Շահին Կոլոնյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահին Կոլոնյա
 
Մասնագիտություն՝ լրագրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ
Ծննդյան օր 1865[1][2]
Ծննդավայր Starje, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա
Վախճանի օր 1919[1][2]
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն

Շահին Կոլոնյա (ալբ․՝ Shahin Kolonja, թուրքերեն՝ Şahin Teki Kolonya, 1865[1][2], Starje, Kolonjë District, Կորչայի գավառ, Ալբանիա - 1919[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), ալբանացի լրագրող և քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահին Կոլոնյան ծնվել է Սթարիեի գյուղում (այսօրվա Հարավային Ալբանիայի տարածքում), որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մեջ էր[3]։

Ավարտել է քաղաքացիական ծառայության դպրոցը և Ադրիանապոլսում եղել իդադիեի մի քանի դպրոցների տնօրեն[4][5]։ Նա Օսմանյան կայսրությունում ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ալբանացիներից մեկն էր, և որոշ ժամանակ Սանջակ Աթոսի մուտասարիֆն էր[4][6]։ Ավելի ուշ նա ձերբակալվել է Մանաստիրում և դատապարտվել երեք տարի ազատազրկման՝ ալբաներեն ստեղծագործություններ գրելու համար։ 1897 թվականին նա հուշագիր է գրել, ուղղված Օսմանյան իշխանություններին, ալբանական լեզվով թերթ հրատարակելու թույլտվության մասին։ Նրա խնդրանքը մերժվել է։ Երկու տարի անց նա թերթի հրապարակման համար օգնության խնդրանքով դիմել է Մանաստիրի ավստրո-հունգարական հյուպատոսին։ Դժվարությունների և իշխանությունների կողմից մշտական դիտարկման պատճառով նա ստիպված էր լքել երկիրը։ Եղել է Եվրոպայի տարբեր երկրներում՝ վերջնականապես հաստատվելով Սոֆիայում։

1901-1908 թվականներին նա Սոֆիայում հրատարակել է «Դրիտա» ամսագիրը, որը 1884 թվականին հիմնել է Պետրո Պոգան՝ Քրիստո Լյուարասիի և Ավստրո-Հունգարական կայսրության ֆինանսական աջակցությամբ[4][7]։ Լյուարասին «Պրոգրես» հրատարակչության խմբագիրն էր, որը նախկինում ստեղծվել է Սոֆիայի ալբանական համայնքի կողմից[8]։

Կոլոնյայի և Լյուարասիի թերթի միջոցով ակտիվորեն աշխատել են ալբանացիների ազգային գիտակցության ամրապնդման ուղղությամբ և ներկայացրել ալբաներեն գրքեր։ Կոլոնյայի «Շիկանալ» հոդվծում և այլ հրատարակություններում լուսաբանվել է ալբանական ազգային շարժման սոցիալ-տնտեսական տեսանկյունը, քննադատվել է Օսմանյան ազնվական դասը, որին պատկանել է նաև Կոլոնյան, նշվել է գյուղացիների ծանր վիճակը։ Կոլոնյան հանդես է եկել ալբանական ազգային վերածննդի գաղափարի և ազգային գոյության անվտանգության օգտին, որն ապահովվել է ալբանացիների և Օսմանյան կայսրության միջև սահմանադրական հարաբերությունների բարելավմամբ։ Բայց միևնույն ժամանակ նա աջակցել է թուրքերի դեմ պայքարող ալբանական պարտիզանների գործունեությանը[9]։

Սոֆիայում Կոլոնյան աջակցել է Մուստաֆա Ռագիբին՝ Բուլղարիայից երիտթուրքական հեղափոխականին։ Օգնությամբ Կոլոնյան վերսկսել է իր «Հասարակական կարծիք» թերթի հրատարակությունը բուլղարերեն և թուրքերեն լեզուներով։ Հետևաբար, այս հրատարակության մեջ լույս են տեսել նաև ալբանական գործերի վերաբերյալ նյութեր։ Դա աննկատ չի մնացել Օսմանյան իշխանությունների կողմից, որոնք հետ են կանչել Ռագիբին, որպեսզի նրան դուրս բերեն Կոլոնյայի ազդեցությունից[10]։

Կոլոնյան չի վստահել արբերեշներին, որոնց նա համարել է խաղազինվոր՝ իտալական կառավարության ձեռքում, որը պաշտպանել է իր շահերը ալբանական հարցում, և հրաժարվել համագործակցել նրանց հետ[11]։ Նա աջակցել է Ավստրո-Հունգարիայի օգնությանը Բալկաններում՝ ալբանական ձգտումների իրականացման գործում[12]։

1904 թվականին Կոլոնյան օսմաներեն է թարգմանել 1889 թվականին լույս տեսած «Շիկանալ» մանիֆեստը[13][14][15]։

1908 թվականին Կորչայի օսմանական խորհրդարանից ընտրվել է պատգամավոր[16] ալբանացի ակտիվիստների ֆինանսական աջակցությամբ։ Նա 26 ժողովների նշանավոր անդամ էր, որոնք ներկայացրել էին չորս ալբանական վիլայեթներ[17][18]։ Նույն թվականին նա դարձել է Մանաստիրի Կոնգրեսի պատվիրակներից մեկը, որի վրա միօրինակացրած էր ալբանական այբուբենը[19]։

Մանասթիրի կոնգրեսի ընթացքում մի շարք պատվիրակների կողմից անցկացված քննարկումներից հետո Կոլոնյան, որպես պատգամավոր, մտադիր էր Օսմանյան կայսրությանը ներկայացնել ալբանական կրթության ծրագիրը[20]։ Նա նախատեսել էր ալբանական տարրական և միջնակարգ կրթություն, ուղղափառ ալբանացի սովորողների հետ հունական դպրոցների պետական ֆինանսավորման կրճատում և Օսմանյան պետական հիմնադրամների ու եկեղեցական սեփականությունից ստացված եկամուտների փոխարինում, ալբանական համալսարանի ստեղծման համար արտասահմանյան գիտնականների պատրաստում, կաթոլիկ և ուղղափառ հոգևորականության պահպանում, որը վճարվում է Օսմանյան կայսրության կողմից[20], ալբանական հողերում ալբանական զինծառայություն, ալբանական ժանդարմերիա, տեղական ալբանական սեփականություն տրանսպորտային ենթակառուցվածքի և բնական ռեսուրսների շահագործման համար, բաց ու ազատ քվեարկություն և հարկահավաքություն ալբանական ազգի և լեզվի ճանաչմամբ[21]։

1908 թվականին նա անդամագրվել է Ահրար Իսմայիլ Քեմալիի կուսակցությանը, իսկ 1910 թվականին՝ Իբրահիմ Թեմոյի և Աբդուլլա Ջևդեթի կողմից հիմնադրված Դեմոկրատական կուսակցությանը։ Երիտթուրքերի հետ ռազմական գործողությունների պատճառով նա ստիպված էր 1911 թվականին կրկին մեկնել արտասահման։ 1913 թվականին Վլերում մի քանի ամիս անցկացնելուց հետո, նա իր ընտանիքի հետ 1915 թվականին վերադարձել է Ստամբուլ։ Կոլոնյան ամուսնացած էր Նաիմ Ֆրաշերիի դստեր հետ[7]։ Այդ ժամանակից ի վեր և մինչև իր մահը՝ 1919 թվականը, նա չի մասնակցել ավելի քաղաքական գործունեության՝ առողջական խնդիրների և ալկոհոլային կախվածության պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 CONOR.BG
  3. Piro Tako (1984), Shahin Kolonja (Ypi): jeta dhe veprimtaria atdhetare e publicistike, Tirana: 8 Nëntori, OCLC 66803008
  4. 4,0 4,1 4,2 Skendi 1967, էջեր. 155–156.
  5. Somel, Selçuk Akşin The modernization of public education in the Ottoman Empire, 1839-1908: Islamization, autocracy, and discipline. — 2001. — С. 128. — ISBN 978-90-04-11903-1
  6. Gawrych 2006, էջ. 147.
  7. 7,0 7,1 Elisabeth Özdalga Late Ottoman Society: The Intellectual Legacy. — I. — Routledge, 2011. — С. 294, 315—317. — ISBN 978-0415665445
  8. Edwin Jacques The Albanians: An Ethnic History from Prehistoric Times to the Present. — McFarland. — Т. II. — С. 298—299. — ISBN 978-0786442386
  9. Skendi 1967, էջեր. 186–187.
  10. Hanioğlu 2001, էջ. 75.
  11. Skendi 1967, էջեր. 232–233.
  12. Skendi 1967, էջ. 268.
  13. Balázs Trencsényi, Michal Kopeček National Romanticism: The Formation of National Movements. — Central European Univ Pr, 2007. — С. 301. — (Discourses of Collective Identity in Central and Southeast Europe). — ISBN 978-9637326608
  14. Gawrych 2006, էջ. 130.
  15. Hanioğlu, M. Șükrü Preparation for a Revolution: The Young Turks, 1902-1908. — Oxford University Press, 2001. — С. 361. — ISBN 9780199771110
  16. Gawrych, George The Crescent and the Eagle: Ottoman rule, Islam and the Albanians, 1874–1913. — London: IB Tauris, 2006. — С. 181.. — ISBN 9781845112875
  17. Pearson, Owen Albania in the twentieth century: a history. — I.B.Tauris, 2004. — С. 2. — ISBN 978-1-84511-013-0
  18. Skendi 1967, էջ. 361.
  19. Skendi 1967, էջ. 370.
  20. 20,0 20,1 Skendi 1967, էջեր. 368–369.
  21. Skendi, Stavro The Albanian national awakening. — Princeton: Princeton University Press, 1967. — С. 398.. — ISBN 9781400847761