Շանդոր Շարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանդոր Շարա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1933(1933-11-28)[1][2][3]
ԾննդավայրՏուրա, Aszód District, Հունգարիա[4]
Մահացել էսեպտեմբերի 22, 2019(2019-09-22)[5][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[4]
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1957)
Մասնագիտությունօպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և կինոպրոդյուսեր
ԱմուսինMarianna Moór? և Erika Szegedi?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունHungarian Art Academy?
ԵրեխաներJúlia Sára?[6] և Balázs Sára?
 Sándor Sára Վիքիպահեստում

Շանդոր Շարա (հունգարերեն՝ Sándor Sára, նոյեմբերի 28, 1933(1933-11-28)[1][2][3], Տուրա, Aszód District, Հունգարիա[4] - սեպտեմբերի 22, 2019(2019-09-22)[5][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4][7][8]), ժամանակակից հունգարացի կինոօպերատոր և կինոռեժիսոր[9]։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Բուդապեշտի թատրոնի և կինոյի բարձրագույն դպրոցի օպերատորական ֆակուլտետը և անմիջապես աշխատանքի անցել «Մաֆիլմ» կինոստուդիայում։ Կարճ ժամանակում լայն ճանաչման է արժանացել՝ որպես վարպետ օպերատոր. նրա ստեղծագործական աշխատանքը գնահատվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում։ Իր ուժերը հաջողությամբ փորձել է նաև կինոռեժիսուրայի ասպարեզում։ Աշխատանքում տևական դադարներ չի ունեցել։ Ստեղծագործություններում գլխավորապես անդրադարձել է Հունգարիայի պատմության ողբերգական իրադարձություններին։

Ստեղծել է փորձարարական, հիմնականում՝ փաստավավերագրական կինոնկարներ (ինչպես, օրինակ, Cigányok-ը՝ 1962 թ., Vizkereszt-ը՝ 1967 թ., Pro Patria-ն՝ 1970 թ., Babolna-ն՝ 1985 թ.): Իսկ նրա հեղինակած գեղարվեստական կինոնկարներից հիշարժան է հատկապես 1978 թվականին նկարահանած «80 հուսար»-ը (80 Huzar, 1978)[10]: Բացի այդ, լուսանկարչական և օպերատորական աշխատանքներ է կատարել ուրիշ կինոռեժիսորների գեղարվեստական ֆիլմերի համար, ինչպես կարճամետրաժ, այնպես էլ լիամետրաժ (օրինակ՝ 1971 թվականին Զոլտան Հուսարիկի նկարահանած «Սինդբադ»-ի համար)[11]։

Շանդոր Շարայի որդին՝ Բալաժ Շարան, գնացել է հոր ոտնահետքերով, դարձել է կինոօպերատոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 — Օբերհաուզենի կինոփառատոնի գլխավոր մրցանակ («Մկրտություն» ֆիլմի համար)
  • 1968 — Բելա Բալաժի անվան մրցանակ
  • 1969 — Կաննի 22-րդ կինոփառատոնի մրցանակ («Շպրտված քարը» ֆիլմի համար)
  • 1974 — Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում
  • 1978 — Կոշուտի անվան մրցանակ
  • 1987 — Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կինոօպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Pályamunkások, ռեժիսոր՝ Իշտվան Գալ (1957)
  • Szorongó varázs, ռեժիսոր՝ Դյուլա Ռեմիաշ (1960)
  • Գրոտեսկ (Groteszk)
  • Միայնություն (Egyedül)
  • Asszony a telepen, ռեժիսոր՝ Իմրե Ֆեհեր (1963)
  • Sodrásban, ռեժիսոր՝ Իշտվան Գալ (1964)
  • Մանկական հիվանդություններ (Gyerekbetegségek), ռեժիսոր՝ Ֆերենց Կարդոշ և Յանոշ Ռոսա (1966)
  • Հայրը (Apa) ռեժիսոր՝ Իշտվան Սաբո (1966)
  • Մկրտություն (Vízkereszt), ռեժիսոր՝ Շանդոր Շարա (1967)
  • 10.000 օր (Tízezer nap), ռեժիսոր՝ Ֆերենց Կոշա (1967)
  • Ünnepnapok
  • Շպրտված քարը (Feldobott kö)
  • Դատավճիռ (Ítélet)
  • Szindbád, ռեժիսոր՝ Զոլտան Հուսարիկ (1971)
  • Տյուզոլտո փողոց, 25 (Tüzoltó utca 25.), ռեժիսոր՝ Իշտվան Սաբո (1973)
  • Ժամանակ չկա (Nincs idö), ռեժիսոր՝ Ֆերենց Կոշա (1973)
  • Ձյուն է գալիս (Hószakadás), ռեժիսոր՝ Իշտվան Սաբո (1974)
  • Holnap lesz fácán, ռեժիսոր՝ Շանդոր Շարա (1974)
  • Suomi, ռեժիսոր՝ Իշտվան Սինտաի - film TV (1975)
  • Որբուկը (Árvácska)
  • Բուդապեշտյան պատմություններ (Budapesti mesék), ռեժիսոր՝ Իշտվան Սաբո (1977)
  • 80 հուսար (80 huszár)
  • Circus maximus
  • Մատչ (A mérközés)
  • Bábolna
  • Օրփեոս և Էվրիդիկե (Orpheus és Eurydiké), ռեժիսոր՝ Իշտվան Գալ - film TV (1986)
  • In memoriam Gyöngyössy Imre

Որպես ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնչուներ (Cigányok)
  • Միայնություն (Egyedül)
  • Մկրտություն (Vízkereszt) (1967)
  • Շպրտված քարը (Feldobott kö)
  • Վաղը փասիանը կլինի (Holnap lesz fácán) (1974)
  • 80 հուսար (80 huszár)
  • Ժողովրդական ուսուցիչներ (Néptanítók)
  • Հունգարական երկրորդ բանակը Դոնի մոտ (Krónika: A második magyar hadsereg a Donnál)
  • Bábolna
  • Տխուր է գնալիք ճամփաս (Sír az út elöttem)
  • Խաչմերուկ (Keresztúton)
  • Tüske a köröm alatt
  • Չոնկա ափը (Csonka Bereg)
  • Դու դեռ ո՝ղջ ես (Te még élsz?)
  • Անգութ ժամանակներ (Könyörtelen idök)
  • Հետևողները (Vigilanti)
  • Մեղադրանք (A vád)
  • Հունգարուհիները ԳՈւԼԱԳ-ում (Magyar nök a gulágon)
  • Եվրոպայից Եվրոպա (Európából Európába)

Որպես սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գնչուներ (Cigányok)
  • Շպրտված քարը (Feldobott kö)
  • Վաղը փասիանը կլինի (Holnap lesz fácán) (1974, ռեժոսորը նույնպես Շանդոր Շարան է)
  • 80 հուսար (80 huszár)
  • Ժողովրդական ուսուցիչներ (Néptanítók)
  • Խաչմերուկ (Keresztúton)
  • Tüske a köröm alatt
  • Չոնկա ափը (Csonka Bereg)
  • Անգութ ժամանակներ (Könyörtelen idök)
  • Հետևողները (Vigilanti)
  • Մեղադրանք (A vád)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://mmakademia.hu/alkoto/-/record/MMA23044
  5. 5,0 5,1 5,2 https://444.hu/2019/09/22/meghalt-sara-sandor
  6. https://index.hu/kultur/cinematrix/hirblog/2011/01/28/sara_julia_a_mozgokep_helyzeterol_filmezett/
  7. «Personalidade: Sándor Sára (Hungria)» (պորտուգալերեն). InterFilmes.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  8. Horváth Bence (2019-09-22). «Meghalt Sára Sándor» (հունգարերեն). 444.hu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  9. «Sándor Sára» (անգլերեն). Listal. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. «Sándor Sára» (ֆրանսերեն). AlloCiné. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. «Sándor Sára» (հունգարերեն). port.hu. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nowa encyklopedia powszechna PWN red. Barbara Petrozolin-Skowrońska, Warszawa 1998, t. 5, s. 745.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Շարա» հոդվածին։