Jump to content

Մարտին Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարտին Երիցյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունվարի 31, 1932(1932-01-31)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էփետրվարի 20, 2022(2022-02-20) (90 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԱլեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

Մարտին Շահենի Երիցյան (հունվարի 31, 1932(1932-01-31)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 20, 2022(2022-02-20), Երևան, Հայաստան), հայ ջութակահար, վինագործ։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

Վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին, Երևանում։ Երաժշտական կրթություն ստացել է նախ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում (Գոհար Հակոբյանի դասարան), Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան և ընդունվել Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետի կազմով 1969 թվականին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր)։ 1985 թվականին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում[2]։

Երիցյանը պատրաստել է ավելի քան 500 ջութակ, շուրջ 300 ալտ և 30 թավջութակ, 20-ից ավելի քանոն, 15 քեմանին ու 7 թավ քեմանին և այլ գործիքներ[2]։ Գործիքների վրա գրում է. «Մարտին Երիցյան՝ որդին Շահենի։ Պատրաստված է Երևանում, այսինչ թվականին», գրում է լատիներեն[3]։

Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։

  • Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակ, 1980[2]
  • «Աշխատանքային վաստակի համար» մեդալ, 2020[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/nxWfRil
  2. 2,0 2,1 2,2 «Մարտին Երիցյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «Ճիշտ պատրաստված գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում. երաժշտական գործիքների վարպետ Մարտին Երիցյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]