Նոյեմզար Եղիազարյան
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Նոյեմզար Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1914[1] (110 տարեկան) |
Ծննդավայր | Աստվածաշեն, Գյուրփընար, Վանի մարզ, Թուրքիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գյուղատնտեսության աշխատող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Նոյեմզար Մանուկի Եղիազարյան (նոյեմբերի 15, 1914 - ?), Հայկական ԽՍՀ Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղի կոլտնտեսության օղակավարուհի, «գյուղատնտեսության առաջավոր», Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ ԽՄԿԿ անդամ (1960)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին, փրկվելով կոտորածից, Եղիազարյանների ընտանիքը հանգրվանում է Իրաքում։ 1921 թվականին տեղափոխվում են Հայաստան, բնակություն հաստատում Արտաշատի շրջանում։ 1932 թվականին Նոյեմզարն ամուսնանում է քաղցրաշենցի Տաճատ Եղիազարյանի հետ։ Ամուսինը զոհվում է 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1946 թվականին բարձր բերք աճեցնելու համար մասնակցում է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին[2]։
Հերոսի կոչման է արժանացել 1960 թվականին, 35 հա բամբակենու ցանքատարածության յուրաքանչյուր հա-ից 61 ց բամբակի հումք, իսկ 15 հա խաղողի այգու յուրաքանչյուր հա-ից 283 ց միջին բերք ստանալու համար։ 1960 թվականին դարձել է ԽՍՀՄ V գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Դեպուտատության մեր թեկնածուն՝ Նոյեմ Մանուկի Եղիազարյան» (PDF). Արարատ. 1958 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 505)։ ![]() |