Նոզիպո Մարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոզիպո Մարեր
Ծնվել է1966
ԾննդավայրՀարարե, Զիմբաբվե
ՔաղաքացիությունFlag of Zimbabwe.svg Զիմբաբվե
ԿրթությունՀարվարդի համալսարան և Կոլումբական համալսարանի բժշկական վիրաբուժական քոլեջ
Մասնագիտությունգրող և բժիշկ

Նոզիպո Մարեր (Ջ. Նոզիպո Մարեր, իտալ.՝ Nozipo Maraire, 1966, Հարարե, Զիմբաբվե), զիմբաբվեցի բժիշկ, նյարդավիրաբույժ, գործարար, գրող։ Նյու Յորք Թայմսի կողմից «Տարվա գիրք» և Բոստոս Գլոբի բեստսելեր համարվող 1996 թվականին հրատարակված «Զենզելե. Նամակ դստերս» վեպի հեղինակն է։ Վեպը թարգմանվել է շուրջ 14 լեզուներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոզիպո Մարերը ծնվել է Հարարեում 1966 թվականին, գաղութային Ռոդեսիայից անկախ Զիմբաբվե անցումային ժամանակահատվածում։ Մարերի նախնիներն ու ազգականները ներգրավված են եղել անկախության պատերազմի մեջ։ Մարերը հեռացել է Զիմբաբվեից պատերազմի ժամանակ։ Դպրոց հաճախել է Կանադայում, ԱՄՆ-ում, Ջամայկայում: Սովորել է Հարվարդի համալսարանում և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի բժիշկների և վիրաբույժների քոլեջում։ Նյարդավիրաբուժության դասընթացներ է անցել Եյլի բժշկական դպրոցում։

Մարերը Զիմբաբվե վերադարձել է մինչև պատերազմի ավարտը՝ ռասիզմի ու վախի ժամանակաշրջանում։ Զիմբաբվեի սպիտակամորթ բնակիչները, չնայած փոքր թվաքանակի, կառավարում էին երկրի սևամորթ բնակչությանը։

Նյարդաբանական վիրաբույժների Կոնգրեսի կողմից արժանացել է կլինիկական կրթաթոշակների, որի ընթացքում Նյու Յորքում մանկական նյարդավիրաբուժության բնագավառում աշխատել է դոկտոր Ֆրեդ Էփստեյնի հետ[1]:

Մարերը դասախոսություններով հանդես է գալիս աշխարհի տարբեր համասլարաններում ու քոլեջներում։ Եղել է մի շարք կազմակերպությունների խորհրդի նախագահ, այդ թվում՝ The Rotary Foundation, The Ross Ragland Theater և The South North Development Institute: Աշխատել է մի շարք զարգացման գործակալությունների հետ՝ ներառյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, NORAD, Նորվեգիական աջակցության գործակալությունը, Synergos ինստիտուտը, որտեղ եղել է խորհրդատու, ծրագրի համակարգող, աջակցել է Հարավային Աֆրիկայում համայնքային ներդրումների ձևավորման գործընթացին։

2010 թվականին եղել է Բրիտանական ավիաուղիների դեմ առ դեմ ձեռնարկատեր մրցանակակիրներից մեկը Ecosurgica-ում (առողջապահական նորարաությունների կենտրոն) գործունեության՝ Հարավային Աֆրիկայում մատչելի առողջապահության հասանելիության տեսլականի համար։ Հիմնադրել է Cutting Edge Neurosurgeon Inc. համացանցային ստարտափը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում և գործում է միաժամանակ ԱՄՆ-ում և Զիմբաբվեում։ Ամուսնացած է ուրոլոգ Ալեն Չիուրայի հետ։ Ունեն չորս երեխա։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Զենզելե. նամակ դստերս» (Zenzele: A Letter for My Daughter), Phoenix, 1996, ISBN, 9781857997736[2][3]

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lee Katrina J., "Zenzele by J. Nozipo Maraire.", The Daily Californian, (1996).
  • Lively Penelope, "Tales out of Africa.", New York Times Book Review, 3 Mar.1996:7.
  • Maraire J. Nozipo, Interview on E-mail, 6 Dec., 1997.
  • Mayeri Serena, "Literary Physician.", 2 pag. Online, Harvard Alumni Association's website, Internet, 1997,
  • Olubunmi Pamela J., "Zenzele: A Letter for My Daughter.", World literature Today, 1997.
  • Volpi Matt, "Zenzele: A Letter for My Daughter.", Debut Reviews, 1 pag. Online, 1996.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shufro Cathy (2007-10-10)։ «The many worlds of Nozipo Maraire»։ Yale Medicine (published Summer 1999)։ Վերցված է 2016-01-21 
  2. Lively Penelope (1996-03-03)։ «Tales Out of Africa»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2016-01-21։ «The epistolary novel has a distinguished ancestry and is a notoriously difficult form. It helps if the structure allows for an exchange and thus for an airing of different voices. In "Zenzele: A Letter for My Daughter," we have a single missive to a single recipient.» 
  3. Hay Margaret Jean (2000-01-01)։ «J. Nozipo Maraire's Zenzele: A Letter for My Daughter»։ African Novels in the Classroom (անգլերեն)։ Lynne Rienner Publishers։ ISBN 9781555878788 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]