Նվարդ Աբալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվարդ Աբալյան
Նվարդ Աբալյան.jpg
Դրվագ «Խաթաբալա» ֆիլմից, 1971
Ծնվել էմայիսի 20, 1920(1920-05-20)
ԾննդավայրԲաքու, ԱԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 14, 1994(1994-12-14) (74 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԲաքվի հայկական պետական թատրոն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Նվարդ Եփրեմի Աբալյան (մայիսի 20, 1920, Բաքու - դեկտեմբերի 14, 1994, Երևան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ապա սովորել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում։ 1937 թվականին խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում՝ Դիլիջանում, Արթիկում, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Երկար տարիներ աշխատել է Լենինականի թատրոնում (1947-1960)։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան, խաղացել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում[1][2]։

Դերերը ներկայացումներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջողությամբ կատարել է մի քանի տասնյակ դերեր։

  • Ջեմմա՝ «Բոռ»
  • Օլիվիա՝ «12-րդ գիշեր»
  • Լուիզա՝ «Սեր և խարդավանք»
  • Վազգանուշ՝ «Երկիր հայրենի»
  • Մարգո՝ «Վերջին մեխակներ»
  • Սուսան՝ «Նամուս»
  • Ռուզան՝ «Ռուզան»

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 7 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 7