Նշան Գալֆայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նշան Գալֆայան
Ծնվել էապրիլի 16, 1865(1865-04-16)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 17, 1933(1933-01-17) (67 տարեկանում)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան և Պերպերյան վարժարան
Մասնագիտությունխմբագիր

Նշան Գ. Գալֆայան (ապրիլի 16, 1865(1865-04-16), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 17, 1933(1933-01-17), Թեհրան, Իրան), հայ խմբագիր, գյուղատնտես։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, նախնական կրթությունն ստացել է Սկյուտարի ճեմարանում, ապա հաճախել է Պերպերյան վարժարանը, ավարտել 1882 թվականին, մեկնել Ֆրանսիա և սովորել Երկրագործական բարձրագույն ուսումնարանում։ Վերադառնալով Պոլիս, պաշտոնավարել է երկրագործական վարժարաններում։ Հոդվածներ է տպագրել ինչպես եվրոպական, այնպես էլ Ճապոնիայում հրատարակվող շերամապահական հանդեսներում։ 1904-1906 թվականներին Պոլսում խմբագրել է «Ռեսիմլի զրաաթ ղազեթասը» պատկերազարդ թուրքերեն շաբաթաթերթը։ Աշխատակցել է «Արևելք» թերթին։ Ապա պաշտոնավարել է Կարին քաղաքի Սանասարյան վարժարանում։ 1910 թվականին թուրք գյուղատնտես Սուլեյման բեյի հետ հրատարակել է «Զրաաթ թաքվիմի» պարբերականը։ Մոտիկից կապված է եղել հայ հասարակական կյանքի հետ։ 1924 թվականին տեղափոխվել է Հունաստան, աշխատել իր մասնագիտությամբ։ 1927 թվականին հրավիրվել է Իրան որպես շահի կալվածքների գիտական ճյուղի պետ։ Ֆրանսիական մամուլում գրել է մի շարք հոդվածներ, ընտրվել ֆրանսիական ակադեմիայի թղթակից անդամ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 223