատուցողների միջև։

Արդյունաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնես վերլուծաբաններն աշխատում են տարբեր արդյունաբերություններում, ինչպիսիք են ֆինանսները, բանկային գործը, ապահովագրությունը, հեռահաղորդակցությունը, կոմունալ ծառայությունները, ծրագրային ապահովման ծառայությունները, կառավարությունը և այլն։ Վերացականության բավականին բարձր մակարդակի նախագծերի վրա աշխատելու շնորհիվ ՝ բիզնես վերլուծաբանները կարող են անցում կատարել ցանկացած և բոլոր ոլորտների միջև։

Բիզնեսի ոլորտների սուբյեկտները, որտեղ բիզնես վերլուծաբանները կարող են աշխատել, ներառում են` աշխատանքային հոսքը, բիլինգը, միջնորդությունը, տրամադրումը, հաշվետվությունը և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը։ Հեռահաղորդակցման արդյունաբերությունը նկարագրել է այդ ֆունկցիոնալ ոլորտները Հեռահաղորդակցման գործառնական քարտեզի մոդելի, Բանկային տեղեկատվական շրջանակներում և Արտակարգ իրավիճակների գործակալություններում ՝ կանխարգելման նախապատրաստման արձագանքման և վերականգնման մոդելում։

Ի վերջո, բիզնես վերլուծաբանները չունեն կանխորոշված և հաստատուն դեր, քանի որ նրանք կարող են մասնակցել գործառնությունների մասշտաբի, վաճառքի պլանավորման, ռազմավարության մշակման, զարգացման գործընթացին կամ լինել ճկուն ծրագրային ապահովման զարգացման արտադրանքի թիմի մաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mary K. Pratt and Sarah K. White,"What is a business analyst? A key role for business-IT efficiency", cio.com, April 17, 2019.
  2. «How to Become a Business Analyst | Business Analyst Salary». Master's in Data Science (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.