Շահեն Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահեն Երիցյան
Ծնվել է1902[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հունաստանի թագավորություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունջութակ ստեղծող
ԵրեխաներՄարտին Երիցյան

Շահեն Տիգրանի Երիցյան (1902[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 1975(1975-10-27)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Խորհրդային Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտացել է 1920-1925 թվականներին Կորֆուում (ուսանել է հույն վարպետների)։ 1925 թվականին Երևանում Եղիշե Չարենցի աջակցությամբ հիմնել է արհեստանոց, պատրաստել աղեղնավոր ու կսմիթվող գործիքներ, նպաստել նաև ժողովրդական երաժշտական գործիքաշինությանը։

Մասնակցել է ջութակի վարպետների համամիութենական մրցույթներին, (1956, 1966, 1970) և լարային գործիքների համամիութենական ցուցահանդեսներին (1975, 1976), արժանացել պարգնների։ Երիցյանի պատրաստած ջութակները գործածվում էին ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, աչքի էին ընկնում տեմբրի գեղեցկությամբ, տեխնիկապես բարձրորակ էին, կրում էին «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատին․՝ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ։ Առանձին նմուշներ պահվում են ունիկալ գործիքների Հայկական պետական հավաքածուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 592