Նորայր Մանասերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Մանասերյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 28, 1927[1][2] Աղջաղշլաղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
| Մահացել է | մարտի 30, 2013 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | տնտեսագետ |
| Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ[1] |
| Ալմա մատեր | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1953)[1] |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր[1][2] (1971) |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Նորայր Մարգարի Մանասերյան (դեկտեմբերի 28, 1927[1][2], Աղջաղշլաղ, Երևանի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 30, 2013, Երևան, Հայաստան), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1988)։
Պրոֆեսոր, քաղաքական գործիչ Թաթուլ Մանասերյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1956 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտական ինստիտուտի գիտաշխատող, 1973 թ.-ից՝ ագրարային խնդիրների բաժնի վարիչ։ Գիտական աշխատությունները վերաբերում են հողային հարաբերությունների և գյուղատնտեսության վերարտադրության խնդիրներին։
1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի (1990 թ. օգոստոսից՝ ՀՀ Գերագույն խորհուրդ) պատգամավոր թիվ 177 ընտրատարածքից։ ՀՀ ԳԽ ագրարային և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԽՄԿԿ անդամ, ապա ՀՅԴ պատգամավորական խմբի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գետազատը և նրա զվարճախոսները։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Ա. հ., 2007:
- Ագրարային հարցը երեկ և այսօր։ Մանասերյան Նորայր Մարգարի, Սարգսյան Ա., Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Երևան, Տնտեսագետ, 2005։
- Աշխատուժի վերարտադրությունը սոցիալիզմի օրոք։ Սիմոնյան Ստեփան Ներսեսի, Մանասերյան Նորայր Մարգարի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, «Գիտելիք», 1986։
- ՀՍՍՀ գյուղական բնակչության զբաղվածությունը և եկամուտների աճը։ Զաքարյան Համլետ Ավետիսի, Մանասերյան Նորայր Մարգարի, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1986։
- ԽՄԿԿ ագրարային քաղաքականությունը և նրա բուրժուական կեղծարարները։ Խաչատրյան Իսրայել Ղազարի, Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, «Գիտելիք» ընկերություն, ՀԽՍՀ, 1985։
- Հողի գնահատման տնտեսական պրոբլեմները Հայկական ՍՍՀ-ում։ Մանասերյան Նորայր Մարգարի, Ադամյան Լևոն Իվանի, Տնտեսագիտության ինստիտուտ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1979։
- ԽՄԿԿ ագրարային քաղաքականության մի քանի հարցեր։ Մանասերյան Նորայր Մարգարի, Հովակիմյան Հրանտ Հովսեփի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Ա. հ., 1979:
- Գյուղատնտեսության ինտենսիվացման տնտեսական նշանակությունը։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, «Հայաստան», 1967։
- Գյուղատնտեսական աշխատանքի նորմավորումը և վարձատրությունը։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Հայպետհրատ, 1961։
- Աշխօրից դեպի դրամական վարձատրություն։ Մանասերյան Նորայր Մարգարի, Երևան, Հայպետհրատ, 1960։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Մանասերյան» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 214)։ |
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Գետազատ գյուղում ծնվածներ
- Մարտի 30 մահեր
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ տնտեսագետներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ