Նոբորու Անդո
Նոբորու Անդո ճապ.՝ 安藤 昇 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1926[1] |
Ծննդավայր | Ōkubo, Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | դեկտեմբերի 16, 2015[2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հոսեյ համալսարան |
Մասնագիտություն | դերասան, վիպասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, կինոպրոդյուսեր և kamikaze |
Նոբորու Անդո (ճապ.՝ 安藤 昇, անգլ.՝ Noboru Ando, մայիսի 24, 1926[1], Ōkubo, Շինձյուկու, Տոկիո, Ճապոնիա - դեկտեմբերի 16, 2015[2], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գրող, գործարար։ Յակուձա խմբավորման նախկին ավազակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հիգասիում (Օկուբո, Տոկիո)` սամուրայական ծագմամբ ընտանիքում եղել է չորս երեխաներից ամենամեծը։ Ավարտել է Յոկոհամաի միջնակարգ դպրոցը, ուսումը շարունակել է Մանջուրիաում, որտեղ էլ աշխատում էր նրա հայրը։ Մի քանի անգամ հեռացվել է միջնակարգ դպրոցից։ Գողության համար ուղարկվել է ուղղիչ դպրոց[3]։
1943 թվականին ուղղարկվել է նավատորմում ծառայելու։ Շուտով նա ինքնակամ ընդունվել է զինվորական դպրոց, որտեղ պատրաստում էին կամիկաձեների։
Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է Տոկիո և ընդունվել է Հոսեյ համալսարան՝ միաժամանակ շարունակելով քրեական կարիերան։ Նոբորու Անդոն կարճ ժամանակում սովորական յակուձայից դարձել է ամենաազդեցիկ ավազակախմբերից մեկի գլխավորը։ 1952 թվականին ստեղծել է իր սեփական քրեական ընտանիքը՝ Անդո գումին՝ կազմված քոլեջի նախկին աշակերտներից։ Այն իր ազդեցության գագաթնակետին ներառում էր 300 անդամ, իր հսկողությոն տակ էր պահում Սիբույա շրջանը։ Խմբավորմանն էին պատկանում անշարժ գույք և գիշերային ակումբներ։ Անդո-գումին կապված էր ԱՄՆ ռազմաբազայի զինվորների հետ և 1950-ականների ընթացքում մաքսանենգության և «սև շուկայի» կազմակերպիչն էր։ Սպին, որը նա ցուցադրում էր ֆիլմերում, նրա մոտ հայտնվել էր Օսակայի նավամատույցում կորեացի գանգստերների հետ վեճի արդյունքում[4]։ 1958 թվականի հունիսին վարձու մարդասպանը Անդոյի հրամանով մահափորձ էր կատարել գործարար Հիդեկի Յոկոյի դեմ։ Յոկոն վիրավորել էր Անդոյին, երբ վերջինս աշխատում էր նրա մոտ։ Անդոն ձերբակալվել է 35 օր օրենքից դուրս գտնվելուց հետո։ Նոբորու Անդոն սպանության նպատակով հանցավոր դավադրության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
1964 թվականի դեկտեմբերին՝ բանտից ազատվելուց հետո, պաշտոնապես լուծարել է իր ընտանիքը և վկայակոչել իր ընկերներից մեկի մահը։ Նրա բանդայի արձակումից կարճ ժամանակ անց Անդոն գրել է մեմուարներ «Մարդու պատմությունը գրված է նրա դեմքին» վերնագրով։ 1965 թվականին այս գիրքը հայտնվել է կինոռեժիսոր Թայ Կատոյի մոտ[5]։ Լինելով Toho ստուդիայի ազդեցիկ դեմքերից մեկը՝ նա որոշել է ստեղծել գրքի մասին ֆիլմ և գլխավոր դերի համար հրավիրել գրքի հեղինակին։ Նոբորու Անդոն դարձել է ամենապահանջված դերասաններից մեկը և նկարահանվել է Toho ստուդիայի ավելի քան երկու տասնյակ պատկերներում։ Ռեժիսորներ Կինձի Ֆուկասակուն և Հիդեո Գոսյան Անդոյին հրավիրել են իրենց նախագծերին։ Դերասանի կարիերայի գագաթնակետը դարձել է «Չար փողոցներ» ֆիլմը, որտեղ նա խաղացել է գանգստերների նախկին առաջնորդի դերը, որը բանտից հետո փորձում է հարմարվել սովորական կյանքին։
1967 թվականին Toei ստուդիայի պրոդյուսեր Կոձի Սյունդոն (և, ըստ լուրերի, նախկին յակուձան, որը նրանց հետ սերտ կապեր է պահպանել[6]) Անդոյին հրավիրել է Toei։ Նա հայտնվել է այս ստուդիայի ընդհանուր առմամբ 51 ֆիլմում, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների Տերուո Իսիայի և Կինձի Ֆուկասակու ֆիլմերում։ Մի քանի տարի շարունակ նա նկարահանվել է ևս մի քանի ֆիլմերում, որոնք մանրամասն ներկայացնում են իր և իր խմբավորման պատմությունը (դրանցից առավել հայտնի է «Ando Noboru no Waga Tobou to Sex no Kiroku» ֆիլմը, 1976 թվական, խաղացել է ինքն իր դերը)։ 1976 թվականին որպես ռեժիսոր բեմադրել է վավերագրական «Yakuza zankoku hiroku: kataude» ֆիլմը։ 1979 թվականից հետո սկսել է ավելի քիչ նկարահանվել։ 70-ականների վերջին Նոբորու Անդոն զբաղվում էր բիզնեսով։ Շարունակում էր խորհրդատվություն տրամադրել յակուձաների մասին ֆիլմերի նկարահանումներին։ Ժամանակ առ ժամանակ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր և գրել է վեպեր։
Անդոն դերասանական կարիերան վերսկսել է 1997 թվականին «The True Face of Shinjuku: The Story of the Shinjuku Delinquent Gangs» ֆիլմով։ 2002 թվականին մասնակցել է Տակասի Միիքեի «Jitsuroku Andô Noboru kyôdô-den: Rekka» ֆիլմի ստեղծմանը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կինոյում խաղալը այնքան էլ բարդ չէ։ Գաղտնիք չէ, որ ցանկացած յակուձե պետք է լինի պարկեշտ դերասան։ Սա նրա մասնագիտության պարտադիր հմտություններից մեկն է» - ասել է Անդոն[7]։
- Անդոն ֆիլմերում միշտ պահպանել է դեմքի քարե արտահայտությունը, դիմակ, որը պետք է ցույց տար յակուեձեի կյանքում վախի կամ զգացմունքիբացակայությունը։ Նման կերպարի հետևորդ է դարձել հայտնի դերասան Կոձի Ցուրուտան[8]։
Ընտրված ֆիլմագրություն (դերասան)[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մարդու պատմությունը գրված է նրա դեմքին» / Otokonokao wa rirekisho. 1965/1966։
- «Ճապոնիայի հանցավոր աշխարհը՝ բրիգադիր» / Nihon boryoku-dan — kumicho. 1969։
- «Գաղտնի տեղեկություն» / Tarekomi. 1969։
- «Կարեկցանք դուրսպրծուկին» / Sympathy For The Underdog / Bakuto gaijin butai. 1971։
- «Գայլերը» / Shusso Iwai. 1971։
- «Փողոցային մարդասպան» / Street Mobster / Gendai yakuza: hito-kiri yota. 1972։
- «Չար փողոցները» / Violent Street / Boryoku gai. 1974։
- «Պատվի գերեզմանոց» / Graveyard of Honor. 1975։
- «Սիբույայի պատմությունը» / Shibuya monogatari. 2005/2006։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 http://news.yahoo.co.jp/pickup/6184466
- ↑ Schilling, Mark. The Yakuza Movie Book: A Guide to Japanese Gangster Films. Stone Bridge Press. 2003. Р. 119—123. ISBN 1-880656-76-0.
- ↑ Schilling, Mark. We got a real wiseguy here. Japan Times. April 17, 2002.
- ↑ «Тай Като. Shinema.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին։ Վերցված է 2015-11-19
- ↑ Иван Денисов. Эпитафии чести и благородству. Синематека.
- ↑ «Нобору Андо (Noboru Ando). Shinema.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2021-01-24
- ↑ Тадао Сато. Кино Японии. М. 1988. ISBN 5-05-002303-3, 5-87011-507-3, 4-7700-1005-2. С. 23.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Noboru Ando. Ando Noboru no sengo yakuzashi showa fuunroku. Besutobukku. 2012. ISBN 4831401498, ISBN 978-4831401496.
|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Noboru Ando Internet Movie Database կայքում
- Մայիսի 24 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 2015 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճապոնացի գործարարներ
- Դերասաններ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ճապոնացի ռեժիսորներ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Ճապոնացի դերասաններ
- Ճապոնացի վիպասաններ