Նորայր Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորայր Բարսեղյան
Норайр.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՆորայր Բարսեղյան
Նաև հայտնի է որպեսКото
Ծնվել էնոյեմբերի 6, 1966(1966-11-06) (54 տարեկան)
Գյումրի, Հայաստան
ԵրկիրՀայաստան ՀայաստանՌուսաստան Ռուսաստան
ԺանրերՋազ,Էթնիկ երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր
Գործիքներծիրանափող,կլառնետ
Գործունեություն1999 -մեր օրեր

Նորայր Բարսեղյան (6 նոյեմբեր 1966, Գյումրի, Հայաստան)՝ հայտնի հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր։ Այժմ նա ապրում և աշխատում է Մոսկվայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Բարսեղյանը ծնվել է 1966 թ. Հայաստանում` Գյումրի քաղաքում, երաժիշտ Վոլոդյայի և հաշվապահ Արաքսյայի ընտանիքում։ Նորայրի հայրը նվագել է դուդուկ և կլառնետ, սակայն դեմ է եղել Նորայրի երաժիշտ դառնալուն։ Նա ցանկացել է, որ որդին դառնա իրավաբան, այլ ոչ թե երաժիշտ։ Քոտոի պատմելով[1] իրենց տանը միշտ եղել է կլառնետ և դուդուկ, բայց հայրը միշտ թաքցրել է այն։ Պատահական Նորայրի հորեղբոր տղան բերում է մի հասարակ կլառնետ, տալիս Նորիկին, որից հետո նա սկսում է նվագել։ Օրերից մեկ օր հայրը պատահական լսում է որդու նվագը և հասկանում, որ Նորիկը երաժշտական տաղանդ ունի։ Նորայր Բարսեղյանը 1985 թվականին ավարտում է Ավետիք Իսահակյանի անվան համար 26 դպրոցը։ Ծառայել է սովետական բանակում, որից հետո 1988 թվին Գյումրիի Ժողովրդական գործիքների պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ջիվան Խաչատրյանը մի անգամ լսելով Նորայրի նվագը նկատում է նրա վայրի տաղանդը, հրավիրում է ժող գործիքների անսամբլ, որպես դուդուկահար։ Ջիվանը նկատեց, որ երիտասարդը նոտաներով նվագել չգիտի, և դարձավ նրա առաջին ուսուցիչը։ Նորայրը անսամբլում նվագեց մինչև 1999 թվականը։ 1991 թվականին Նորայրը ամուսնանում է Գոհար Բարսեղյանի հետ։ Ունի երկու դուստր Արաքս և Անի Բարսեղյանները։ 1999 թ. Նորայրը ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա ապրելու։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայում Նորայրը ձեռք է բերում մեծ ճանաչում, համագործակցելով ռուսական շոուբիզնեսի աստղերի հետ՝ Սոսո Պավլիաշվիլի, Աբրահամ Ռուսսո, Իրինա Ալեգրովա, Վլադիմիր Պրեսնյակով և շատ ուրիշների հետ։ 2000 թ. «ՆՏՎ Ինտերնեշնլ»-ի հաղորդավար Գեորգի Անանովը հրավիրում է Նորայրին «Արխեոլոգիա զվուկա» հաշորդմանը, որը նվիրված էր դուդուկին և շվիին։ Հենց այդ ժամանակ Իրինա Ալեգրովան հրավիրում է իր «Մամա» երգի ձայնագրմանը, որտեղ Նորայրը նվագակցում է դուդուկով։ 2001 թ. դուդուկով և կլառնետով նվագել է Ավրաամ Ռուսսոի ձայնագրումներին։ 2003 թ. ծանոթանում է Սոսո Պավլիաշվիլիի հետ։ Վրացի երաժիշտը լսելով նրան առաջարկում է նվագակցել իր նոր «Սպասում է քեզ վրացին» ձայնագրությանը։ Այս երգը դառնում է ամենամոդայիկ և սիրված Ռուսաստանում, և սկսվում են անթիվ հարցազրույցներ վերցվել Սոսոից և Նորայրից։ Դրանից հետո Սոսոյի ոչ մի կարևոր համերգ չի կայանում առանց Նորայրի նվագակցությանը։ 7 տարի անց Սոսոն ձայնագրում է մի ուրիշ երգ «Կենաց», որին նույնպես մասնակցում է Քոտոն։ 2004 թվականից հանդես է եկել Ռուսաստանի զինվազ ուժերի սիմֆոնիկ նվագաւմբի հետ որպես մտնակատար դուդուկահար։ 2004 թվին նկարահանված կինոֆիլմում «Գիշերային պահակախումբ» Բարսեղյանը նվագում է դուդուկով։ Դրանից հետո Պրեմեր-մինիստր խումբը ելույթ է ունենում առաջին անգամ մենահամերգով, որտեղ նվագում է Քոտոն «Երկնքից վերև» երգում։ 2007 թվականին Նորայրը սկսում է աշխատել իր իր առաջին մենակատար ալբոմի վրա։ Երաժիշտը հավաքում է հայ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները, և հատուկ ուշադրություն է դարձնում հայ ժողովրդական երաժշտություների վրա։ Բարսեղյանը ձգտել է միշտ մեծ հանրահայտություն տալ իր հայ ժողովրդական երաժշտությանը։ Հենց դա է պատճառը, որ նա մատուցել է այն ավելի հոգեհարազատ և բնորոշ ձևով։ Ալբոմում կան գործեր, որ նա կատարում է միաժամանակ երեք գործիքներով` դուդուկ, շվի և զուռնա։ Ալբոմի մեծ մասը կազմված է պարային երաժշտություններից` ժողովրդական և ակումբային խառնվածքով։ «Դուդուկի վերածնունդ» ալբոմը թողարկվել է 2008 թ. և իր մեջ պարունակել է 12 ստեղծագործություն[2][3]։

  • 01. Alagyoz Achkert (Komitas) (3:28)
  • 02. Tsirani Tsar (Komitas) (4:37)
  • 03. Hayots Ahkgikner (Fridonyan) (3:46)
  • 04. Viravor Lorik (Komitas) (3:38)
  • 05. Krunk (Komitas) (4:39)
  • 06. Dun En Glkhen (Sayat-Nova) (5:05)
  • 07. Habrban (Komitas) (3:54)
  • 08. Tah-Gorani (Folk Music) (6:13)
  • 09. Bing’ol (Folk Music) (3:08)
  • 10. Garuna (Komitas) (5:48)
  • 11. Gisher-Tserek (Sherami) (4:27)
  • 12. Jan Jans (Norik) (3:10).

Համագործակցությունը երաժշտական խումբ 7/8 band- ի հետ սկսվում է Վարդան Ղարիմյանի ծանոթությունից հետո, որը հանդիսացել է նախագծի պրոդյուսերը։ Ղարիմյանը վաղուց էր երազում ստեղծել նման երաժշտական խումբ, երբ հավաքեց այն վերջապես, հրավիրում է Նորայրին մասնակցել համերգին, երաժիշտը հանդես է գալիս որպես «հատուկ հյուր»։ 2014 թվականին հունիսին տեղի է ունենում իրենց առաջին համերգը[4], դրանից հետո Նորայրը դառնում է խմբի անբաժան մասնիկը։ Երաժիշտները շատ հաճախ բեմից կատարում են երաժշտական փոփոխություններ։ Այդ ստեղծագործական մթնոլորտում բոլորի մոտ ծնվում է հեղինակային կատարում, Նորայրի մոտ էլ։ Մասնակցությունը այդ խմբի հետ մղել է երաժշտին ստեղծագործել «Աբստրաքտ»[5] երաժշտական գործը։ Միաժամանակ երաժիշտը կատարում է բեմից տարբեր հայկական ժողովրդական երգ-երաժշտություններ, որի թվում «Բինգյոլ»[6], «Նուբար»[7] և էլի ուրիշները։ 2015 թվականին խումբը մասնակցում է ամենամյա միջազգային ջազային փառատոնին` «Usadba Jazz-2015»[8]: Այնտեղ Նորայրը և 7/8 band-ը ելույթ են ունենում Շվեյցարական ինտերնացիոնալ ջազային խմբի հետ «Authentic light orchestra»[9]: 2016 թվականին հոկտենբերի 20-ին տեղի է ունենում 7/8 band-ի մենահամերգը Երևանում` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնոմ[10][11]։ Հայտնի հայկական ռադիոհաղորդավար և ջազային լրագրող Արմեն Մանուկյանը իր հեղինակային հոդվածում` «ֆոլք-երաժշտության նոր դարը» թողնում է իր հիացած հուշերը Նորայրի կատարման մասին[12]։ Նրա կարծիքով, Բարսեղյանի կերպարը համատեղում է իր մեջ` խորը հոգեվիճակ, բնօրինակ մտածելակերպ, ֆանտաստիկ տեխնիկա, ստեղծագործական մտքի պայծառ արտահայտություն։

Նորայր Բարսեղյանը և «Բոյան» նվագախումբը Դուդուկի մոսկովյան միջազգային 3-րդ փառատոնին, 2016 թվականի սեպտեմբերի 25, Մոսկվա

Հաճախակի մասնակցել է միջազգային ժողովրդական երաժշտական փառատոներին և բարեգործական համերգներին[13][14]։

Նորայր Բարսեղյանը, 2016 թ.

2015 թ. առաջին անգամ մասնակցում է համերգ «Ծիրանափող, երգեհոն և սաքսոֆոն» սուրբ Պետրոս և Պավել տաճարում, որը կազմակերպում է բարեգործական ֆոնդ «Բելկանտո»։ 2016 թ. սեպտեմբերի 25-ին ելույթ ե ունենում 3-րդ Մոսկովյան միջազգային դուդուկի փառատոնին, որը կազմակերպել էր «Դուդուկիստ» նախագիծը[15]։ Այնտեղ Նորայրը կատարում է իր հեղինակային ստեղծագործությունը` «Նոստալգիա» նվագակցությամբ Պետական ակադենիական ռուսական համերգային «Բոյան» նվագախմբի հետ[16]։ 2017 թվին փետրվարի 26-ին 7/8 band-ի հետ մասնակցում է Թուրքիայում Ռուսական դեսպան Անդրեյ Կառլովի հուշ երեկոյին, որը սպանվել է Թուրքիայում 2016 թ. դեկտեմբերի 19-ին։ Համերգը տեղի է ունեցե Մոսկվայում` Պետական «Կրեմլյովսկիյ դվորեց» դահլիճում[17]։

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գյումրեցի դուդուկահարին աշխարհն է ծափահարում
  2. Норайр Барсегян / The Rebirth of Duduk
  3. NORIK — The Rebirth of Duduk 2008 (Norayr Barseghyan(Qoto))
  4. «Յոթ Ութերորդ» խմբի առաջին դեբյուտային համերգը։ Հունիս 18, 2014
  5. Seven Eight Band — Abstract feat.Norayr Barsegyan
  6. Seven Eight Band — Bingyol feat.Norayr Barseghyan
  7. Seven Eight Band — Nubar Nubar feat. Norayr Barseghyan
  8. ««УСАДЬБА JAZZ — 2015»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-06-ին։ Վերցված է 2017-11-05 
  9. Seven Eight Band & Authentic Light Orchestra — Eastern Market feat.Norayr Barsegyan
  10. Ռուսական նվագախմբի համերգ `յոթ / ութ խումբ` հայ դուդուկահար Նորայր Բարսեղյանի ուղեկցությամբ
  11. Eight Band — Nubar Nubar feat. Norayr Barseghyan.20/10/2016 Opera and Balet National Academic Theater Armenia, Yerevan
  12. НОВАЯ ЭРА ФОЛК-МУЗЫКИ
  13. Բարսեղյան Նորայր - բոլոր իրադարձությունները (չաշխատող հղում)
  14. Դուդուկ, օրգան և սաքսոֆոն Եկեղեցում
  15. «Dudukist»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին։ Վերցված է 2017-11-05 
  16. Норайр Барсегян и оркестр «Боян»
  17. Համերգի նախագծի մասնակից դուդուկահար Նորայր Բարսեղյանը