Նյու Յորքի մեծ հրդեհ (1845)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1845 թվականի մեծ հրդեհը, տեսարան Բոուլինգ Գրինից։ Նկարը՝ Ն․ Կարյիրի, պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

Նյու Յորքի Մեծ հրդեհը սկսվել է 1845 թվականի հուլիսի 19-ին վորվանի և մոմերի արտադրության ձեռնարկությունում։ Կրակը արագ տարածվել է հարևան փայտե շինություններով թաղամասերում։ Հրդեհը դիչպել է Բրոդ սթրիթում գտնվող պահեստանոցին, որտեղ պահվում էր վառելիքային սելիտրա, ինչը հանգեցրել է ծավալուն պայթյունի, որի հետևանքով հրդեհը տարածվել է ավելի հեռու[1]։

Մինչև հրդեհը մարելը, այն ոչնչացրել է 345 շենք[2] Նյու Յորք քաղաքի Ներքին Մանհեթենի հատվածում և 5-10 միլիոն դոլար վնաս է հասցրել (մոտ 250 միլիոն դոլար՝ 21-րդ դարի դոլարի գնով)։ Մահացել է 4 հրշեջ և քաղաքի 26 բնակիչ[3]։ 1845 թվականի հրդեհը դարձավ երեք խոշոր հրդեհներից մեկը (1776 և 1835)՝ դիպչելով Մանհեթենի սրտին։ 1845 թվականի հրդեհը ծայրաստիճան կործանարար էր, բայց հիմնականում հարվածել է փայտե կարկասաձև տներին համեմատաբար փոքր տարածքում։ Դա ցույց է տվել նախորդ տասնամյակների ընթացքում ձեռնարկված հրդեհային անվտանգության միջոցառումների արդյունավետությունը քաղաքի հարևան տարածքներում՝ շինարարության ընթացքում[1][4]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Մանհեթենի քարտեզի ֆրագմենտ, նարնջագույնով նշված է 1845 թվականի հրդեհի հետևանքով ավերված հատվածը

Հրդեհը բռնկվել է 1845 թվականի հուլիսի 19-ին՝ շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 2:30-ին, Մանհեթենի Նյու Սթրիթ 34 հասցեում գտնվող կետի ճարպի վաճառական և ստեարինե մոմեր արտադրող Ջ. Լ. Վան Դորենի տան երրորդ հարկում։ Կրակը արագ ընդարձակվել է հարակից շենքերի վրա[5]։ Քաղաքապետարանում ահազանգը սկսել է հնչել ժամը 03։ 00-ից՝ հավաքելով հրշեջներին[1][6]։

Նյու Յորքի քաղաքային հրշեջ վարչության (FDNY) հրշեջները, որոնք այն ժամանակ կամավորական կազմակերպություն էին, ժամանել են գլխավոր ինժեներ Կորնելիուս Անդերսենի հրամանատարությամբ։ Հրդեհի տարածման հետ մեկտեղ FDNY անձնակազմին միացան քաղաքի այլ հրշեջներ և Բրուքլինի, Նյուարքի և Ուիլյամսբուրգի հրշեջ բրիգադները[1][7]։ Հրշեջները կրակի հետ պայքարում օգտագործում էին Կրոտոնի ջրմուղի ջուրը, որի շինարարությունը ավարտվել է 1845 թվականին[8]։ Կրակի ինտենսիվությունը աստիճանաբար նվազել է, դեր են խաղացել հրշեջների ջանքերը։ Հրդեհը մարվել է 13:00-ին[1][7]։

Հրդեհի ընդարձակման առաջին երկու ժամվա ընթացքում կրակը հասել է Բրոդ սթրիթում գտնվող Crocker & Warren-ի կողմից զբաղեցված մեծ բազմահարկ պահեստին, որտեղ պահվում էր մեծ քանակությամբ վառելիքային սելիտրա[7][9]։ Engine Co. 22-ի ժամանումով հրաման է տրվում ջուր մղել պահեստ։ Հրշեջ ընկերությունները մտան պահեստ և խողովակը աստիճաններով քաշ տվեցին դեպի վերև, որպեսզի ջրով լցնեն չորրորդ հարկը։ Երբ աստիճանը սկսել էր ծածկվել թանձր սև ծուխով, հրշեջ Գարեթ Բ. Լեյնը իր մարդկանց տարհանման հրաման է տվել։ Հրշեջ Ֆրենսիս Հարթ Կրտսերը, ով փորձում էր խողովակը հավաքել, հայտնվում է թակարդում, բարձրանում է տանիք և վազելով հեռանում հարևան շենքերի տանիքների վրայով[7]։

Ժամը 3:30-ին կամ 4:00-ին՝ տարհանումից հինգ րոպե անց, պահեստը պայթել է[1][7]։ Պայթյունը հողին է հավասարեցրել վեց կամ ութ շենք, վնասել Բրոդ սթրիթի հակառակ շենքերի ճակատները, պայթյունից որոշ հեռավորության վրա գտնվող շենքերից պոկվեց փեղկերն ու դռները և օդ ուղարկեց աղյուսների և այլ «արկերի» զանգված, որոնք ընկան մարդկանց վրա՝ հասնելով նույնիսկ Բիվեր սթրիթ։ Հրդեհն ընդգրկել էր հսկայական տարածք, հարևան շրջանները շրջապատվել էին կրակով[10]։ Պայթյունի ալիքը կոտրել է պայթյունից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող շենքերի պատուհանները, և պայթյունի ձայնը լսվել է մինչև Սենդի Հուկ (Նյու Ջերսի)[7]։ Engine Co. 22-ի կառքը շրջվել է Բրոդ սթրիթում և ամբողջությամբ այրվել։ Վաշտի մի քանի հրշեջ աշխատողներ վիրավորվել են[1]։

Ֆրենսիս Հարթը պայթյունի ալիքով դուրս էր նետվել ամբողջ տանիքից, բայց միայն մի փոքր վնասվածք էր ստացել կոկորդին։ Հրշեջ Լ. Քոուդրյուն՝ Engine Co. 42-ից, և Engine Co. 5-ից Դեյվ վան Վինկլը ջրում էին հարևան շենքը, երբ պահեստը երկրորդ պայթյունի ենթարկվեց, որը վան Վինկլին դուրս նետեց փողոց[7]։ Քոուդյուն մահացավ։ Վաշտի ընկերները երկու օր փնտրեցին նրա մարմինը կոտրված քարերի մեջ[9], բայց նրա մարմինն այդպես էլ չգտնվեց։ Նրա անունը այլ կամավոր հրշեջների անունների հետ միասին հայտնվել է Նյու Յորքի սուրբ Երրորդություն եկեղեցու բակում գտնվող հուշարձանի վրա, ովքեր զոհվել են իրենց պարտքը կատարելիս[11]։

Տասը ժամ տևած հրդեհի ընթացքում ոչնչացվել է Բրոդ սթրիթից, ներքևում՝ Ուոլ սթրիթից մինչև Սթոուն սթրիթ, վերևում՝ Ուայթհոլ սթրիթից դեպի Բոուլինգ Գրին այգի և վերևում Բրոդվեյից մինչև Էքսչեյնջ փլեյսում գտնվող շենքերը[10]։ Հրդեհը խլել է չորս հրշեջի և 26 քաղաքացու կյանք։ Հաղորդվում է, որ շենքերը ոչնչացվել են Բրոդվեյում, Նյու Սթրիթում, Բրոդ Սթրիթում, Էքսչեյնջ Փլեյսում, Բիվեր սթրիթում, Մարկետֆիլդ սթրիթում, Ուայթհոլ Սթրիթում և Սաութ Ուիլյամում[1][4][7]։ Ըստ պատմությունների՝ հրդեհը ոչնչացրել է 345 շինություն և պատճառել 5-ից 10 միլիոն դոլարի վնաս (ժամանակակից գներով՝ 127-253 միլիոն դոլար)։

Հրդեհի ընթացքում և դրանից հետո բազմաթիվ լուրեր են արձանագրվել կողոպուտների մասին, որոնց թիրախը դարձել են ինչպես ձեռնարկությունները, այնպես էլ մասնավոր տները։ Առնվազն երկու տարեց կանայք հայտնել են, որ երիտասարդները առաջարկել են իրենց իրերը տեղափոխել ավերված շենքերից և արդյունքում գողացել են դրանք[9]։

Հրդեհի պատճառների հետաքննություն։ Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականի հուլիսի 19-ին Բրոդ-սթրիթում տեղի ունեցած պայթյունը: Նկարը՝ Ն․ Կարյիրի, պահվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում

Հրդեհի պատճառը քննարկվում էր պայթյունից մի քանի օր հետո։ Հանրային քննարկումները հանգեցրին պահեստի վարձակալներ Կրուկերի և Ուորենի ձերբակալմանը։ The Daily-Tribune թերթը հայտնել է, որ պայթյունը չէր կարող տեղի ունենալ առանց վառոդի, սելիտրայից բացի։ Այդ պատճառով էլ վարձակալները կասկածվում էին վառոդ պահելու մեջ, ինչը կարող էր հանգեցնել սպանության մեղադրանքների[9]։ Այնուամենայնիվ, հետաքննությունը ԿրուԿերին և Ուորենին արդարացրեց բոլոր մեղադրանքներից, քանի որ վառոդի ապացույցներ չկային[12]:.

Ենթադրություններ կային, որ NY Gas Light Co.-ի գազի բաքը պայթել է։ Բայց հրդեհի օրը գլխավոր ինժեներ Կոռնելիուս Անդերսենը հայտարարություն է տարածել, որ պայթյունը տեղի է ունեցել նախքան կրակը գազի բաք հասնելը[9]։

1845 թվականի Նյու Յորքի մեծ հրդեհը վերջինն էր այն երեք հրդեհներից (1776 և 1835[en]), որոնք վնասեցին Մանհեթենի ներքին շրջանները։ 1845 թվականի հրդեհը շատ կործանարար էր և ապացուցեց շինարարության մասին օրենքների անհրաժեշտությունը, որոնք արգելում էին խիտ բնակավայրերում փայտե կարկասաձև տներ կառուցելը։ Հրդեհը ապացուցեց այդ արգելքների արդյունավետությունը, քանի որ հրդեհի տարածումը փոխվեց այն բանից հետո, երբ կրակը հասավ 1835 թվականի հրդեհից հետո վերակառուցված շրջաններին։ Նոր շենքերը կառուցվել են քարից և աղյուսից, ունեին երկաթե տանիքներ և փեղկեր[4]։ Չնայած ընդհանուր նորամուծություններին, հրդեհը վերածել է հրդեհների կանխարգելման և հրդեհների մարման հարցերում ավելի ակտիվ դիրքորոշման հանրային կոչերի[7]։

Քաղաքի հակահրդեհային հնարավորությունները ուժեղացնելու համար, քաղաքային իշխանությունները 1845 թվականին կազմեցին պահուստային զորամաս՝ «ազատագրված հրշեջ-վաշտ» (Exempt Fireman's Company) անունով, քանի որ վաշտը հավաքագրվում էր ոստիկանությունից և վթարային ծառայությունից ազատված հրշեջներից։ Ընկերությունը ղեկավարում էր վետերան հրշեջ Զոֆար Միլսը (Zophar Mills), ով պայքարում էր 1835 թվականի հրդեհի դեմ՝ դադարեցնելու դրա տարածումը Ուոլ Սթրիթում[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «The Great Fire — Full Particulars of the Buildings Burnt — Names of the Sufferers» Արխիվացված 2015-04-12 Wayback Machine New York Daily Tribune, July 21, 1845, page 2.
  2. Lossing, Benson John. History of New York City. The Perine Engraving and Publishing Company. New York, NY. 1884. Page 501.
  3. Golway, Terry. So Others Might live: History of New York’s Bravest. Basic Books. New York, NY. 2002. Page 83.
  4. 4,0 4,1 4,2 Charles Shelhamer. «"How Fire Disaster Shaped the Evolution of the New York City Building Code"». Building Safety Journal (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  5. Costello, Augustine. Our Firemen: A History of the New York Fire Departments, Volunteer and Paid. First published by A.E. Costello. New York. 1887. Republished by Knickerbocker Press. New York, NY. 1997. Pages 237—238
  6. Benson John Lossing, History of New York City: Embracing an Outline Sketch of Events from 1609 to 1830, and a Full Account of Its Development from 1830 to 1884, Volume 2, Perine Engraving and Publishing Company, 1884, pp. 500—502.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Terry Golway, So Others Might Live: A History of New York’s Bravest, Basic Books, 2002, pp. 80-84. — 384 p. — ISBN 0-465-02740-7.
  8. Post-Revolution: 1786—1865 Արխիվացված 2015-04-11 Wayback Machine New York City Fire Museum History.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «The Great Fire — Additional Particulars» Արխիվացված 2014-03-12 Wayback Machine New York Daily Tribune, July 22, 1845, page 2.
  10. 10,0 10,1 New York (N.Y.). Board of Aldermen, Document, Volume 12, The Board, 1846, pp. 177—353.
  11. Corbett, Glenn Historic fires of New York City. — Charleston, SC: Arcadia, 2005. — ISBN 9780738538570
  12. New York (N.Y.). Board of Aldermen, Document, Volume 15, The Board, 1846.