Նորից երկուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորից երկուս
տեսակգեղանկար
նկարիչՖեոդոր Ռեշետնիկով
տարի1952
բարձրություն101 սանտիմետր
լայնություն93 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Նորից երկուս» (ռուս.՝ Опять двойка), նկարիչ Ֆեոդոր Ռեշետնիկովի նկարը՝ ստեղծված 1952 թվականին[1]։

Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի սկզբնական հեղինակային տարբերակը գտնվում է Art Russe հիմնադրամի հավաքածուում[2]։

Նկարի սյուժեի՝ ուսումնական կյանքի իրողությունների հետ ունեցած նմանության շնորհիվ այն ԽՍՀՄ դպրոցական ծրագրերում օգտագործվել է որպես կենցաղային գեղանկարչության օրինակ (կերպարվեստի ծրագրում), ռուսաց լեզվի ծրագրի «Բանավոր և գրավոր խոսքի զարգացում» բաժնում հանձնարարվել է գրել շարադրություն այս նկարի վերաբերյալ։ Նկարը հայտնի է եղել խորհրդային հանրության շրջանում։

«Նորից երկուս» կտավը երկրորդ մասն է Ռեշետնիկովի նկարչական տրիլոգիայի, որի առաջին մասը «Եկել է արձակուրդ» (1948) նկարն է, երրորդը՝ «Վերաքննություն» (1954[3]), վերջինս այնպիսի հռչակ չի ունեցել, ինչպիսին ունեցել են առաջին երկուսը (աշխատանքը եղել է մասնավոր սեփականություն, այնուհետև տարվել է ԱՄՆ, որտեղ պահվել է Ֆլորիդայում՝ արվեստի իրերի առևտրականների մոտ, ավելի ուշ այն գնել են աճուրդում և վերադարձրել ՌԴ՝ Ֆիլատովների ռուսական արվեստի հիմնադրամ)։ Հատկանշական է, որ «Նորից երկուս» նկարի ձախ անկյունում նկատվում է ավելի վաղ արված «Եկել է արձակուրդ» կտավի վերարտադրությունը, իսկ «Վերաքննություն» նկարի ձախ անկյունում՝ «Նորից երկուս» նկարի վերարտադրությունը։

Հետաքրքիր մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձախողվեց», Դ. Ժուկովի նկարը, 1885 թվական
  • Կերպարների դասավորությամբ ձևավորված կոմպոզիցիան եռանկյուն է։ Նրա վերևում կախված է նկարչի ավելի վաղ արված «Եկել է արձակուրդ» նկարի վերարտադրությունը, որը նկարված է ստվարաթղթի վրա և դրանից ամրացված է պոկովի օրացույց։ Այդ խոսուն մանրամասների միջոցով Ռեշետնիկովը ցույց է տալիս դրական տիպաժ, որին նկարի գլխավոր հերոսը պետք է ձգտի հասնել։
  • Նկարի սյուժեի հիման վրա նկարահանվել է «Երալաշ» մանկական կինոհանդեսի 124-րդ սերիայի համանուն էպիզոդը։ Այդ ստեղծագործությունն է ներկայացված «Մուրզիլկայի արկածները» շարքի «Նորից անբավարար» մուլտֆիլմում, որտեղ տղայի անունը Կոլյա է։
  • «Նորից երկուս» նկարի սյուժեն կրկնում է նկարիչ Դ. Ե. Ժուկովի (1841-1903) «Ձախողվեց» նկարի (ռուս.՝ «Провалился», 1885) սյուժեն։ Նկարների բոլոր նմանությունների հետ մեկտեղ նրանք բոլորովին տարբեր են։ Մինչխորհրդային շրջանի նկարում գիմնազիայի աշակերտի անհաջողությունը ներկայացված է որպես ընդհանուր տապալում. չէ՞ որ նա ընտանիքի ամենամեծ տղամարդն էր։ Խորհրդային նկարում տեսնում ենք անբանի ու անհաջողակի, որին մանկուց քննադատում է ավագ քույրը, և որի վրա ծիծաղում է փոքր եղբայրը։
  • Սկզբում Ռեշետնիկովը պատրաստվում էր նկարել ուրախ սյուժեով «Նորից հինգ» նկար, բայց դասերին հաճախելուց հետո նրան թվաց, որ անհաջողության նկատմամբ արձագանքն ավելի արտահայտիչ է[4]։
  • Երկուս ստացողի կերպարի համար կեցվածք է ընդունել 1938 թվականին ճնշումների ենթարկված ու գնդակահարված հայտնի նկարիչ Գուստավ Կլուցիսի որդին[5]։ Կլուցիսի ընտանիքն ապրում էր Ռեշետնիկովի հարևանությամբ՝ նույն տանը, ձերբակալությունից հետո նրանք բնակարանը փոխել են։ Նկարում պատկերված է Կլուցիսի նախկին բնակարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Семён Мартынов Два пишем, пять в уме // Вокруг света : журнал. — 2016. — № 6 (2909). — С. 38—39. — ISSN 0321-0669.
  2. Первую версию картины «Опять двойка» купил фонд Филатовых // РИА Новости, 6 февраля 2013
  3. «Материалы за 19.11.2012 » Cайт горловки Горловка ПуП Земли». www.gorlov.biz. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Решетников Фёдор Павлович. Опять двойка
  5. «C. Ларьков, Ф. Романенко. «Враги народа» за Полярным кругом». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]